Jump to content

The Beautified Project

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Beautified Project
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Հայաստան, Երևան
ԺանրերԱլտերնատիվ ռոք
Գործունեություն2005–ներկա
Լեյբլանկախ
Անդամներ
Անդրե Սիմոնյան
Արմեն Շավերդյան
Առլեն Շավերդյան
 The Beautified Project Վիքիպահեստում
The Beautified Project։ նմուշ
«It's A Little Late» «Beyond The Butterfly» ալբոմից

The Beautified Project, անգլալեզու մելանխոլիկ այլընտրանքային (alternative melancholic) ռոք խումբ, որը ստեղծվել է 2005 թվականին Լոնդոնում երգիչ-երգահան Անդրե Սիմոնյանի կողմից։ The Beautified Project-ը Հայաստանյան միակ անգլալեզու խումբն է, որն ունի միջազգային ճանաչում[1]։ Խմբի հիմնական անդամներն են Անդրե Սիմոնյանը, Արմեն Շավերդյանը, Առլեն Շավերդյանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը հիմնադրել է Անդրե Սիմոնյանը 2005 թվականին Լոնդոնում։ Առաջին երգը, "All Alone", Անդրեն ձայնագրել է 2005 թվականի վերջում։ 2006 թվականին The Beautified Project-ը՝ այդ ժամանակ Անդրե Սիմոնյանի սոլո նախագիծը, Լոնդոնում թողարկում է իր առաջին դեմո ալբոմը՝ Serenades for Insanity («Սերենադներ խելագարության համար»)[2]։

2008 թվականին խումբը, որին արդեն միացել էին Արմեն և Առլեն Շավերդյան զույգ-եղբայրները, ձայնագրեց Behind the Happy Mask («Երջանիկ դիմակի հետևում») առաջին պաշտոնական ալբոմը։ Behind the Happy Mask ալբոմն առաջին անգլալեզու ալբոմն է, որ երբևէ թողարկվել է Հայաստանում[3]։ Ալբոմն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ խումբը այս ալբոմից թողարկեց վեց պաշտոնական երաժշտական տեսահոլովակներ, որոնցից մեկը՝ Me and My Despair-ը, ցուցադրվեց MTV-ով և PMC-ով[4]։

2010 թվականին խումբը հանդիսատեսի դատին հանձնեց իր 2-րդ ալբոմը՝ Beyond the Butterfly (‹‹Թիթեռնիկից այն կողմ››)[5]: “Butterfly”-ը՝ ալբոմի առաջին սինգլը, դարձավ խմբի ամենամեծ հիթերից, որն ապահովեց նրանց տեղը MTV-ում։ Ալբոմի հաջողությանը հետևեցին մի քանի հաջող համերգներ Լոնդոնում, Վիեննայում, Վրաստանում և Հայաստանում։ Խմբի՝ Անգլիական շրջագայության ժամանակ Բի Բի Սի-ի (BBC) միջազգային մասնաճյուղը վավերագրական ֆիլմ պատրաստեց The Beautified Project-ի մասին[6]։ 2011 թվականի մայիսին The Beautified Project-ը ձայնագրեց դուետ Broken Smile (‹‹Կոտրված ժպիտ››) աշխարհահռչակ անգլիական մելանխոլիկ ռոք խմբի՝ Antimatter-ի վոկալիստ Միք Մոսսի հետ[7]։ Սա հայ-բրիտանական խմբերի առաջին համագործակցություններն էր երբևէ, որի արդյուքում եղավ երգի պաշտոնական թողարկում։ 2011 թվականին The Beautified Project-ը ձայնագրեց հայտնի հայկական մի երգի՝ Կիլիկիայի քավրը, որը դարձավ այդ երգի ամենաշատ դիտումներ ունեցող տարբերակը youtube-ում[8]։ 2012 թվականին The Beautified Project-ն Ազգային մրցանակի արժանացավ Հայաստանում՝ որպես Լավագույն հայկական ռոք խումբ։ Վաղ 2012 թվականին խումբը իր առաջին քայլերը կատարեց ամերիկյան շուկայում՝ հայտնվելով մի քանի ամերիկյան ռադիոկայաններում։ 2013 թվականին խումբն արժանացավ The Ambassadors of Armenia («Հայաստանի դեսպաններ») մրցանակին Ռադիո Վանի մրցանակաբաշխությունում[8]։ 2013 թվականին The Beautified Project-ը պարգևատրվեց՝ որպես լավագույն հայկական ռոք խումբ։

2013 թվականի հոկտեմբերի 21-ին The Beautified Project-ը թողարկեց նոր ալբոմը՝ United We Fall (‹‹Միասին ընկնում ենք››)[9]։ Ալբոմի թողարկմանը հետևեց շրջագայություն Եվրոպայում՝ Վիեննայում, Բեռլինում, Փարիզում[10]։ Խմբի ալբոմները հասանելի են iTunes-ում, Amazon-ում և մի շարք այլ համաշխարհային ճանաչում ունեցող կայքերում։

2016 թվականի հոկտեմբերի 24-ին The Beautified Project-ը թողարկեց չորրորդ ալբոմը՝ Pale Nightingale (‹‹Գունատ սոխակ››): Ալբոմի շապիկի դիզայնի հեղինակը Արվին Քոչարյանն է։ Ալբոմն անվանվել է «Գունատ սոխակ»։ Սոխակի երգը համարվում է ամենագեղեցիկ ձայներից բնության մեջ, սակայն ըստ մասնագետների, ժամանակի ընթացքում նվազել է թռչունների երգը։ Նույն կերպ նվազել է նաև որակյալ երաժշտությունը աշխարհի տարբեր մշակույթներում՝ իր տեղը զիջելով պարզունակ երաժշտությանը։ Ալբոմի շապիկին սոխակն արտահայտված է աղջկա տեսքով, ով շղարշի միջոցով թաքնվում է աշխարհից։ Pale Nightingale ալբոմում ներառված է 7 անգլալեզու երգ, որոնցից մեկը դուետ է Սոնա Ռուբենյանի հետ։ Ալբոմում է նաև «Արագիլ» հայերեն երգը, որը կոչ է սփյուռքահայերին վերադառնալ Հայաստան[11]։

  • Անդրե Սիմոնյան - վոկալ, ակուստիկ կիթառ,
  • Արմեն Շավերդյան (ծնվել է 1987 թ. մարտի 21-ին, Իրանի Թեհրան քաղաքում, սովորել է Թեհրանի Նվարդ Գուլբենգյանի անվան տարրական, «Գոհար» միգնակարգ և Քուշեշ Դավթյանի անվան ավագ հայկական դպրոցներում, 2005-2010 թվականներին սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում, ապա շարունակել է՝ որպես օրթոպեդիկ ատամնաբուժական ամբիոնի կլինօրդիանտոր, 2010 թվականից աշխատում է որպես ատամնաբույժ, 2006 թվականից իր երկվորյակ եղբոր՝ Առլեն Շավերդյանի հետ միացել է Անդրե Սիմոնյանի ստեղծած «The Beautified Project» խմբին՝ որպես կիթառահար և բեք վոկալիստ) - կիթառ, բեք-վոկալ,
  • Առլեն Շավերդյան (ծնվել է 1987 թ. մարտի 21-ին, Իրանի Թեհրան քաղաքում, սովորել է Թեհրանի Նվարդ Գուլբենգյանի անվան տարրական, «Գոհար» միգնակարգ և Քուշեշ Դավթյանի անվան ավագ հայկական դպրոցներում, 2004 թվականին տեղափոխվել է Հայաստան, որտեղ 2011 թվականին ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը, 2010 թվականից աշխատում է որպես ճարտարապետ) - ստեղնային, բեք-վոկալ։

Կենդանի կատարումների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վաչե Ղարիբյան - բաս-կիթառ
  • Վլադիմիր Աղաջանյան - հարվածային գործիքներ
  • Ալեքս Միրզոյան - թավջութակ
  • Րաֆֆի Ղազարյան - բաս-կիթառ (լքել է նախագիծը 2014 թ.)
  • Դերիկ Վարդումյան - հարվածային գործիքներ (լքել է նախագիծը 2014 թ.)
  • Կորյուն Բոբիկյան - հարվածային գործիքներ (լքել է նախագիծը 2010 թ.)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 - Serenades for Insanity (դեմո)
  • 2008 - Behind the Happy Mask
  • 2010 - Beyond the Butterfly
  • 2013 - United We Fall
  • 2016 - Pale Nightingale

Պաշտոնական էջեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. news.am The Beautified Project
  2. «bravo.am: Celebrities». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Amazon: Behind the Happy Mask
  4. iTunes: Behind the Happy Mask
  5. newsarmenia.am: The Beautified Project(չաշխատող հղում)
  6. bravo.am: The Beautified Project
  7. bravo.am: The Beautified Project and Antimatter
  8. 8,0 8,1 nme.com Kilikia
  9. 168.am United We Fall
  10. «Radio Van United We Fall». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. Mediamax. ««The Beautified Project»-ի ալբոմի շնորհանդեսը, Վաչե Կավիճի կոտրած կիթառն ու նվերները հանդիսատեսին». bravo.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.