Կանչ (թերթ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պիոներ կանչից)
Jump to navigation Jump to search
Կանչ
Տեսակթերթ
ԱԳ 

Կանչ (նախկին՝ «Պիոներ Կանչ»), եռօրյա թերթ նախկին Խորհրդային Հայաստանում։ ՀԼԿԵՄ Կենտկոմի և Լենինի անվան պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1925 թվականի հունիսի 4-ից (1941-1945 թվականներին ընդհատվել է), Երևանում։ Առաջին յոթ համարը տպագրվել է «Պիոներ ղեկ» անունով, ապա մինչև 1990 թվականը եղել է «Պիոներ կանչ», ապա՝ «Կանչ»: Խմբագիրներ՝ Հ․ Միրզոյան, Վ․ Շահումյան, Մ․ Հարենց, Ս․ Սարգսյան, Գ․ Ալեքյան, Ա․ Թադևոսյան, Ս․ Մնացականյան, Ժ․ Մադոյան, Հ․ Խաչատրյան, Ռ․ Աբալյան, Ղ․ Հայրապետյան, Վ․ Պետրոսյան, Վ․ Քալանթարյան, Մ․ Զոհրաբյան (1981 թվականից)։

Առաջին տարիներին կարևոր դեր է կատարել խորհրդային գաղափարախոսության քարոզման, երեխաների կոմունիստական դաստիարակության, և այսպես կոչված՝ «անգրագիտության դեմ պայքարի» ասպարեզներում։ Լուսաբանել է հանրապետության պիոներական դրուժինաների գործունեությունը, աջակցել նրանց նախաձեռնություններին։ Թերթի կոչով կազմակերպվել են ծառատնկումներ, զոհված մարտիկների հիշատակին ստեղծվել զբոսայգիներ և պուրակներ։ Պատմել է աշխարհի մանուկների առօրյայի, կապիտալիստական երկրների «մատաղ սերնդի դժվարին մանկության» մասին։ Խմբագրությանը կից գործել է բնության պահպանության շտաբ։ Ունեցել է պատանի ստեղծագործողների ստուդիա, ուր գրական մկրտություն են ստացել Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը և ուրիշներ։

Լուսաբանել է գիտության ու մշակույթի նորություններ, տպագրել մարզական լուրեր։ Թերթն ունի նաև հրատարակչություն, որը գրքեր է պատրաստում տպագրման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png