Պետրոս Հայկազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Հայկազյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 19, 1924(1924-12-19)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմարտի 5, 2018(2018-03-05) (93 տարեկան)
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Պետրոս Ասատուրի Հայկազյան (դեկտեմբերի 19, 1924(1924-12-19), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 2018(2018-03-05)), հայ ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Հայկազյանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Լենինականում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ապա զորացրվելուց հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ սովորելով պրոֆեսոր Կարպ Դոմբաևի դասարանում։ 1950 թվականից մինչև իր կյանքի վերջը դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այդ թվականներին եղել է երաժշտական դպրոցի ուսմասվար, իսկ 1967-2003 թվականներին՝ տնօրեն։ Այդ ընթացքում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը դարձել է Հայաստանի առաջատար երաժշտական կրթօջախներից մեկը, և կապեր հաստատել Մոսկվայի, Թբիլիսիի և Խորհրդային Միության այլ քաղաքների երաժշտական դպրոցների հետ։ Պետրոս Հայկազյանը ղեկավարել է նաև Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը։ Իր ղեկավարած ջութակի դասարաններում ունեցել է տասնյակ ջութակահարների, որոնց թվում են միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Վիկտոր Խաչատրյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բագրատ Վարդանյանը, Տիգրան Տողրամաջյանը, Անահիտ Կուրտիկյանը, Գևորգ Բուդաղյանը, Դավիթ Հարությունյանը, Տաթևիկ Խաչատրյանը, Աստղիկ Վարդանյանը, Մարտին Յավրյանը, Սյուզի Երիցյանը, Գևորգ Ղարաբեկյանը, Էմանուել Ճգնավորյանը, Տիգրան Հախումյանը, Անուշ Նիկողոսյանը, Դիանա Ադամյանը և ուրիշներ[2]։

Պետրոս Հայկազյանը մահացել է 2018 թվականի մարտի 5-ին՝ Երևանում[3]։ Թաղված է Երևանի կենտրոնական գերեզմանատանը։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Պետրոս Հայկազյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «Մահացել է ջութակահար Պետրոս Հայկազյանը».
  3. «Մահացել է ջութակահար Պետրոս Հայկազյանը». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մանկավարժ Պետրոս Հայկազյանը». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]