Արամ Թոփչյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Ստեփանի Թոփչյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բանասեր, թարգմանիչ |
Անդամություն | ՀԳՄ |
Արամ Ստեփանի Թոփչյան (13 սեպտեմբերի, 1962, Երևան), բանասեր, մշակութաբան, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող, Աշխարհիկ գրականության և բանասիրության բաժնի վարիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1991), Պողոսյան մրցանակի դափնեկիր (2020)։ Գրականագետ Էդուարդ Թոփչյանի թոռն է, գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան, նկարիչ Ստեփան Թոփչյանի որդին, գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանի եղբորորդին, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ավագ եղբայրը, բանասեր, թարգմանիչ Գոհար Մուրադյանի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 13-ին Երևանում։ 1969-1979 թթ. հաճախել է թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։ 1979-1983 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1983-1990 թթ. աշխատել է միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1988 թ. ի վեր աշխատում է Մաշտոցի անվան Մատենադարանում (2001 թ. հուլիսից՝ որպես ավագ գիտաշխատող, 2018 թ. մարտից՝ որպես Աշխարհիկ գրականության և բանասիրության բաժնի վարիչ)։
2001 թ. մայիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» թեմայով։ 2001 թ. նոյեմբերից «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության» (AIEA - "Association Internationale des Études Arméniennes") անդամ է։ 2014 թ. հունիսին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ն արևմտյան գրականագիտության մեջ» թեմայով։
Մասնակցել է միջազգային գիտական ծրագրերի՝ համագործակցելով օտարերկրյա մի շարք հեղինակավոր հաստատությունների հետ. 1996-1997 թթ.՝ Մայնի Ֆրանկֆուրտի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի, 1999-2002, 2005-2007 թթ.՝ Երուսաղեմի Եբրայական համալսարանի (որտեղ նաև 2004 թ. մարտ-հունիս ամիսներին «Հայ պատմագրությունը 5-11-րդ դարերում» թեմայով անգլերեն դասախոսություն է կարդացել), 2001-2004, 2005-2007 թթ. Ժնևի համալսարանի և 2008-ից ի վեր, առ այսօր՝ Գրացի համալսարանի Vestigia ձեռագրագիտական կենտրոնի։ Այդ համագործակցության արդյունքում հրատարակել է մենագրություններ, հոդվածներ ու թարգմանություններ Հայաստանում և արտերկրում` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու հունարեն։ 2006 թ. նրա «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» աշխատությունն անգլերեն լույս է ընծայել բելգիական Peeters հայտնի հրատարակչությունը, Դավիթ Անհաղթի Արիստոտելի «Անալիտիկայի» մեկնության» նրա անգլերեն թարգմանությունը՝ հին հայերեն քննական բնագրով, առաջաբանով ու ծանոթագրություններով, տպագրել է մեկ այլ նշանավոր հրատարակչություն՝ հոլանդական Brill-ը (2010 թ.)։ Նրա աշխատությունները հրատարակել են նաև Նեբրասկայի համալսարանի հրատարակչությունը (University of Nebraska Press) ու Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը (Oxford University Press. տե՛ս մենագրությունների և թարգմանությունների ցանկը)։
Արձակ և չափածո թարգմանություններ է արել անգլերենից, հին հունարենից և լատիներենից հայերեն (Հոմերոս, Հեսիոդոս, հին հունական քնարերգություն, Պինդարոս, Էսքիլոս, Սոփոկլես, Եվրիպիդես, Արիստոփանես, Լոնգոս, Վերգիլիուս, Օվիդիուս, Մարկուս Ավրելիուս, Մարլո, Շեքսպիր), ինչպես նաև՝ հայերենից անգլերեն։
2014 թ. թարգմանական վաստակի համար արժանացել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակին, Ուիլյամ Շեքսպիր, Համլետ (անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2013) գրքի համար՝ Թեքեյան կենտրոնի «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին, իսկ Վերգիլիուս, Էնեական (լատիներենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2018) գրքի համար, Գոհար Մուրադյանի հետ՝ 2020 թ. Պողոսյան մրցանակին։
Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը, Երևան, «Սարգիս Խաչենց», 2001
- The Problem of the Greek Sources of Movsēs Xorenac‘i’s History of Armenia, Leuven-Paris-Dudley, MA։ Peeters, 2006
- Michael E. Stone and Aram Topchyan, Jews in Ancient and Medieval Armenia (First Century BCE to Fourteenth Century CE), Oxford University Press, 2022
Թարգմանություններ և ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Անտիկ, միջնադարյան, վերածննդի գրականություն, հատ. 1, Անտիկ գրականություն, կազմեց և առաջաբանը գրեց Արամ Թոփչյանը, խմբագրեց և ծանոթագրեց Սիմոն Կրկյաշարյանը, Երևան, «Արևիկ», 1990 (հատորի մեջ ընդգրկված՝ Հեսիոդոսի «Թեոգոնիա», «Աշխատանք և օրեր» պոեմները, հին հունական քնարերգությունը, Էսքիլոսի «Շղթայված Պրոմեթևս» ողբերգությունը և Արիստոփանեսի «Ամպեր» կատակերգությունը հին հունարենից թարգմանել է Արամ Թոփչյանը)։
- Ապոլլոդորոս, Դիցաբանական գրադարան, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո-Անտարես», 2017։
- Հովսեփ Էմին, Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները, անգլերենից թարգմանությունը Գ. Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2018։
- Պուբլուս Վերգիլիուս Մարո, Էնեական, լատիներենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2018։
- Պուբլուս Վերգիլիուս Մարո, Բուկոլիկներ, Գեորգիկներ, լատիներենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2023։
- Պուբլիուս Օվիդիուս Նասո, Կերպարանափոխություններ, լատիներենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2021։
- Հոմերոս, Իլիական, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2022։
- Արիստոֆանես, Կատակերգություններ, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ» հրատ., 2023։
- Պուբլուս Վերգիլիուս Մարո, Բուկոլիկներ, Գեորգիկներ, լատիներենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ» հրատ., 2023։
- Եվրիպիդես, Ողբերգություններ, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2021։
- Մարկուս Ավրելիուս Անտոնինուս, Խորհրդածություններ, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2018։
- Էսքիլոս, Ողբերգություններ, հին հունարենից թարգմանեց, ծանոթագրեց և առաջաբանը գրեց Արամ Թոփչյանը, Երևան, «Նաիրի», 1991
- Էվրիպիդես, Բաքոսուհիներ, հին հունարենից թարգմանեց և ծանոթագրեց Արամ Թոփչյանը, առաջաբանը՝ Հենրիկ Հովհաննիսյանի, Երևան, «Ապոլոն», 1995։
- Լոնգոս, Դափնիս և Քլոե, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, պատկերազարդումները՝ Արտո Չաքմաքչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2011։
- Հին հունական ողբերգություններ, հին հունարենից թարգմանեցին Համազասպ Համբարձումյանը, Սիմոն Կրկյաշարյանը և Արամ Թոփչյանը, ծանոթագրեց և առաջաբանը գրեց Արամ Թոփչյանը, Երևան, Համալսարանի հրատարակչություն, 1990 (հատորի մեջ ընդգրկված՝ Էսքիլոսի «Ագամեմնոն», «Քոեփորներ», «Եվմենիդներ» ողբերգությունները հին հունարենից թարգմանել է Արամ Թոփչյանը)
- Քրիստոֆեր Մարլո, Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը, անգլերենից թարգմանեց, ծանոթագրեց և վերջաբանը գրեց Արամ Թոփչյանը, Երևան, «Նաիրի», 1985։
- Ուիլյամ Շեքսպիր, Համլետ, անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2013։
- Ուիլյամ Շեքսպիր, Լիր արքա, անգլերենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2015։
- Ուիլյամ Շեքսպիր, Օթելլո, անգլերենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2018։
- Ուիլյամ Շեքսպիր, Ռոմեո և Ջուլիետ, անգլերեն բնագրից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2020։
- Սոֆոկլես, Ողբերգություններ (Էդիպուս արքա, Էդիպուսը Կոլոնոսում, Անտիգոնե), հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2016։
- Պինդարոս, Ներբողներ, հին հունարենից թարգմանեց, ծանոթագրեց և առաջաբանը գրեց Արամ Թոփչյանը, Երևան, «Ապոլոն», 1992
- Մայքլ Է. Սթոուն, Տիգրան Գույումճեան, Հեննինգ Լեմանն, Հայկական հնագրութեան ալբոմ, անգլերենից թարգմանեցին Գոհար Մուրադեանը և Արամ Թոփչեանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, «Տիգրան Մեծ», 2006։
- Ցուցակ Վիեննայի Մխիթարեան մատենադարանի հայերեն ձեռագրերի պատառիկների (Գոհար Մուրադեանի հեղինակակցութեամբ, վերջաբանը՝ Էրիխ Ռենհարտի), անգլերեն-հայերեն երկլեզու հրատարակութիւն, «Վեստիգիա» ձեռագրագիտական կենտրոն, Գրաց, Աւստրիա, Երևան, «Անկիւնաքար», 2012։
- The Ancient Armenian Calendar, Translated from Classical Armenian into English by Gohar Muradyan and Aram Topchyan, Yerevan։ Magaghat Publishing House, 2002.
- The Armenian Version of the Greek Ecclesiastical Canons by Gohar Muradyan, Manea-Erna Shirinyan and Aram Topchyan, Frankfurt am Main։ Lowenklau-Gesellschaft e.V., 2010.
- David the Invincible, Commentary on Aristotle’s Prior Analytics, Old Armenian Text with an English Translation, Introduction and Notes by Aram Topchyan, Leiden-Boston։ Brill, 2010.
- Excerpts from Philo of Alexandria’s Questions and Answers on Genesis and Questions and Answers on Exodus; Pseudo-Philo, On Jonah and On Samson, Translated from Old Armenian with an Introduction and Commentary by Gohar Muradyan and Aram Topchyan, in Outside the Bible, Ancient Jewish Writings Related to Scripture, Ed. Louis H. Feldman, James L. Kugel, and Lawrence H. Schiffman, 3 Vols., University of Nebraska Press, 2013, pp. 750–803, 807-881.
- John of Erznka, On the Movements of the Celestial Bodies, Translated from Classical Armenian into English by Aram Topchyan, Yerevan։ Magaghat Publishing House, 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Թոփչյանը Զանգակ հրատարակչությունում
- Արամ Թոփչյան, Համլետի հապաղման խնդիրը, Բանբեր Մանտենադարանի, 20 (2014), էջ 273-301: Արխիվացված 2022-01-31 Wayback Machine
- Արամ Թոփչյան, Ուրվականի կերպարը «Համլետ»-ում:
- Ապրող անձինք
- 1962 ծնունդներ
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ թարգմանիչներ
- Հայ բանասերներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Անգլերենից հայերեն թարգմանիչներ
- Հայերենից անգլերեն թարգմանիչներ
- Հունարենից հայերեն թարգմանիչներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ