Զաքարիա Փալիաշվիլի
| Զաքարիա Փալիաշվիլի | |
|---|---|
| Բնօրինակ անուն |
վրաց.՝ ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი
|
| Ի ծնե անուն |
վրաց.՝ ზაქარია ფალიაშვილი
|
| Ծնվել է | օգոստոսի 4 (16), 1871[1] կամ օգոստոսի 16, 1871[2] Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] |
| Երկիր | |
| Մահացել է | հոկտեմբերի 6, 1933[3][1][2] (62 տարեկան) Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
| Գերեզման | Թիֆլիս |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դիրիժոր |
| Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1903) |
| Պարգևներ | |
Զաքարիա Պետրի Փալիաշվիլի, (վր.` ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი, [օգոստոսի 4 (16), 1871[1] կամ օգոստոսի 16, 1871[2], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 6, 1933[3][1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացական դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչ, վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաքարիա Փալիաշվիլին 8 տարեկանից երգել է եկեղեցում։ Երաժշտական կրթությունն ստացել է կաթոլիկական եկեղեցու դպրոցում, որտեղ սովորել է երգեցողություն և երգեհոն նվագել։ Դաշնամուրի դասեր է առել Ֆելիքս Միզանդարիից։ 1895-1899 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1900-1903 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1905 թվականին Փալիաշվիլին մասնակցել է Թիֆլիսում Վրացական ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը, 1908-1917 թվականներին ղեկավարել է իր ստեղծած երգչախումբը, նվագախումբը, երաժշտական դպրոցը, 1919 թվականից Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, 1919, 1923, 1929-1932 թվականներին՝ տնօրենը։
Բուն կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փալիաշվիլու առաջին՝ «Աբեսալոմ և Էթերի» ողբերգաէպիկական օպերան (լիբրետոյի հիմքը «Էթերիանի» էպոսն է) համազգային երևույթ էր, իսկ «Դաիսի» քնարադրամատիկական և «Լատավրա» հերոսական օպերաները վրացական երաժշտության մեջ նոր դարաշրջանի հիմքն են։ Փալիաշվիլին իր օպերաներում ընդհանրացրել է ժողովրդական բանահյուսության ազգագրական տարբեր ճյուղերի ոճական առանձնահատկությունները և ստեղծել միասնական համազգային երաժշտական լեզու, որը դարձել է վրացական դասական երաժշտության հիմքը։
Փալիաշվիլին գրել է մի շարք ռոմանսներ, խմբերգային ստեղծագործություններ, «Վրացական սյուիտը»՝ նվագախմբի համար, «Հանդիսավոր կանտատը», մշակել է վրացական պատարագը (երգչախմբի համար) և ժողովրդական երգեր։ Հավաքել և գրառել է շուրջ 300 ժողովրդական երգեր, որոնցից 40-ը հրատարակել է «Վրացական երգերի ժողովածուում» (1910 թվական)։

Զաքարիա Փալիաշվիլու պատվին
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին Փալիաշվիլու անունով կոչվել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնը, 1971 թվականին Փալիաշվիլու պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ, սահմանվել է Վրաստանի պետական մրցանակ, Թբիլիսիում և Քութայիսում գործում են նրա տուն-թանգարանները։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Դաիսի» օպերան (1943 և 1985 թվականներին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 4 5 6 Палиашвили Захарий Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.encyclopedia.am-ում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարիա Փալիաշվիլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 1933 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսի քաղաքում թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի երաժիշտներ
- Օրհներգերի հեղինակներ
- Վրացի կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Վրացի մանկավարժներ