Էդուարդ Թոփչյան (դիրիժոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Թոփչյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Ստեփանի Թոփչյան
Դիմանկար

Էդուարդ Թոփչյանը
Հայաստանի հանրային հեռուստաընկերության

լրագրողուհուն հարցազրույց տալիս, 2008 թ.
Ծնվել էմայիսի 6, 1971 (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Մասնագիտությունդիրիժոր
Պարգևներ և
մրցանակներ
 Eduard Topchjan Վիքիպահեստում

Էդուարդ Ստեփանի Թոփչյան (1971, մայիսի 6, Երևան), հայ դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2006

Գրականագետ Էդուարդ Թոփչյանի թոռն է, գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան, նկարիչ Ստեփան Թոփչյանի որդին, գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանի եղբորորդին, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի կրտսեր եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը։ Դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից։ 1991 թվականին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որը Թոփչյանի ղեկավարությամբ Եվրոպայում հանդես է եկել շուրջ 700 հյուրախաղային համերգներով։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին ելույթը կայացել է 2000 թվականին։ 2007 թվականից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2012 թվականից հանդիսանում է Իսպանիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։

Նրա ղեկավարությամբ հնչել են («Աիդա», «Սևիլյան սափրիչը», «Թիկնոցը», «Մադամ Բատերֆլայ», «Տուրանդոտ», «Սիմոն Բոկանեգրա», «Ռիգոլետտո», «Պայացներ», «Օթելլո», «Եվգենի Օնեգին», իսկ արտերկրի հյուրախաղերի ընթացքում՝ նաև «Դոն Ժուան», «Պիկ թագուհին», «Կախարդական սրինգ», «Տուրանդոտ» օպերաները[1]։

Էդուարդ Թոփչյանը դիրիժորական վահանակի մոտ

Թոփչյանի գլխավորած համերգներում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ՝ Պլասիդո Դոմինգոն, Պինխաս Ցուկերմանը, Ռենատո Բրուզոնը, Ջուզեպե Ջակոմինին, Սերգեյ Լարինը, Վլադիմիր Չեռնովը, Վինչենցո լա Սքոլան, Ռայնա Կաբայվանսկան, Միշա Մայսկին, Նատալյա Գուտմանը, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Յուրի Բաշմետը, Կիմ Քաշքաշյանը, Դիմուտ Պոպենը, Էմանուել Պահուդը, Թիբոր Վարգան, Ռադովան Վլատկովիչը, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Ջուլյա Ֆիշերը, Սերգեյ Խաչատրյանը, Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, Սերգեյ Բաբայանը, Կոնստանտին Լիֆշիցը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, Յանա Բուսկովան, Ալեքսեյ Լյուբիմովը, Բերնդ Գլեմզերը, Բերնար Ռինգեյսենը, Ելենա Բաշկիրովան, Նարեկ Հախնազարյանը, Իզաբել Բայրաքդարյանը, Ալեքսանդր Չաուշյանը։

«Տուրանդոտ» օպերա, Երևան

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդուարդ Թոփչյան
  2. Cavaliere Ordine al Merito della Repubblica Italiana Maestro Eduard Topchjan (իտալ.)
  3. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Թոփչյան (դիրիժոր)» հոդվածին։