Նիկոլո Ամատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլո Ամատի
Nicolò Amati by Jacques-Joseph Lecurieux.jpg
Բնօրինակ անունիտալ.՝ Nicolò Amati
Ծնվել էդեկտեմբերի 3, 1596(1596-12-03)[1]
Կրեմոնա, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն
ԵրկիրFlag of the Duchy of Milan (1450).svg Միլանի դքսություն
Մահացել էապրիլի 12, 1684(1684-04-12) (87 տարեկան)
Կրեմոնա, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն[2]
Մասնագիտությունջութակ ստեղծող և նվագարանների վարպետ
Գործիքներջութակ
Commons-logo.svg Nicolò Amati Վիքիպահեստում
Նիկոլո Ամատիի թավջութակը

Նիկոլո Ամատի կամ Նիկոլա Ամատի (իտալ.՝ Nicola Amati, դեկտեմբերի 3, 1596(1596-12-03)[1], Կրեմոնա, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն - ապրիլի 12, 1684(1684-04-12), Կրեմոնա, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն[2]), իտալացի վարպետ, երաժշտական գործիքներ ստեղծող, Ամատի գերդաստանի ներկայացուցիչ։ Բազմաթիվ աղեղնավոր գործիքների` ընդ որում նաև թավջութակների` ստեղծող։ Յակոբ Շտայների, Անտոնիո Ստրադիվարիի և Անդրեա Գվարներիի նման աղեղնավոր գործիքների ստեղծման հռչակավոր վարպետների ուսուցիչ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլո Ամատին ծնվել է 1596 թվականի դեկտեմբերի 3-ին Կրեմոնայում։ Նրա հայրը Ջիրոլամո (Իերոնիմ) Ամատին էր` ջութակային դպրոցի հիմնադիր Անդրեա Ամատիի որդին։ Նա, ինչպես նաև ամբողջ իր ընտանիքը, ապրել և աշխատել է Կրեմոնայում։ Նիկոլո Ամատին գերդաստանի առավել հայտնի ներկայացուցիչն է։ Ամատին կատարելիության է հասցրել իր նախորդների կողմից ստեղծած ջութակի տեսակը։ Խոշորացված ֆորմատի (364—365 մմ) որոշ ջութակներում` այսպես կոչված Grand Amati, նա հզորացրել է հնչեղությունը` պահպանելով տեմբրի մեղմությունն ու նրբությունը[4]։

Ձևի նրբագեղությանը հանդերձ` նրա գործիքները թողնում են ավելի մոնումենտալ տպավորություն, քան իր նախորդների աշխատանքները։ Լաքը ոսկեդեղին է` թեթև շագանակագույն երանգով, երբեմն պատահում է նաև կարմիրը։ Գերազանց են նաև Նիկոլո Ամատիի թավջութակները։ Նրա կողմից ստեղծված ջութակներից և թավջութակներից պահպանվել են շատ քիչ` քսանից քիչ ավելի։

Վարպետի աշակերտներից մեկը նրա որդի Ջիրոլամո Ամատի 2-րդն էր (1649—1740): Սակայն նա չարդարացրեց հոր հույսերը, և նրա օրոք հռչակավոր դպրոցը փակվեց։

Նիկոլո Ամատին վախճանվեց 1684 թվականի օգոստոսի 12-ին Կրեմոնայում։

Կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Риман Г. Амати (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 33.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #131993860 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. «Nicolò Amati»։ tarisio.com։ Վերցված է օգոստոսի 20, 2018 
  4. Henley William (1973)։ The Universal Dictionary of Violin and Bow Makers։ Brighton: Amati