Սուրեն Չարեքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրեն Չարեկյանից)
Սուրեն Չարեքյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 25, 1901(1901-01-25) կամ հունվարի 22, 1901(1901-01-22)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 12, 1979(1979-08-12) (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1932)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Սուրեն Գաբրիելի Չարեկյան (հունվարի 25, 1901(1901-01-25) կամ հունվարի 22, 1901(1901-01-22), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1979(1979-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956), Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ (1944Պրոֆեսոր (1971):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Չարեկյանը ծնվել է Թբիլիսիում։ 1928 թվականի սկզբին, երբ դեռևս Թբիլիսիի կոնսերվատորիայի չորրորդ կուրսի ուսանող էր, հրավիրվել է Հայաստան` ղեկավարելու Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ 1932 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Ա. Գաուկայի դիրիժորության դասարան)։ 1931-1932 թվականներին եղել է Լենինգրադի կոնսերվատորիա օպերային ստուդիայի դիրիժորը, 1933-1934 և 1944 թվականից՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր (1957-1964 թվականներին՝ գլխավոր դիրիժոր), 1934-1936 թվականներին՝ Թբիլիսիի Պալիաշվիլու անվան օպերային թատրոնի դիրիժոր, 1936-1944 թվականներին՝ Տաշքենդի Սվերդլովի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր[1][2]։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում Չարեկյանը ղեկավարել է Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի», «Արշակ Երկրորդ», Լ. Խոջա-Էյնաթյանի «Նամուս», Գ. Արմենյանի «Խաչատուր Աբովյան» օպերաները, ինչպես նաև եվրոպական դասական օպերաներ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրիժոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков - М.: Советская энциклопедия, 1967. - 1136 стб. с илл., 8 л. илл.
  • Պետրոսյան Մ., Երեքը հայ դիրիժորներից, Երևան, 1976։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրեն Չարեկյանի մասին ՀԱՖՆ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Սուրեն Չարեկյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 673