Jump to content

Հարո Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարո Ստեփանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 25, 1897(1897-04-25)[1]
Գանձակ, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 9, 1966(1966-01-09)[1] (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա, Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1930)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Հարո (Արա) Լևոնի Ստեփանյան (ապրիլի 25, 1897(1897-04-25)[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 9, 1966(1966-01-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր։ Ստալինյան մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր (1951)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարո Ստեփանյանը ծնվել է Ելիզավետպոլում։ Մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ 1919 թվականից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում (դաշնամուր՝ Կ. Ադուրալովա, երաժշտության տեսություն և ստեղծագործություն՝ Ա. Տեր-Ղևոնդյան), որտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, ում ստեղծագործությունը հսկայական տպավորություն է գործել նրա վրա։ 1920 թվականից Սանահինում, Ալեքսանդրապոլում աշխատել է որպես ուսուցիչ։ 1923 թվականին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան)։

Այդ շրջանի ստեղծագործություններից աչքի են ընկել չորս երգերը՝ «Մայիս», «Օրորոցային», «Լորիկ» և «Հնձի երգ»։

1926-1930 թթ. սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ Լենինգրադյան տարիները (1926-1930) մեծ նշանակություն ունեցան կոմպոզիտորի ստեղծագործական դիմանկարի ձևավորման, կոմպոզիտորական վարպետության, տեսական հաստատուն գիտելիքների ձեռքբերման գործում։ Փորձված մանկավարժները, կոնսերվատորիայի ստեղծագործական մթնոլորտը նպաստեցին բարձր ճաշակի, ստեղծագործական պահանջկոտության, արդիականության նկատմամբ հետաքրքրության զարգացմանը։

1927-1929 թվականների ամռանը Ստեփանյանը մասնակցեց Քրիստափոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի առան 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ «Այդ ինքնօրինակ արշավն օգնեց ինձ ավելի խոր ճանաչելու իմ հայրենիքի անկրկնելի գեղեցկությունը,- ասում էր Ստեփանյանը։ - Հետագայի իմ ստեղծագործություններից շատերը ծնվել են այն օրերին ստացած տպավորությունների ազդեցության տակ, մասնավորապես իմ «Հեյ, Արագած» երգը, որ գրված է Շիրակի «Սահարիի» տիպի ոճով, երգեր, որոնք փառաբանում են առավոտը, այգը, արևը»[3]։

1930 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ 1938 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Հարո Ստեփանյանի երաժշտական ստեղծագործություններն են՝ հինգ օպերա, երեք սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի համար, կամերային երաժշտության ստեղծագործություններ, ռոմանսներ և այլն[4]։

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1960
  • Ռուսական կուլտուրայի բարերար ազդեցությունը։ «Գրական թերթ», 1948, № 1:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1028424078 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Հարո Ստեփանյան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Հարո Ստեփանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարո Ստեփանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 129