Դեղ (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղ (այլ կիրառումներ)
Դեղ
ԵրկիրԵրևան, Հայաստան
ԺանրերԱլտերնատիվ ռոք
Գործունեություն2010–ներկա
Անդամներ
Սրբուհի Հովհաննիսյան
Ռոբերտ Խուդավերդյան
Վաչագան Ղարիբյան
Էդուարդ Պեշտմալջյան
Հակոբ Թորգոմյան
Նախկին անդամներ
Աշոտ Դանիելյան (2010-2012)

Դեղ, հայկական ալտերնատիվ ռոք-խումբ Երևանից, կազմավորվել է 2010 թվականին Ռոբերտ Խուդավերդյանի, Աշոտ Դանիելյանի և Հակոբ Թորգոմյանի կողմից, որոնք մինչ այդ 5 տարի շարունակ հանդես էին եկել «Rabble Rouse» խմբի կազմում[1]։ Մի քանի ամսից նրանց է միացել երգչուհի Սրբուհի Հովհաննիսյանը, ում հետ խումբը մի քանի համերգ նվագել էր։ 2011 թ. խմբին է միացել երաժիշտ Էդուարդ Պեշտմալջյանը և թողարկել են առաջին դեբյուտային «Նվեր» ձայնագրությունը։ Խմբի բոլոր երգերի հեղինակը կիթառահար Ռոբերտ Խուդավերդյանն է։ 2012 թվականին Աշոտ Դանիելյանին փոխարինել է Վաչագան Ղարիբյանը։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սրբուհի Հովհաննիսյան՝ վոկալ
  • Ռոբերտ Խուդավերդյան՝ կիթառ
  • Վաչագան Ղարիբյան՝ բաս կիթառ (2012-ից)
  • Էդուարդ Պեշտմալջյան՝ ստեղնաշար
  • Հակոբ Թորգոմյան՝ հարվածային

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]