Ռուբեն Սևակի անվան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1985 թվականին, հայ ականավոր գրող, Մեծ եղեռնի զոհ Ռուբեն Սևակի ծննդյան 100-ամյակի առթիվ սփյուռքում ստեղծվեց Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակ։ Նույն տարում մրցանակը շնորհվեց Գևորգ Գապառաճյանին՝ «Ռուբեն Սևակի վերջին օրերը» թատերգության համար։ 1986 և 1987 թվականների մրցանակները շնորհվեցին գրականագետ Ալեքսանդր Թոփչյանին՝ Ռուբեն Սևակի «Երկեր» հատորի և դերասանուհի Անահիտ Թոփչյանին՝ հայկական հեռուստատեսությամբ Ռուբեն Սևակի ստեղծագործության բարձրարվեստ մարմնավորման համար։ 1988 թվականին մրցանակի արժանացավ գրող Անդրանիկ Ծառուկյանը՝ «Սերը Եղեռնի մեջ» վեպի համար։ 1989 թվականին մրցանակի արժանացավ Բեյրութի «Արարատ» օրաթերթի խմբագիր Ժիրայր Նայիրին (1984 թվականից սկսած՝ Ռուբեն Սևակի գաղափարների վերածննդին առավել շատ ծառայելու համար), Անթիլիասի Հայաստանյայց Եկեղեցու համալսարանական ուսանողների միությունը (1986 թվականին հրատարակված Ռուբեն Սևակի «Երկեր» հատորի համար, որը լույս էր տեսել Անթիլիասում) և Նյու Ջերսիի հայկական ռադիոկայանի հիմնադիր-տնօրեն Վարդան Ապտոն՝ Ռուբեն Սևակի կյանքին ու գործին լավագույնս ծանոթացնելու համար։ Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակի հանձնախմբի հիմնադիրն է Հովհաննես Չիլինկիրյանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրագիտակ օրացույց, Երևան 1990