Jump to content

Անտոնիո Ստրադիվարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Ստրադիվարի
Բնօրինակ անունիտալ.՝ Antonio Stradivari
Ծնվել էմոտ 1644[1][2][3][…]
Կրեմոնա, Միլանի դքսություն[4]
Մահացել էդեկտեմբերի 18, 1737(1737-12-18)[5][6][4]
Կրեմոնա, Միլանի դքսություն[4]
Մասնագիտությունviolin maker
Գործիքներջութակ
 Antonio Stradivari Վիքիպահեստում
Անտոնիո Ստրադիվարիի ջութակը` պատրաստված 1703 թ., Բեռլինի երաժշտական գործիքների թանգարանում

Ստրադիվարի, Ստրադիվարիուս (իտալերեն` Stradivari, լատիներեն` Stradivarius) Անտոնիո (մոտ 1644[1][2][3][…], Կրեմոնա, Միլանի դքսություն[4] - դեկտեմբերի 18, 1737(1737-12-18)[5][6][4], Կրեմոնա, Միլանի դքսություն[4]), լարային գործիքների իտալացի վարպետ։ Ն․ Ամատիի աշակերտը։ Կրեմոնայում բացել է սեփական արհեստանոց (1667 թ.)։

Երկար տարիներ աշխատել է իր ուսուցչի եղանակով և միայն մոտ 56 տարեկանում պատրաստել սեփական նմուշօրինակը։ Այդ ժամանակվանից ստեղծել է իր լավագույն նվագարանները։ Նրա պատրաստած ջութակները, ալտերը և թավջութակները աչքի են ընկնում համերգային կատարյալ հատկանիշներով՝ հստակ, հյութեղ տեմբրով, գեղարվեստական ձևավորման կատարելությամբ, նրբագեղությամբ, բնափայտի ընտրությամբ։

Դրանցով հանդես են գալիս աշխարհի խոշորագույն կատարողները։

Մոսկվայում, երաժշտական գործիքների պետական հավաքածուում, պահվում են Ստրադիվարիի ստեղծած մի քանի ջութակներ, ալտեր, թավջութակներ։ Ստրադիվարի աշակերտներն էին իր որդիներ Ֆրանչեսկոն (1671-1743 թթ.) և Օմոբոնոն (1679-1742 թթ.), ինչպես և Կ․ Բերգոնցին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Union List of Artist Names
  2. 1 2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 1 2 CONOR.Sl
  4. 1 2 3 4 5 6 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  6. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Страдивари А. // Большая российская энциклопедия. Том 31. — М., 2016. — С. 284.
  • Страдивари А. // Музыкальная энциклопедия. Том 5. — М.: Советская энциклопедия, 1981.
  • Витачек Е.Ф. Очерки по истории изготовления смычковых инструментов / Под ред. Б. Доброхотова. — М.: МузГИЗ, 1952.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ստրադիվարի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 151