Պերճ Պռոշյանի տուն-թանգարան
Պերճ Պռոշյանի տուն-թանգարան | |
|---|---|
| Տեսակ | հուշային թանգարան և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Պռոշյան 4, Աշտարակ, Արագածոտնի մարզ, Հայաստան |
| Կազմված է | Պերճ Պռոշյանի կիսանդրի |
| Հասցե | Պռոշյան փող., 10[1] |
| Հիմնադրվել է | 1948 |
![]() | |
![]() | |
Պերճ Պռոշյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907 թթ.) հայրական տան հիման վրա։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականի մայիսի 16-ին մեծանուն գրողի ծնված տան տեղում։ Սկզբում թանգարանն իրենից ներկայացրել է Պռոշյանների տան հացատունն ու երկու փոքրիկ սենյակները, հետագայում՝ 1965 թվականին կառուցվել է ևս մեկ սենյակ։ Թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1990 թվականին։ Շենքում կա նաև մառան, թոնրատուն, որտեղ հավաքված են 18-19-րդ դդ. պղնձե, կավե, փայտյա կենցաղային իրեր, սպասք։ Մյուս սրահներում ցուցադրված են Պռոշյանի կյանքին, գրական-հասարակական գործունեությանը վերաբերվող նյութեր, նկարներ, անձնական իրեր։
Թանգարանը հիմնադրվել է, գրող, սովետահայ գրողների միության առաջին քարտուղար Վահրամ Ալազանի, ջանքերով, Աշտարակում՝ որպես աքսորավայր գտնվելու ժամանակ («Իմ կյանքի ողբերգությունը»Մարո Ալազան)։

Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշային տանը կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, որոնք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ։
Տուն-թանգարանն ունի 2000-ից ավելի հուշային և օժանդակ նյութեր, որոնք ներկայացնում են Պռոշյանի գրական, մանկավարժական, հասարակական գործունեությունը[2]։ Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաև ցուցադրությունը։
Թանգարանի բակում է գտնվում Պերճ Պռոշյանի հուշարձանը (քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան)։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը համարվում է Աշտարակի գործուն մշակութային օջախներից է մեկը։ Այստեղ պահպանվում է Պռոշյանի հիշատակը, պրոպագանդվում նրա ստեղծագործությունը, կազմակերպվում են միջոցառումներ։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Պռոշյան 4 հասցեում։
| Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.1/31 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Պերճ Պռոշյանի տուն-թանգարան(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կայքը, Պերճ Պռոշյանի տուն-թանգարան
- Թանգարանի վիրտուալ տուրը
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 401)։ |

