Ալեքսանդր Թոփչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Թոփչյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1939 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 2021[2] (81 տարեկան) կամ 2021[3] |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ, արձակագիր, գրող, դրամատուրգ և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1962) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Կանչ, «Հայաստան» հրատարակչություն, Գարուն, Հայֆիլմ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Պարգևներ | |
Ամուսին | Անահիտ Թոփչյան |
Ալեքսանդր Թոփչյան Վիքիդարանում |
Ալեքսանդր Էդուարդի Թոփչյան (սեպտեմբերի 7, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 3, 2021[2] կամ 2021[3], Երևան, Հայաստան[2]), հայ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։
Էդուարդ Թոփչյանի որդին, Ստեփան Թոփչյանի եղբայրը, Անահիտ Թոփչյանի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Երևանի Գրիգոր Խանջյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1962-1963 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963-1965 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1966-1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1975-1988 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-1989 թվականներին՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի վարիչ, 1991-1995 թվականներին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում[4]։ 1960-1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։
Հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։ Հրատարակել է մոտ 500 գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Որպես գլխավոր խմբագիր և հրատարակության վարիչ, Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։ Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր[5][6]։ ԽՄԿԿ անդամ 1971 թվականից։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականագիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բառի սահմանները (1978)
- Ժամանակ և պատկեր (ռուսերեն, 1983)
- Ապագայի ներկայությամբ (1987)
Գեղարվեստական գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտագերս (1994)
- Այնտեղ (2002)
- Եվ անգամ մահից հետո (2005)
- Բանկ Օտոման (2008)
Թարգմանություններ (ֆրանսերենից և ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Լադա Յոզեֆ։ Խորամանկ սանամեր աղվեսի պատմությունը․- Երևան։ «Հայաստան», 1964․- 83 էջ։
- Պրևեր Ժակ։ Արյու և փետուր (բանաստեղծությունների ժողովածու)․- Երևան։ «Հայաստան», 1965։
- Լոնդոն Ջեկ։ Երկեր 12 հատորով, հ. 4․- Երևան։ «Հայաստան», 1966․- 715 էջ (գրքի մեջ մտնող «Կյանքի սերը» պատմվածաշարը թարգմանել է Ա. Թոփչյանը)։
- Պրևեր Ժակ։ Հեքիաթներ չարաճճի երեխաների համար․- Երևան, «Հայաստան», 1972։
- Սիմենոն Ժորժ։ Դեղին շունը․- Երևան, «Հայաստան», 1975։
- Քաչա Վահե։ Գիշատիչների խնջույքը․- Երևան, «Սովետական գրող», 1976․- 368 էջ։
- Ֆրանսուա դը Լառոշֆուկո։ Մաքսիմներ․- Երևան։ «Սովետական գրող», 1978։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չհրաժարվել հույզերից։ «Գարուն», 1967, № 1։ (Գրախոսություն Վազգեն Առաքելյանի «Երեքնուկներ», Ծովինարի «Ապրիլ», Լևոն Զաքարյանի «Իմ փողոցը», Յուրի Սահակյանի «Արևը քո դեմքին» բանաստեղծական ժողովածուների մասին)։
Պարգևներ, կոչումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Սևակի անվան մրցանակ, 1986
- ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 1992
- Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ, 2004
- ՀԳՄ Դ.Դեմիրճյանի անվան մրցանակ, 2005
- Պողոսյան մրցանակ, 2006[7]
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009
- Ֆրանսիական կառավարության բարձր պարգև՝ «Արվեստների և գրականության սպայի» (Officier de l’Ordre des Arts et des Lettres) շքանշան, 2010
- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1084028638 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Մահացել է Ալեքսանդր Թոփչյանը
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1995։ Հ. 2:
- ↑ «Zarkfoundation - Ալեքսանդր Թոփչյան». zarkfoundation.com.
- ↑ «Ալեքսանդր Թոփչյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թոփչյան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 2021 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Ռուբեն Սևակի անվան մրցանակի դափնեկիրներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Ալեքսանդր Թոփչյան
- Հայ գրականագետներ
- Հայ գրաքննադատներ
- Հայ գրողներ
- Հայ դրամատուրգներ
- Հայ թարգմանիչներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Ֆրանսերենից հայերեն թարգմանիչներ