Նիկողոս Սարաֆյան
Նիկողոս Սարաֆյան արմտ. հայ.՝ Նիկողոս Սարաֆեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1902 |
Ծննդավայր | Վառնա, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1972[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | հայերեն և ֆրանսերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կեդրոնական վարժարան |
Աշխատավայր | Արաջ, Զվարթնոց, Մենք, Ֆրանս Սուար և Ցոլք |
Նիկողոս Սարաֆյան Վիքիքաղվածքում | |
![]() |
Նիկողոս Սարաֆյան (մարտի 30, 1902, Վառնա, Բուլղարիայի իշխանություն - դեկտեմբերի 16, 1972[1], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]),հայ գրող, բանաստեղծ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկողոս Սարաֆյանը ծնվել է 1902 թվականին Կոստանդնուպոլսից դեպի Բուլղարիա մեկնող նավում, որով նրա ընտանիքը Վառնա էր գաղթում Ակն գյուղից։ Սովորել է Վառնայի Ճիերճյան, այնուհետև՝ ազգային և կաթոլիկ վարդապետների ղեկավարած վարժարաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 12 տարեկան հասակում եղբոր հետ մեկնել է Ռումինիա։ Թափառական կյանքի ընթացքում եղել է Բուխարեստում, Կալասում, Օդեսայում, Դոնի Ռոստովում։ Այնուհետև ոտքով անցել է Ռումինիան, Վառնայում գտել ծնողներին, մեկնել է Կ.Պոլիս, սովորել է Կեդրոնական վարժարանում, աշակերտել Հակոբ Օշականին, Վահան Թեքեյանին, սակայն վարժարանի վերջին տարում կրկին մեկնել է Բուլղարիա, այնտեղից էլ՝ Ռումինիա։ 1923 թվականի վերջում հաստատվել է Փարիզում, որտեղ էլ մահացել է[3][4][5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]21 բանաստեղծություններից բաղկացած առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Անջրպետի մը գրաւումը» (1927), լույս է տեսել Փարիզում, որին հաջորդել են «14 քերթուած»-ը (1933), «Տեղատուութիւն և մակընթացութիւն» (1939), «Միջնաբերդ» (1946) և «Միջերկրական» (1971) բանաստեղծությունների ժողովածուները, «Վէնսէնի անտառը» փորձագրությունը (1947)։ 1934 թվականին գրել է «Իշխանուհին» վիպակը[6]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իշխանուհին (վէպ), Փարիզ, 1934, 108 էջ։
- Միջնաբերդ (1940–1946), Փարիզ, 1946, 198 էջ։
- Միջերկրական, Պէյրութ, 1971, 39 էջ։
- Չափածոյ երկեր, Անթիլիաս, 1982, 512 էջ։
- Երկեր, Երևան, 1988, 352 էջ։
- Վէնսէնի անտառը, Փարիզ, 1988, 277 էջ։
- Տեսարանները, մարդիկ և ես, Երևան, 1994, 300 էջ։
- Լոյսի ցաւեր (յուշագրութիւն), Փարիզ–Անթիլիաս, 2000, 191 էջ։
- Հսկում, Երևան, 2012, 240 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 մահվան վկայական — P. 10.
- ↑ «Նիկողոս Սարաֆեան (1902-1972). Իրա՜ւ Գրականութեան Սփիւռքահայ Յառաջապահը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Nicolas Safarian (1902-1972)
- ↑ «Նիկողոս Սարաֆյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Hacikyan, Agop; Gabriel Basmajian; Edward S. Franchuk (2005). Nourhan Ouzounian (ed.). The Heritage of Armenian Literature Volume III: From the Eighteenth Century to Modern Times. Detroit, MI: Wayne State University Press. էջեր 1031–1032. ISBN 0-8143-2815-6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Ժամանակ» Համացանցային օրաթերթ (Armenian-American Political Daily)(չաշխատող հղում)
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողոս Սարաֆյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողոս Սարաֆյան» հոդվածին։ |
|