Իզաբել Բայրաքդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբել Բայրաքդարյան
CT7Q0680.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է 1974 փետրվարի 1
Զահլե, Լիբանան
Երկիր Flag of Canada.svg Կանադա
Ժանրեր օպերա
Մասնագիտություն օպերային երգչուհի (սոպրանո)
Երգչաձայն սոպրանո
Լեյբլ CBC Records
Nonesuch Records
Sony ClassicalRecords
Շրջանավարտ Տորոնտոյի համալսարան և Թագավորական երաժշտական ակադեմիա
Ամուսին Serouj Kradjian
Կայք bayrakdarian.com

Իզաբել Բայրաքդարյան (փետրվարի 1, 1974, Զահլե, Լիբանան), «Գրեմմի» մրցանակի առաջադրված կանադահայ օպերային երգչուհի (սոպրանո)։

2002 թ. ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանի Զահլե քաղաքում։ Հանդես է եկել Լիբանանի հայկական եկեղեցական համույթում, այնուհետև տեղափոխվել է Կանադա, շարունակել է երգել Տորոնտոյի հայկական եկեղեցական համույթում։ 1997 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանը: Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, արժանացել բազմաթիվ բարձրագույն պարգևների և մրցանակների՝ Դոմինգոյի վոկալիստների մրցույթի առաջին մրցանակի, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ոսկե մեդալի և այլն։

Բայրաքդարյաի ձայնասկավառակը Կանադայում ճանաչվել է լավագույնը։ Հանդիսանում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի, համագործակցում է աշխարհի լավագույն ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։ Ելույթներով հանդես է եկել Պլասիդո Դոմինգոյի, Յո-Յո Մայի, Փինչաս Զուկերմանի հետ։

2002 թվականին ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից։ Նրա ձայնը հնչում է նաև «Մատանիների տիրակալը» ֆիլմում։

Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդես է եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ[1]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թ. առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն վոկալ կատարման համար։
  • Կանադայի արվեստի խորհրդի մրցանակ
  • «Մետրոպոլիտեն» օպերայի ազգային խորհրդի մրցանակ, 1997
  • Պլասիդո Դոմինգոյի մրցույթի 1-ին մրցանակ
  • Ելիզավետա թագուհու կողմից՝ ոսկե մեդալ, 2000
  • Juno-ի 4 մրցանակ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ամուսնացել է դաշնակահար Սերուժ Կրաջիանի հետ։ Ունեն երկու երեխա՝ որդին՝ Արի և դուստրը՝ Լեան։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]