Կորյուն Բոբիկյան
Jump to navigation
Jump to search
Կորյուն Բոբիկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1982 (39 տարեկան) |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | ռոք և մետալ |
Մասնագիտություն | ջութակահար և թմբկահար |
Գործիքներ | հարվածային գործիք |
Գործունեություն | 1997-ից |
Կապված | The Kings' Cross Oaksenham Empyray Sworn The Beautified Project Սթրայֆ |
Կորյուն Բոբիկյան, (օգոստոսի 28, 1982), հայ ռոք երաժիշտ, թմբկահար և ջութակահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1982 թ. օգոստոսի 28-ին Երևանում։ 4 տարեկան հասակից սկսել է նվագել ջութակ, 13 տարեկանից՝ հարվածային գործիքներ։ Որպես թմբկահար՝ 1997-2010 թթ. նվագել է «The Kings' Cross», 2002-2010 թթ.՝ «Empyray», 2005-2010 թթ.` «Sworn», 2007-2010 թթ.` «The Beautified Project» խմբերում։ 2001-2010 թթ. եղել է «Oaksenham» ռոք խմբի անդամ (ջութակահար)։ 2004 թ.-ից «Սթրայֆ» մետալ խմբի թմբկահարն է։ 2010 թ. հանդես է եկել Յան Գիլանի և Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի շրջանակներում։ Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։ Որպես թմբկահար և ջութակահար՝ ներկայացել է ավելի քան 20 ձայնասկավառակներում[1]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Kings' Cross
- 1999 - «A Cross From The Kings»
- Sworn
- 2005 - «The Rise»
- 2006 - «...Of Euphoria»
- 2006 - «Tended High»
- Empyray
- 2006 - «Սև ու սպիտակ»
- 2008 - «Evolution»
- 2009 - «Հուր է»
- Oaksenham
- 2002 - «Woden's Eve Live»
- 2007 - «Conquest Of The Pacific»
- The Beautified Project
- 2008 - «Behind The Happy Mask»
- Stryfe
- 2008 - «Cursed Theatre»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Կորյուն Բոբիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 21
|