Պաբլո Սարասատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաբլո Սարասատե
Sarasate.gif
Բնօրինակ անուն իսպ.՝ Martín Melitón Pablo Sarasate Navascués
Ծնվել է մարտի 10, 1844({{padleft:1844|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4][5]
Պամպլոնա, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Մահացել է սեպտեմբերի 20, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:20|2|0}})[2][6] (64 տարեկանում)
Բիարրից[1]
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր և ջութակահար
Գործիքներ ջութակ
Շրջանավարտ Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց

Պաբլո Մարտին Մելիտոն Սարասատե(Մարտի 10, 1844, Պամպլոնա, Իսպանիա - սեպտեմբերի 20, 1908, Բիարից, Իսպանա), իսպանացի ջութակահար և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում ջութակահար Ալարի մոտ։ Համերգներ է տվել մանուկ հասակից, 1860-ական թվականների սկզբից՝ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում (առաջին անգամ 1876 թվականին)։ Սարասատեն աշխարհի խոշորագույն վիրտուոզ-ջութակահարներից է, նրա կատարումն աչքի է ընկել տեխնիկայի բացառիկ թեթևությամբ, երգայնությամբ, նրբագեղությամբ։ Իր ժամանակակից կոմպոզիտորների ջութակի երկերի պրոպագանդողներից էր․ դրանցից շատերը գրված են հատուկ Սարասատեի համար և նվիրված են նրան (Լալոյի «Իսպանական սիմֆոնիա», Սեն-Սանսի «Ինտրոդուկցիա և ռոնդո կապրիչչիոզո», 3-րդ կոնցերտ)։ Ջութակի համար բազմաթիվ պիեսների հեղինակ է («Գնչուական մեղեդիներ», «Իսպանական պարեր» և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #116805455 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. SNAC
  4. Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. International Music Score Library Project — 2006.
  6. http://www.euskomedia.org/aunamendi/107017
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 213 CC-BY-SA-icon-80x15.png