Jump to content

Վազգեն Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Առաքելյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1941(1941-10-21)
ԾննդավայրՋրաբեր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 11, 2016(2016-05-11)[1] (74 տարեկան)
Գրական անունՎազգեն Առաքել
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1964)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Վազգեն Առաքելյան Վիքիդարանում

Վազգեն Գևորգի Առաքելյան (հոկտեմբերի 21, 1941(1941-10-21), Ջրաբեր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 2016(2016-05-11)[1]), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։ Ստորագրել է նաև Վազգեն Առաքել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Կոտայքի շրջանի (հետո՝ Աբովյանի շրջան, այժմ՝ Կոտայքի մարզ) Ջրաբեր գյուղում։ Ավարտել է Երևանի Սարի թաղի թիվ 70 դպրոցը։ 1961-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։ 1972 թվականին ավարտել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։

Առաջին անգամ տպագրվել է չորրորդ դասարանում «Պիոներ կանչ» թերթում և արժանացել թերթի մրցանակին, 1956 թվականին։ 1967 թվականից աշխատել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության «Հայշինտեխկազմ» տրեստի ինֆորմացիայի բաժնում որպես խմբագիր։ Արժանացել է Դանիել Վարուժանի անվան մրցանակի[2][3]։

Վ. Առաքելյանի երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երեքնուկներ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1966, 60 էջ։
  • Գարունը գյուղում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1974, 32 էջ։
  • Արթնացում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 84 էջ։
  • Մի թաքնված երգ գտա, Երևան, «Սովետական գրող», 1981, 64 էջ։
  • Հունձ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 76 էջ։
  • Մայրիկիս չորս հեքիաթը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 96 էջ։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջԻմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Կյանքի 75-րդ տարում վախճանվել է բանաստեղծ Վազգեն Առաքելյանը
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 52.
  3. Արդի հայ քնարերգություն. Երևան: ՀԳՄ հրատարակչություն. 2008. էջ էջ 163.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Առաքելյան» հոդվածին։