Գևորգ Բուդաղյան
Գևորգ Բուդաղյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Գևորգ Երվանդի Բուդաղյան |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1899 Բաքու, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1978 (79 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Դիրիժոր երաժշտական գործիչ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Գևորգ Երվանդի Բուդաղյան (հոկտեմբերի 15, 1899, Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, երաժշտական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)։
Երաժշտագետ Արմեն Բուդաղյանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի օպերային սիմֆոնիկ դիրիժորության դասարանը։ 1922-1929 թվականներին ղեկավարել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական խումբը։ 1929-1932 թվականներին եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը։ 1932-1958 թվականներին եղել է Երևանի օպերային թատրոնի դիրիժոր։ 1929-1978 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1934-1936 թվականներին և 1949-1958 թվականներին եղել է կոնսերվատորիայի պրոռեկտորը[1]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղեկավարել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», Հարո Ստեփանյանի «Քաջ Նազար», Կարո Զաքարյանի «Մարջան», Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում», Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերաները, ինչպես նաև ռուս ու արևմտա-եվրոպական դասական երկացանկի գործեր։ Սպենդիարյանի երաժշտության հիման վրա գրված «Խանդութ» բալետի երաժշտական կոմպոզիցիայի հեղինակն է եղել (1945), ինչպես նաև՝ Սպենդիարյանի ստեղծագործությունների լիակատար (11 հատոր) հրատարակության խմբագիրը[2][3][4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատվո նշան» շքանշան (4.11.1939)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի Աբովյան փողոցում կա Գևորգ Բուդաղյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանյան էտյուդներ։ Օրկեստրի համար, Ա. Սպենդիարյան, Դաշնամուրի վերածեց՝ Գ. Բուդաղյան [Նոտա], երկրորդ հրատարակություն, Երևան, Պետհրատի երաժշտական սեկտոր, 1930։
- Կանանց պար։ «Ալմաստ» օպերայից։ Ա. Սպենդիարյան, Դաշնամուրի համար մշակեց՝ Գ. Բուդաղյան [Նոտա], Երևան , Պետհրատ, 1933։
- Մի լար, բլբուլ։ Խոսք՝ Ա. Ծատուրյանի, Ա. Սպենդիարով, խմբագիր՝ Գ. Բուդաղյանի [Նոտա], Երևան, Հայպետհրատ, 1946։
- Առ սիրուհիս / Սպենդիարով Ա., խմբ.՝ Գ. Բուդաղյան նոտա, Երևան, Հայպետհրատ, 1946։
- Արևելյան օրորոցի երգ / Սպենդիարով Ա., խմբ.՝ Գ. Բուդաղյան նոտա, Երևան, Հայպետհրատ, 1946։
- Այ վարդ։ Խոսք՝ Ա. Ծատուրյանի, Ա. Սպենդիարով, խմբագիր՝ Գ. Բուդաղյան [Նոտա], Երևան, Հայպետհրատ, 1946։
- Ղարիբ բլբուլ։ [Սայաթ-Նովայի երգերից], խոսք` Սայաթ-Նովայի, Ա. Սպենդիարով, խմբագրություն՝ Գ. Բուդաղյան [Նոտա], Երևան, Հայպետհրատ, 1946։
- Աղջիկների պարը։ Սպենդիարով Ա., խմբագիր` Գ. Բուդաղյան [Նոտա], Երևան, Հայպետհրատ, 1947։
- Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը։ Ա. Սպենդիարյան, խմբագիր՝ Գ. Բուդաղյան [Նոտա], Երևան, Հայպետհրատ, 1947։
- Առ Հայաստան։ Խոսք՝ Հովհ. Հովհաննիսյանի, Ա. Սպենդիարով, խմբագիր՝ Գ. Բուդաղյան, թարգմանիչ՝ Բաղմոնտի [Նոտա], Երևան, Հայպետհրատ, 1947։
- Աշուղի երգը։ «Ալմաստ» օպերայից։ Ա. Սպենդիարով, խմբագիր՝ Գ. Բուդաղյան [Նոտա], Երևան, Հայպետհրատ, 1948։
- Այ վարդ։ Խոսք՝ Ա. Ծատուրյանի, Ա. Սպենդիարով, խմբ.՝ Գ. Բուդաղյան նոտա, Երևան, Հայպետհրատ, 1971։
- Ղարիբ բլբուլ։ [Սայաթ-Նովայի երգերից]։ Ա. Ա. Սպենդիարով, խմբագիր՝ Գ. Բուդաղյան [Նոտա], Երևան, «Հայաստան», 1971։
- Առ սիրուհիս։ Ա. Սպենդիարով, խմբագիր՝ Գ. Բուդաղյան [Նոտա], Երևան, «Հայաստան», 1971։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Գևորգ Բուդաղյան (1899-1978)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-31-ին։ Վերցված է 2020-11-07
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Գևորգ Բուդաղյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-10-04
- ↑ Арутюнян Б. Б. Будагян Геворк Ервандович // Театральная энциклопедия / под ред. С. С. Мокульского. — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 582)։ ![]() |
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1978 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ դիրիժորներ
- Հայ երաժշտական գործիչներ
- Հայ կոմպոզիտորներ