Ֆրանսուազ Սագան
Ֆրանսուազ Սագան ֆր.՝ Françoise Sagan | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Françoise Marie Anne Quoirez[1] |
Ծնվել է | հունիսի 21, 1935[2][3][4][…] |
Ծննդավայր | Կաժար, Ֆրանսիա[1][5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 2004[3][6][7][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Էքեմովիլ, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Q30044721?[8] |
Գրական անուն | Françoise Sagan[9] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, վիպասան, սցենարիստ, կենսագիր և կինոռեժիսոր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հատեմեր և Փարիզի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1954-2004 |
Ժանրեր | վեպ, էսսե, թատրոն և պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Բարև |
Աշխատավայր | L'Express? |
Պարգևներ | |
Ամուսին | Guy Schoeller? և Robert Westhoff? |
Համատեղ ապրող | Peggy Roche? |
Զավակներ | Denis Westhoff? |
![]() | |
Կայք | francoisesagan.fr |
![]() |
Սագան Ֆրանսուազ (ֆր.՝ Françoise Sagan, իրական ազգանունը՝ Քուարե (ֆր.՝ Quoirez), հունիսի 21, 1935[2][3][4][…], Կաժար, Ֆրանսիա[1][5] - սեպտեմբերի 24, 2004[3][6][7][…], Էքեմովիլ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի կին գրող։ Ավարտել է Փարիզի կաթոլիկական լիցեյը։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սագանը մեծ համբավ է ձեռք բերել «Բարև, թախիծ» (1954) առաջին վեպով։ Այդ և 1956 թվականին գրված «Ինչ-որ ժպիտ» վեպերում Սագանը արտացոլել է ֆրանսիական երիտասարդության մի մասի անտարբերությունը հասարակական կյանքի հանդեպ։
«Մեկ ամսից, մեկ տարուց հետո», «Սիրում եք Բրամս», «Հրաշալի ամպերը», «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» վեպերում իշխում է տագնապը անհատի ճակատագրի համար բուրժուական հասարակարգում, որը մարդու մեջ մեռցնում է ստեղծագործական միտքը, անկեղծ զգացմունքները։ Սագանի արձակն աչքի է ընկնում սեղմ ու արտահայտիչ գրելաձևով, հոգեբանական նուրբ նկարագրություններով։
«Դղյակ Շվեյցարիայում»՝ 1960 թվականին և այլ պիեսներ գրված են բուլվարային զվարճալի թատրոնի ավանդույթներով։
Բարև, թախիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարև, թախիծ (ֆրանս. Bonjour Tristesse), Սագանի հայտնի վեպը։ Գրվել է 1954 թվականին։
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը ներկայացնում է երիտասարդ աղջկա մտահոգությունները, ով ուղղակի ուզում է հաճույք ստանալ կյանքի բոլոր դրսևորումներից (ներառյալ սեռական)։ Վաղ տարիքում զրկվելով մորից՝ նա երկար ժամանակ անց է կացնում եկեղեցական գիշերօթիկ դպրոցում։ Վերադառնալով հոր մոտ, ով հայտնի հեդոնիստ և կանանց սիրահար էր, Սեսիլը ամբողջությամբ ընկղմվում է բոհեմական կյանքի մեջ, որտեղ չկային ո′չ կանոններ, ո’չ պատասխանատվություն, սակայն մի օր նրանց կյանքում հայտնվում է Սեսիլի մոր ընկերուհին՝ Աննան, ով գեղեցիկ և խելացի կին էր, սակայն ուներ բռնապետի հակումներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ժուլիար» հրատարակչությունում գրքի լույս տեսնելը մեծ արաձագանք առաջացրեց կաթոլիկ Ֆրանսիայում։ Գրքի լույս տեսնելու պահին Ֆրանսուազը ընդամենը 19 տարեկան էր։ Մինչ այդ պահը դեռևս անհայտ Ֆրանսուազա Սագանի գիրքը վաճառվեց մեկ միլիոն օրինակով և հեղինակին մեկ ու կես միլիոն ֆրանկ հոնորար բերեց (գիրքը գրախանութներում վաճառվում էր 45 ֆրանկով)։ Գիրքը թարգմանվեց 22 լեզվով և ընդհանուր առմամբ վաճառվեց գրքի 5 միլիոն օրինակ։ Ստեղծագործության գլխավոր հերոսուհին դարձավ մի ողջ սերնդի խորհրդանիշ։
Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նա պարզապես իրեն սառն է պահում, այստեղ ոչ մի հաշիվ չկա։ Անտարբերությամբ է, որ կարողանում է կյանքի տգեղ բաներից պաշտպանվել։ Դա ազնվության գրավականն է։ | ![]() |
![]() |
Նո ոչ եսասեր էր և ոչ էլ փառասեր։ Բայց թեթևամիտ էր, անբուժելիորեն թեթևամիտ․․․ նույնիսկ չեմ կարող ասել, թե ընդունակ չէր խորը զգացմունքներ ունենալ կամ պատասխանատվություն կրել։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 Саган Франсуаза // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.) — Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1961-1962. — P. 300—301. — ISBN 978-84-239-4500-9
- ↑ 6,0 6,1 6,2 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ SEUZAC (46) : cimetière (ֆր.)
- ↑ https://www.crfashionbook.com/culture/a21778305/cr-muse-francoise-sagan-iconic-french-author/
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոֆի Դելասեն, Սիրո՞ւմ եք Դուք Սագանին։ 2003. — 414
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 108)։ ![]() |
- Հունիսի 21 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 2004 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Կին կենսագիրներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի կին դրամատուրգներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ