Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Charents Museum of Literature and Arts 1.jpg
Տեսակ թանգարան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան[1]
Տեղագրություն Երևան
Հիմնադրված է Երվանդ Շահազիզ, 1921
Տնօրեն Կարո Վարդանյան
Կոորդինատներ: 40°10′44″ հս․ լ. 44°30′52″ ավ. ե. / 40.17889° հս․. լ. 44.51444° ավ. ե. / 40.17889; 44.51444
Կայք gatmuseum.am

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, թանգարան է Երևանում, որն ընդգրկում է հայ գրականության, թատրոնի, երաժշտության և կինոարվեստի գործիչների, հայագիտական երախտավորների անհատական, նաև մշակութային հիմնարկների, կազմակերպությունների, կրթական գիտական հաստատությունների ու խմբագրությունների ֆոնդեր։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երևանում ստեղծվում է Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմական բաժին, որը ըստ էության սկսել է գործել 1922 թվականից բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի ղեկավարությամբ։ 1935 թվականի մայիսի 16-ից Պետական կուլտուր-պատմական թանգարանը առանձնացվում է, որպես ինքնուրույն գիտական հիմնարկ՝ Պետական գրական թանգարան անունով։ Տնօրեն է դառնում Խորեն Սարգսյանը։ 1942 թվականի հուլիսի 21-ից Գրական թանգարանը դուրս է գալիս լուսժողկոմատի ենթակայությունից և ընդգրկվում Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի, ապա Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմում, իբրև լեզվի և գրականության ինստիտուտի, ապա՝ Գրականության ինստիտուտի մի ինքնուրույն բաժին։ 1953 թվականի մայիսից անցնում է ՀԽՍՀ Մշակույթի նախարարության իրավասության տակ՝ իբրև Հայաստանի Պետական պատմական թանգարանի մի առանձին բաժին։

  • 1934 թվականին Երևանի կոնսերվատորիայում երաժշտական մի շարք ֆոնդերի ընդգրկմամբ բացվում է Ռոմանոս Մելիքյանի կաբինետը։
  • 1935 թվականին թատերագետ Սարգիս Մելիքսեթյանի ջանքերով հիմնվում է Երևանի թատերական թանգարանը։
  • 1954 թվականին այս երեք կազմակերպությունները միավորվում են և կազմավորում մեկ՝ Գրականության և արվեստի թանգարան, որը մինչև * 1963 թվականը գործում է ՀՍԽՀ Գիտությունների ակադեմիայի, այնուհետև Մշակույթի նախարարության իրավասության ներքո։ 1977 թվականին թանգարանը համալրվում է կինոարվեստին վերաբերող նյութերով։ 1967 թվականից կրում է Եղիշե Չարենցի անունը։[2]

Մշտական ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրությունը կազմակերպված է 5 ցուցասրահներոից (ընդհանուր մակերեսը 300 ք.մ).

  • առաջին 2-ում ներկայացված է հայ գրականությունը
  • 3-րդում՝ թատերարվեստը
  • 4-րդում՝ կինոարվեստը
  • 5-րդում՝ երաժշտարվեստը

Ժամանակային ընդգրկվածությունը կազմում է 3000 տարի՝ Սայաթ-Նովայից (18-րդ դար) մինչև 20-րդ դարի վերջը։ Ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության և արվեստի ասպարեզների հարյուրավոր երախտավորների, այլև հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական (դպրոցներ, վարժարաններ, ճեմարաններ), գիտական, մշակութային հաստատությունների, գրական, երաժշտական, թատերական խմբերի, միությունների, նշանավոր պարբերականների խմբագրությունների մասին։ Նյութերի բազմազանությունը աներևակայելիորեն լայն է՝ գեղարվեստական, գիտական, ազզգագրական, մանկավարժական, հուշագրական երկերի ձեռագրեր, նամակներ, փաստաթղթեր, վավերագրեր, նոտաներ, լուսանկարներ, հրավիրատոմսեր, ազդագրեր, նվագարաններ, անձնական և բեմական հագուստ, կահույթ, սպասք, հուշանվերներ, պետական պարգևներ, շքանշաններ, մեդալներ, զենքեր, կինոսարքավորումներ, հնատիպ գրքեր, մամուլ և այլն։ Այս ամենից զատ, բոլոր 5 ցուցասրահները հագեցած են ներկայացված գործիչներին պատկերող կամ նրանց ստեղծագործությունը հանդիսացող կերպարվեստի արժեքներով՝ կտավներով, մատիտանկարներով, ծաղրանկարներով, քանդակներով։

Գրականության և արվեստի գործիչները հիմնականում ներկայացված են խմբերով՝ ըստ ժամանակի, դավանած մշակությաին այս կամ այն հուսանքի, ուղղության, դպրոցի։ Սակայն որոշ առանցքային գործիչների հատկացված են ամբողջական անկյուններ և ցուցանմուշներ (Սայաթ-Նովա, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Գաբրիել Սունդուկյան, Կոմիտաս, Ալեքսանդր Շիրվանզադե, Պետրոս Ադամյան, Եղիշե Չարենց և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ուղեցույց, 2009, ISBN 978-99930-60-86-4