Առլեն Շավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առլեն Շավերդյան
Ծնվել էմարտի 19, 1987 (37 տարեկան)
Իրան Թեհրան
Թեհրան, Իրան
ԺանրերՌոք
Մասնագիտություներաժիշտ
Գործունեություն2006-ից
ԼեյբլRecord Label
ԿապվածThe Beautified Project
Կայքthebeautified.com

Առլեն Շավերդյան (մարտի 19, 1987(1987-03-19), Թեհրան, Իրան), հայ ռոք-երաժիշտ, դաշնակահար, «The Beautified Project» ռոք-խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առլեն Շավերդյանը ծնվել է 1987 թվականի մարտի 19-ին, Իրանի Թեհրան քաղաքում։ Կիթառահար Արմեն Շավերդյանի եղբայրն է։ Սովորել է Նվարդ Գուլբենգյանի անվան տարրական դպրոցում, ուսումը շարունակել է «Գոհար» միջնակարգ դպրոցում, այնուհետև` Քուշեշ Դավթյանի անվան ավագ դպրոցում։ Առլեն Շավերդյանը դպրոցը ավարտել է 2004 թվականին, որից հետո տեղափոխվել է Երևան` ուսումը շարունակելու նպատակով։ 2004-2011 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում։ 2011-2015 թվականներին աշխատել է «A3 Architects» ճարտարապետական ընկերությունում՝ որպես ճարտարապետ։ 2015 թվականից «Archicon» ճարտարապետական և շինարարական ընկերության հիմնադիր տնօրենն ու գլխավոր ճարտարապետն է։ 2006 թվականից միացել է «The Beautified Project» ռոք-խմբին` որպես դաշնակահար և բեք-վոկալիստ։ Խմբի շրջանակներում մասնակցել է մի շարք համերգների, ռոք-փառատոների Երևանում և արտերկրում, 2011 թվականին և 2013 թվականին արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին։ Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Անգլիայում, որտեղ «BBC» ընկերությունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել խմբի մասին։ 2011 թվականին խմբի հետ ներկայացել է «Կիլիկիա» երգով և հանդես եկել համերգով Լոնդոնում՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը։ 2015 թվականին Երևանում և Ստամբուլում մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համերգին, որտեղ մի բեմում ելույթ են ունեցել հայ և թուրք երաժիշտները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]