Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Երկիր Վրացական ԽՍՀ
Տիպ կրծքանշան
Ում է տրվում արվեստի առավել ակնառու գործիչներին
Ում կողմից է տրվում Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Պարգևատրման հիմքը խորհրդային թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի, հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 27 մայիսի, 1936
Վերջին պարգևատրում Թամարա Գվերծիթելի (1991)
Հերթականություն
Ավագ պարգև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Կրտսեր պարգև Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, պատվավոր կոչում, հաստատվել է 1936 թվականի մայիսի 27-ին[1]։ Շնորհվում էր Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության կողմից արվեստի ակնառու գործիչներին, ովքեր աչքի են ընկել թատրոնի, կինոյի ու արվեստի զարգացման գործում ունեցած իրենց ներդրումներով։

Կոչումը շնորհվում էր, որպես կանոն, ոչ շուտ, քան «Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ» կամ «Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչումն ստանալուց երեք տարի հետո։ Հաջորդ աստիճանի կոչումն էր «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ»։

Մինչ 1936 թվականին պարգևի կարգավիճակի հստակեցումը խորհրդային հանրապետություններում շնորհվում էր Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում։ Վերջինիս կարգավիճակը հստակ չէր, այն շնորհվում էր ինչպես Խորհուրդների նախագահության, այնպես էլ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի կողմից Միության, միութենական կամ ինքնավար հանրապետության մակարդակով։ Կոչումը միասնական էր (առանց հանրապետությունը նշելու) և չէր գրանցվում։ Առաջինը պարգևատրվել է վրացի գրող, դրամատուրգ Շալվա Դադիանին։

Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման վերջինն արժանացել է Թամարա Գվերծիթելին 1991 թվականին։

ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանում «Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ» կոչումը փոխարինվել է «Վրաստանի ժողովրդական արտիստ» կոչմամբ, ընդ որում, պահպանվել են նախկին ԽՍՀՄ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жалейко Б. А. Звания почётные // Юридический энциклопедический словарь. — 2-е издание. — Москва: Советская энциклопедия, 1987. — С. 139—143.