Jump to content

Եվգենի Օնեգին (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվգենի Օնեգին (այլ կիրառումներ)
Եվգենի Օնեգին
ռուս.՝ Евгений Онегин
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՊյոտր Չայկովսկի
Լիբրետտոյի
հեղինակ
Կոնստանտին Շիլովսկի
Սյուժեի աղբյուրԱլեքսանդր Պուշկին. «Եվգենի Օնեգին» չափածո վեպ
Գործողությունների քանակ3 արար և 7 tableau
Տևողություն3 ժամ
ԿերպարներTriquet?, Filippyevna?, Tatyana?, Larina?, Olga?, Company Commander?, Eugene Onegin?, Prince Gremin?, Guillot?, Vladimir Lensky? և Zaretsky?
Ստեղծման տարեթիվ1877
Առաջնախաղի տարեթիվմարտի 17 (29), 1879
Առաջնախաղի վայրՄոսկվա
Հրատարակման տարեթիվ1879
 Eugen Onegin Վիքիպահեստում

Եվգենի Օնեգին (ռուս.՝ Евгений Онегин, 1877 - 1878), ռուս երգահան Պյոտր Չայկովսկու օպերա յոթը տեսարանով ըստ Ալեքսանդր Պուշկինի նույնանուն ստեղծագործության։ Առաջին բեմադրությունը կայացել է Մոսկվայի Փոքր թատրոնում 1879 թ. մարտի 17 (29) Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների ուժերով և Նիկոլայ Ռուբինշտեյնի ղեկավարությամբ։ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում բեմադրվել է 1884 թ. հոկտեմբերի 19 (31)։ Հայաստանում օպերան բեմադրվել է 1943 թ. (դիրիժոր - Գ.Բուդաղյան, բեմադրիչ – Ի.Վոլչեկ)[1], 1955 թ. (դիրիժոր- Յ.Դավթյան, բեմ.- Գ.Մելքումյան)[2] և 1964 թ. (դիրիժոր – Ս.Չարեքյան, բեմ. – Հ.Ղափլանյան)[3]։

Օպերայի բովանդակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չայկովսկին օպերան անվանել է «Քնարական տեսարաններ», ներկայացվում է գյուղական համեստ ազնվական ընտանիքի զավակի՝ Տատյանայի ճակատագիրը։
Լարինների ընտանիքն ունի երկու դուստր՝ Տատյանան և Օլգան։ Տատյանան համեստ, ազնվաբարո, զգացմունքային աղջիկ է, իսկ նրա քույր Օլգան՝ զվարճասեր և թեթևամիտ։ Ընտանիքին այցելում են երկու քաղաքից ժամանած բարձրաշխարհիկ երիտասարդ՝ Լենսկին և Օնեգինը։ Տատյանան սիրահարվում է վերջինիս, և նամակով հայտնում է իր զգացմունքների մասին։ Օնեգինի կերպարը մեծամիտ է և սառնասիրտ, ուստի նա մերժում է աղջկա սերը և ավելին, սկսում է սիրահետել նրա քրոջը՝ Օլգային, ում սիրահարված էր Լենսկին։ Վերջինս մենամարտի է հրավիրում Օնեգինին և զոհվում է հենց այդ մենամարտում։

Այս դեպքից անցնում է 20 տարի։ Պետերբուրգի բարձրատոհմ հասարակության պալատներից մեկում պարահանդես է, այստեղ է նաև Օնեգինը։ Շրջելով պալատում նա հանդիպում է մի կոմսուհու և ապշած ճանաչում Տատյանային, ով ամուսնացել էր Պետերբուրգի կոմս Գրեմինի հետ։ Միայնակ մնացած Օնեգինը զղջում է և այս անգամ ինքն է սիրահարվում կոմսուհուն, սակայն Տատյանան, հավատարիմ մնալով ամուսնուն, մերժում է Օնեգինի սերը։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերան սկսվում է սիմֆոնիկ նախերգանքով, որտեղ հնչում է Տատյանայի ճակատագրի դրամատիկական թեման։ Հերոսների բնութագրերը օպերայում բացահայտվում են քնարական և դրամատիկական արիաների, ասերգերի և վոկալ զուգերգերի միջոցով։ Խմբերգային համարներից է գյուղական կենցաղը նկարագրող հատապտուղ հավաքող աղջիկների խմբերգը երրորդ տեսարանում։ Լիբրետոն կազմել է գրականագետ Շիլովսկին։
Օպերան ավարտվում է Օնեգինի զղջման ճիչերով.

«Ամո՜թ, օ՜ ողորմելի իմ ճակատագիր»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Օնեգին (օպերա)» հոդվածին։