Սերգեյ Խաչատրյան (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սերգեյ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Խաչատրյան (ջութակահար)
Սերգեյ.jpg
Ծնվել է ապրիլի 5, 1985({{padleft:1985|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:5|2|0}}) (30 տարեկան)
Երևան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն ջութակահար
Գործիքներ Ջութակ

Սերգեյ Վլադիմիրի Խաչատրյան (ապրիլի 5, 1985 , Երևան), հայ ջութակահար: 1993-ից բնակվում է Գերմանիայում: ՀՀ վաստակավոր արտիստ (2012):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում: 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում[1], Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում: Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտական բարձրագույն դպրոցում: 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ:

15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը: Նա դափնեկիր է դարձել նաև Ֆրից Կրեյսլերի և Ինդիանապոլիսի ու այլ միջազգային մրցույթներում: 2005-ին, հաղթելով Բելգիայի Էլիզաբեթ թագուհու անվան դժվարին մրցույթը, 4 տարով ստանում է Ստրադիվարիուսի 1704 թվականին պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը: Այժմ նվագում է Գվարներիի 1740 թվականին պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջոթակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային:

Սերգեյը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ: Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրթ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Միշել Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ: 2013/14 սեզոնին ծրագրվում է Բերգի կոնցերտի կատարումը Դավիդ Աֆքհամի հետ: Ծրագրվում են նաև համերգներ Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Նիդեռլանդների Ռադիոյի ֆիլհարմոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ: Հանդես է գալիս քրոջ՝ տաղանդավոր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ որպես դուետ: Միասին ելույթ են ունեցել Ամստերդամի Կոնցերգեբաուում, Քարնեգի հուլում, Լոնդոնի Ուիգմոր հոլում, Մարիինյան թատրոնում, Theatre des Champs Elysees-ում, Cite de la Musique-ում (Փարիզ), Auditori Nacional Madrid-ում, Palais des Beaux Arts-ում (Բրյուսել), Լյուքսեմբուրգի ֆիլհարմունիայում, Alice Tully Hall-ում (Նյու Յորք) և այլուր: Բրամսի բոլոր սոնատների կատարումով հանդես են եկել բազմաթիվ քաղաքներում: Հանդես է եկել նաև տրիոյի կազմում Նարեկ Հախնազարյանի և Լուսինե Խաչատրյանի հետ:

Սերգեյի ձայնասկավառակները ներառում են Ֆրանկի և Շոստակովիչի սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Սիբելիուսի և Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտները:

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում, որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում: Պարբերաբար մասնակցում է Վերադարձի փառատոնին, որի ընթացքում հանդես է գալիս հայրենիքում այլ հայազգի երաժիշտների հետ:

Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:[5]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]