Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն
Tbilisi Opera and Ballet Theatre at night.jpg
Թատրոնի շենը գիշերով
Տեսակ օպերայի թատրոն
Երկիր Flag of Georgia (1918–1921).svg Վրաստան
Գտնվելու վայրը Թբիլիսի, Վրաստան, Ռուսթավելի պողոտա 25
Հիմնադրման ամսաթիվ 1851
Կոորդինատներ: 41°42′4.0000000995888″ հս․ լ. 44°47′46.00000009961″ ավ. ե. / 41.701111111138772003° հս․. լ. 44.7961111111387780° ավ. ե. / 41.701111111138772003; 44.7961111111387780
Կայք
Tbilisi Opera House Վիքիպահեստում

Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն (վրաց.՝ თბილისის ზაქარია ფალიაშვილის სახელობის ოპერისა და ბალეტის სახელმწიფო აკადემიური თეატრი), Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, Վրաստանի խոշորագույն երաժշտական թատրոնը, որը տեղեկայված է Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում:

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը 1870 թվականին
Ներքին հարդարանքներ
Ջորջ Բալանշինի արձանը

Թատրոնը հիմնադրվել է 1851 թվականին, Թիֆլիսում։ 1896 թվականից ներկայացումները տրվել են նոր շենքում (այսպես կոչված, Արքունական թատրոն), թատերաշրջանը բացվել է Գլինկայի «Իվան Սուսանին» օպերայի բեմադրությամբ։ 1851-1880 թվականներին թատրոնում հանդես է եկել իտալական օպերային խումբը, 1880 թվականից՝ ռուսական։ 19-րդ դարի վերջին–20-րդ դարի սկզբին այստեղ աշխատել են վրացի և ռուս նշանավոր երգիչներ՝ Ի․ Պ․ Սարաջիշվիլին, Ա․ Ի․ Ինաշվիլին, Օ․ Ա․ Բախութաշվիլի- Շուլգինան (վրացական ազգային վոկալ կատարողական դպրոցի հիմնադիրներ), Վ․ Մ․ Զարուդնայան, Լ․ Գ․ Ցակովլևը, Դ․ Ա․ Ուսատովը։ Թատրոնի զարգացմանը նպաստել է կոմպոզիտոր Մ․ Մ․ Իպոլիտով- Իվանովի գործունեությունը (1884-1893 թվականներին՝ դիրիժոր)[1]։

Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո թատրոնը դարձել է ազգային երաժշտական մշակույթի կենտրոն։ Այստեղ առաջին անգամ բեմադրվել են վրաց կոմպոզիտորների օպերաներ՝ Զ․ Փալիաշվիլու «Աբեսալոմ և էթերի» (1919) ու «Դաիսի» (1923), Դոլիձեի կոմիկական «Քեթո և Կոտե» (1919), Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), Մ․ Բալանչիվաձեի «Խարդախ Թամարը» (1926) և այլն։ 1936 թվականին բեմադրվել է վրացական առաջին բալետը՝ Ա․ Բալանչիվաձեի «Մզեճաբուկի» («Լեռների սիրտը»)։

Թատրոնի խաղացանկում տեղ են գտել համաշխարհային դասական օպերաներ և բալետներ, ինչպես նաև խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ներկայացումները տրվում են վրացերեն և ռուսերեն լեզուներով։

Լավագույն բեմադրություններից են՝ Չայկովսկու «Պիկովայա դամա» (1950), Թորաձեի «Հյուսիսի հարսնացուն» (1958), Օ․ Թաքթաքիշվիլու «Մինդիա» (1961), Մշվելիձեի «Մեծ վարպետի աջը» (1961), Պրոկոֆևի «Սեմյոն Կոտկո» (1964), Դոնիցետիի «Դոն Պասկուալե» (1968), մանկական՝ Բուկիյայի «Անկոչ հյուրեր» (1950), Դոկիելիի «Կարմիր գլխարկը» (1958) օպերաները, Թորաձեի «Դորդա» (1949), Մաճավարիանիի «Օթելլո» (1957), Ցինցաձեի «Դևը» (1961), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1966) բալետները և այլն։

Թատրոնում տարբեր տարիներ աշխատել են՝

  • Երգիչներ՝ Դ․ Ի․« Անդղուլաձեն, Դ․ Դ․ Բադրիձեն, Դ․ Ա․ Դամրեկելին, Բ․ Ի․ Կրավեյշվիլին, Ն․ Դ․ Կումսիաշվիլին, Ե․ Տ․ Սոխաձեն, Ն․ Ա․ Ցոմայան, Պ․ Վ․ Ամիրանաշվիլին, Զ․ Ի․ Անջափարիձեն, Մ․ Պ․ Ամիրանաշվիլին, Ն․ Դ․ Անդղուլաձեն, Լ․ Մ․ Դոցիրիձեն, Օ․ Վ․ Կուզնեցովան, Տ․ Վ․ Մուշկուդիանին, Զ․ Լ․ Սոտկիլավան, Լ․ Դ․ Չկոնիան
  • Բալետի արտիստներ` Ի․ Ա․ Ալեքսիձեն, Վ․ Մ․ ճաբուկիանին, Թ․ Մ․ ճաբուկիանին, Զ․ Մ․ Կիկալեյշվիլին, Վ․ Վ․ Ցիգնաձեն, Լ․ Ի․ Միթաիշվիլին, Վ․ Վ․ Գունսփշվիլին
  • Դիրիժորներ՝ Շ․ Ի․ Ազմայպարաշվիլին, Օ․ Ա․ Դիմիտրիադին, Դ․ Լ․ Միրցխուլավան, Ե․ Ս․ Միքելաձեն, Ի․ Պ․ Փալիաշվիլին, Վ․ Լ․ Փալիաշվիլին
  • Ռեժիսորներ՝ Մ․ Դ․ Կվալիաշվիլին, Ա․ Ռ․ Ցուցունավան, Դ․ Ի․ Անջավւարիձեն, Դ․ Վ․ Ժորդանիան և ուրիշներ

Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում տարբեր տարիներ աշխատել են, առանձին թատերաշրջաններ հանդես եկել հայ դիրիժորներ, բալետմայստերներ, մեներգիչներ և մենապարողներ՝ Ն․ Պապայանը, Բ․ Ամիրջանյանը, Հ․ Ղորղանյանը, Ա․ Մելիք-Փաշաևը, Մ․ Թավրիզյանը, Ս․ Չարեքյանը, Դ․ Շիկանյանը, Ս․ Սերգեևը, ի․ Արբատովը, Վ․ Արիսաակեսյանը, Ս․ Սարգսյանը, Հ․ Դանիելյանը, Լ․ Իսեցկին, Ն․ Հովհաննիսյանը, Ե․ Արարատովան, Լ․ Աոաքելովը և ուրիշներ։

1899-1901 թվականներին «Մշակ»-ում և «Մուրճ»-ում Քրիստափոր Կարա-Մուրզան հանդես է եկել Թիֆլիսիի երաժշտական կյանքը լուսաբանող հոդվածներով՝ անդրադաոնալով նաև օպերային թատրոնի ներկայացումներին, աոանձին կատարողների արվեստին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Xучуа П․, Тбилисский театр оперы и балета им․ 3․ Палиашвили, Тб․, 1962;
  • Մուրադյան Մ․, Քրիստափոր Կարա-Մուրզա․ Կյանքը և երաժշաական-հասարակական գործունեությունը, Ե․, 1950։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Malkhaz Ebralidze (հունվարի 9, 2013)։ Тбилисская опера - история создания [Tbilisi Opera - History of its Creation]։ Tbilisi Week (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից փետրվարի 15, 2015-ին 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Том 6. Хейнце — Яшугин. 1108 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1982 год
  • Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 13. Конда — Кун. 1973. 608 стр., илл.; 25 л. илл. и карт. (стр 92)
  • Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 12. Кварнер — Коигур. 1973. 624 стр., илл., 35 л. илл. и карт.
  • Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т. 5 Симон — Хейлер. — М.: «Советская энциклопедия», 1981. — 1056 с, ил.
  • Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  • Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 1. А — Ангоб. 1969. 608 стр., илл.; 47 л. илл. и карт, 1 отд. л. табл.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png