Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր` Էդուարդ Թոփչյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, հիմնադրվել է 1925թ. մարտի 20-ին՝ Արշակ Ադամյանի ղեկավարությամբ և ջանքերով։

Երևանի կոնսերվատորիայի կատարողական բաժնի դասախոսների և առաջատար ուսանողների ուժերով կազմված սիմֆոնիկ նվագախմբի անդրանիկ համերգով որոշում կայացվեց Հայաստանում նշել սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրաման օր։  

Այդ նվագախումբը հիմք է հանդիսացել Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ կոլեկտիվների համար։

Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին և երաժշտության գիտակներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։

ՀԱՖՆ-ը նաև Հայաստանի յուրահատուկ դեսպանն է և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում։ Հայ և օտարազգի ականավոր մենակատարների մասնակցութամբ՝ նվագախումբն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և այլ անվանի հայ կոմպոզիտորների գործերի լավագույն ներկայացնողն է։

2014 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կարգավիճակ[1]։

Գեղարվեստական ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]