Միքայել Տերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Տերյան
Բնօրինակ անուն հայ․՝ Միքայել Նիկիտայի Տերյան
Ծնվել է 1905 հուլիսի 1 Մոսկվա
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան[1]
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել է հոկտեմբերի 13, 1987(1987-10-13) (տարիքը 82), Մոսկվա
Մոսկվա, ԽՍՀՄ
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն Ալտահար
դիրիժոր
մանկավարժ
Գործիքներ Ալտ
Աշխատավայր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Մեծ թատրոն և Կոմիտասի անվան կվարտետ[2]
Շրջանավարտ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Միքայել Նիկիտայի Տերյան (1905, հուլիսի 1, Մոսկվա - հոկտեմբերի 13, 1987, Մոսկվա), հայ դիրիժոր, ալտահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), պրոֆեսոր (1944)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսորներ Գ.Դուլով և Կ.Մոստրաս)։ Կոմիտասի անվան քառյակի հիմնադիրներից է և 1924-1936 և 1938-1947 թվականներին՝ ալտահարը։ 1935 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1944 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1948-1953 թվականներին եղել է Մոսկվայի մարզային ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ, 1965-1966 թվականներին՝ Հայասատնի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[3]: Ելույթներ է ունեցել Դ. Օյստրախի, Լ. Օբորինի և Ս. Կնուշևիցկու հետ տարբեր անսամբլներում։ Եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի ալտերի խմբի կոնցերտմայստերը։ 1961 թվականին հիմնադրել է Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողական կամերային նվագախումբը՝ հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում[4]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1946)
  • Հ. Ֆոն Կարայանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (1970)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #142324039 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. http://www.komitas.am/eng/komitas_quartet.htm
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  4. Միքայել Տերյան (1905-1987)