Պետրոս Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Պետրոս Ադամյան
Petrosadamian.jpg
Պետրոս Ադամյանը Համլետի դերում
Ի ծնե Պետրոս Հերոնիմոսի Ադամյան
Ծնվել է դեկտեմբերի 211849
Ծննդավայր Կոստանդնուպոլիս,
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Մահացել է ապրիլի 6, 1891(1891-04-06) (տարիքը 41)
Մահվան վայր Կոստանդնուպոլիս,
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտություն դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակականգործիչ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Կրթություն Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոց
Դերեր


Ներկայացումներ


  • Շեքսպիրի «Համլետ»,
  • Շեքսպիրի «Օթելլո»,
  • Շեքսպիրի «Լիր արքա»,
PetrosAdamian Վիքիպահեստ


Պետրոս Հերոնիմոսի Ադամյան (դեկտեմբերի 21, 1849, Ստամբուլ - հունիսի 4, 1891, Ստամբուլ), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ։ Համլետի և Օթելլոյի դերակատարումներով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում, իր ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը խաղացել է 1867 թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենեաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։

1867-1869 թթ. խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875 թթ. աշխատել է Պ. Մաղաքյանի թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում: 1883-1885 թթ. Ադամյանն արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից՝ Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանն՝ իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»[1]: Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։

1880 թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը[2]: Ադամյանը նաև գրել է բանաստեղծություններ՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմասատասիրական բնույթի, ինչպես նաև՝ քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յու Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888 թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ. դեկտեմբերի 10: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է նյութական ծանր վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Մահացել է հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում էր նրա անունը։

Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ։ Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը։ Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամյանը կերտել է շուրջ 300 դեր, որոնցից են.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նամակներ. Երևան, 1959 թ.

Գրականություն Պետրոս Ադամյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարյան Ռ., Ադամյանի արվեստը, Երևան, 1960, 415 էջ
  • Զարյան Ռ., Ադամյանի կյանքը, Երևան, 1961, 535 էջ
  • Զարյան Ռ., Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 303 էջ
  • Տոնապետյան Պ., «Քսան և հնգամյա բեմական գործունեություն Պ.Հ.Ադամյանի», Կ. Պոլիս 1888 թ.
  • Արամ Վրույր, «Պետրոս Հ. Ադամյան», Թբիլիսի, 1891 թ.
  • Մելիքսեթյան Ս., «Թատերական ակնարկներ» Երևան, 1945 թ.
  • Ստեփանյան Գ., «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» Երևան, 1962 թ.
  • Веселовскии А., Два силуэта, «Армянский вестник», Մոսկվա, 1916, № 3. էջ. 2-4 (ռուս.)
  • Ярышкин А., Адамьян в роли Гамлета, Օդեսսա, 1887 (ռուս.)
  • Гарин-Виндинг Д.В. Петросъ Адамьянъ. Несколько воспоминаній изъ жизни армянскаго трагика (ռուս.)
  • Гайдин Б. Н. Адамян Петрос Иеронимович «Շեքսպիրի աշխարհ» հանրագիտարան (ռուս.)
  • Խաչատրյան Ս. Պետրոս Ադամյան, Ե., Հայաստան, 1970:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան, («Новости», 1884, № 116)
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png