Ավազակները (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավազակները
գերմ.՝ Die Räuber[1]
Schiller Die Räuber 1781.jpg
ՀեղինակՖրիդրիխ Շիլլեր[1]
Տեսակպիես
Ժանրդրամա[1]
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1781
ԵրկիրԳերմանիա
Հրատարակման վայրԳերմանիա
Հրատարակման տարեթիվ1781[1]
Die Räuber (Friedrich Schiller) Վիքիպահեստում

Ավազակները (գերմ.՝ Die Räuber)՝ գերմանացի դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերի պիեսը։ Ֆրիդրիխ Շիլլերի դրամայի առաջին հրապարակումը գրվել է 1781 թվականին։ Ներկայացման առաջնախաղն ըստ պիեսի տեղի է ունեցել 1782 թվականի հունվարի 13-ին Մանհեյմում։ Ստեղծագործությունը հիմք դարձավ մեկ այլ գրական ժանրի, ավազակային վեպի, ստեղծմանը։ «Ավազակներ»-ի մոտիվներով Ջուզեպպե Վերդին ստեղծել է նույնանուն օպերա։

Ստեղծման պատմություն և հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիլլերը կարդում է Ավազակները պիեսը Բոպսերսկյան անտառում նկարի էսքիզը

Պիեսի վրա աշխատանքը Շիլլերը սկսել է զինվորական ակադեմիայի բժշկական ֆակուլտետում սովորելու տարիներից։ Ըստ հետազոտողների, ստեղծագործության սյուժեն նորություն չէր, «ազնիվ ավազակների» թեման, ովքեր թալանում էին հարուստներին աղքատների համար, հայտնի էր Ռոբին Հուդի մասին միջնադարյան բալլադից։ Դրամայի համար նյութի աղբյուր նաև ծառայել է XVIII դարի Գերմանիայի կյանքը, որտեղ շատ էին ավազակային խմբերը և նրանց հարձակումները։ Մյուս մոտիվը, որը «եղբայրական թշնամանքի» հետ է կապված, վերցված էր գերմանական պոետ Շուբարտի «Մարդկային սրտի պատմությունից», որից մի հատված հրապարակվել է 1775 թվականին «Շվաբսկի ժուռնալում»։ Շուբարտի հերոսները՝ Վիլհելմ և Կառլ եղբայրները, տարբերվում էին միմյացից և՛ բնավորությամբ, և՛ սովորույթներով։ Իրադարձությունների մեջ ներգրավված էր նաև նրանաց երիտասարդ հայրը։ Շուբարտը մտածում էր, որ նրանց ընտանեկան պատմությունը կօգնի հասկանալ և բացահայտել գերմանական ազգային բնավորությունը։ Իր աշխատանքի նախաբանում նա մատնանշել է, որ աշխարհը սպասում է մի մարդու, ով ունակ է բացելու հոգու բոլոր խորշերը։ Արդյունքում Շիլլերն իր «Ավազակները» պիեսի նախաբանում գրել էր նույն բանը։ Թողնելով ակադեմիան` երիտասարդը ցանկացել է գտնել հրատարակչի, ով պատրաստ էր տպագրել «Ավազակները»։ Այս որոնումները հաջողությամբ չեն պսակվում, և 1781 թվականին փող պարտք անելով Շիլլերը հրատարակեց պիեսը անանուն և իր միջոցներով[2]։ Այդ ժամանակ նա նաև այցելեց իր «գրական առաջնորդ» Շուբարտին, ով բանտարկված էր Ասպերգ ամրոցում։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմս ֆոն Մոոր֊Կարլի և Ֆրանցի հայրը
  • Կարլ֊կոմսի ավագ որդին, Ամալիայի սիրեցյալը․ ամրոցը լքել է գործողությունների սկսվելուց մի քանի տարի առաջ
  • Ֆրանց֊կոմսի կրտսեր որդին
  • Ամալիա ֆոն Էդելրեյխ
  • Շպիգելբերգ, Շվեյցար, Գրիմմ, Ռաման, Շուֆտերլե, Ռոլլեր, Կոսինսկիյ, Շվարց֊անզգամ երիտասարդներ, ովքեր ավազակներ են դառնում
  • Գերման֊ ազնվականի անօրինական որդին
  • Դանիել֊ֆոն Մոորի կոմսի սպասավորը
  • Պաստոր Մոզեր
  • Պատեր
  • Ավազակների խմբավորում

Բեմական ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակելով պիեսը` հեղինակն այն ուղարկել է գրավաճառ Շվանին, ով հայտնի էր ձեռագրերի կույտի մեջ գլուխգործոց գտնելու կարողությամբ։ Նա փոխանցեց «Ավազակները» Մանհեյմյան թատրոնի ղեկավար բարոն ֆոն Դալբերգին։ Տնօրենի խորհրդով Շիլլերը փոփոխություն մտցնելով որոշ գլուխներում գրել է վերջաբան։ Ըստ վերամշակված տարբերակի, Ֆրանցը հրդեհից հետո ամրոցում ողջ էր մնացել, անտառում նրան հասավ եղբայրական վրեժը։

Առաջնախաղը տեղի է ունեցել 1782 թվականի հունվարին։ Կառլա Մորայի դերը կատարում էր Ի. Բեկը, եղբոր` Ֆրանցի դերը` Ա. Իֆլանդը, Ամալյայի դերը` դերասանուհի Ե. Տոսկանին։ Շիլլերը կարողացել է արտահայտել այցելության գաղտնիքը Շուբարտի ներկայացումից և շատ երջանիկ էր։ Հանդիսատեսը ընդունեց ներկայացումը մեծ ոգևորությամբ, գովազդի վրա հենց պիեսի անվանումն էր` «Ավազակներ»։ Ռուսաստանում պիեսի առաջին թարգմանությունը կատարել է իրավաբան Նիկոլայ Սանդունովը 1793 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #4099339-5 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Ватсон, 1999, с. 111.