Կարո Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարո Զաքարյան
Բնօրինակ անունԿարո Հովհաննեսի Զաքարյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1895(1895-12-15)[1]
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
ԵրկիրFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Georgian Soviet Socialist Republic (1951–1990).svg Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Flag of the Transcaucasian SFSR.svg ԱԽՖՍՀ և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 11, 1967(1967-05-11)[1] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
ԱշխատավայրՀայարտուն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1924)
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ և «Պատվո նշան» շքանշան

Կարո Հովհաննեսի Զաքարյան (1895, դեկտեմբերի 15, Վան - 1967, մայիսի 11, Երևան), հայ կոմպոզիտոր, խմբավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան։ Աշխատել է Թիֆլիսի Հայարտանը՝ որպես խմբավար և մանկավարժ։ 1929 թվականից բնակվել է Երևանում, Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել խմբավարություն։ Զաքարյանի երաժշտական լեզուն մոտ է հայ ժողովրդական երգի ակունքներին։

Հեղինակ է «Պիոներիա» բալետի (1937 թ.), «Մարջան» (1939 թ., բեմականացում 1941 թ.) և «Աղասի» (ըստ Խաչատուր Աբովյանի, 1954 թ.) օպերաների, Հովհաննես Հովհաննիսյանի և Վահան Տերյանի խոսքերով ռոմանսաշարերի, ջութակի, թավջութակի սոնատների, դաշնամուրային տրիոյի, այլ գործիքային, նվագախմբային և վոկալ-նվագախմբային երկերի։ Հանրահայտ են ժողովրդական երգերի Զաքարյանի խմբերգային մշակումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 675 CC-BY-SA-icon-80x15.png