Ռոբին Հուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռոբին Հուդ (այլ կիրառումներ)

Robin Hood
Little John and Robin Hood by Frank Godwin.jpg
Ռոբին Հուդը և Փոքրիկ Ջոնը
Կերպար ազնիվ ավազակ
Սեռ արական
Ամուսին Մերիան
Հակառակորդ Նոթինգհեմի շերիֆ և ասպետ Գայ Գիզբորն
Բարեկամներ Փոքր Ջոն, Եղբայր Տուկ, Մաչ, Ալան
Նախասիրություններ նետաձգություն

Ռոբին Հուդ (անգլ.՝ Robin Hood — Ռոբին Վեղար), միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս, անտառային ավազակների պարագլուխ։ Ըստ ավանդության, իր ավազակախմբով գործում էր Նոթինգհեմի մոտ գտնվող Շերվուդյան անտառում՝ թալանում էր հարուստներին, ավարը հանձնելով աղքատներին։

Այդ բալլադների և լեգենդների կերպարի նախատիպը հայտնի չէ։ Ենթադրաբար, նա ապրել է XIV դարի սկզբներին, Էդուարդ II արքայի կառավարման ժամանակ կամ նույնիսկ ավելի ուշ։ Բալլադներից մեկում գործում է թագուհի Կետրինը, որին երբեմն նույնացնում են Եկատերինա Արագոնացու (1485—1536 թվականներ) հետ։ Սակայն, այժմ առավել հանրաճանաչություն ունի Վալտեր Սքոթի գրական տարբերակը, համաձայն որի, Ռոբին Հուդը ապրել է XII դարի երկրորդ կեսին (այսինքն Ռիչարդ Առյուծասիրտի և Յոհան Անհողի ժամանակակիցն էր)։ Առաջին տարբերակի օգտին և Սքոթի տարբերակին ընդդեմ է խոսում մի շարք պատմական փաստեր։ Այսպես, նետաձգության մրցաշարեր Անգլիայում սկսել են անցկացվել XIII դարից ոչ շուտ։ Ռոբին Հուդի մասին բալլադները սկսվել են գրվել դեռևս XIV դարում, ինչն էլ պայմանավորում է սյուժեների համեմատաբար քիչ փոփոխականությունը։ Անգլիական բալլադների համեմատաբար լիարժեք հավաքածուներից մեկում, որը հրատարակվել է XIX դարում Ֆրենսիս Չայլդի կողմից, հաշվվում է Ռոբին Հուդի մասին մոտ 40 ստեղծագործություն։

Ըստ վարկածներից մեկի, Ռոբինը յոմեն էր, այսինքն ազատ հողատեր, մեկ այլ վարկածներով նա ներկայացվում է որպես անարդարացի ընչազրկված ազնվական, առավել հաճախ կոմս Հանտինգտոնցի։

Ռոբին Հուդի հայրենիքն է համարվում Լոքսլի բնակավայրը, որի անվանումով երբեմն անվանում են նաև Ռոբինին՝ Ռոբին Լոքսլի։ Նրա անտառային բանակը հաշվարկում էր մի քանի տասնյակ ազատ նետաձիգների։ Նրանք բոլորն էլ հրաշալի նետաձիգներ էին, խիզախ, հնարամիտ և յուրովի ազնվազարմ մարդիկ։

Ռոբին Հուդի հետ միասին էպոսի առավել հանրաճանաչ հերոսներ են հանդիսանում նրա օգնականները՝ Փոքր Ջոնը (նաև Փոքրիկ Ջոն, Պստիկ Ջոն, Մանուկ Ջոն), Եղբայր Տուկը՝ վանական կամ քահանա, Ուիլ Սկարլետը (նաև Սկարլոկ, Սկեդլոկ, Սկետլոկ), ջրաղացպանի որդի Մաչը, Ալանը Լոշինից (Ալան է Դեյլ) և Ռոբինի կինը (ընկերուհին)՝ կույս Մերիանը։ Ավազակների գլխավոր հակառակորդներն են հանդիսնում Նոթինգհեմի շերիֆը և ասպետ Գայ Գիզբորնը։

Ռոբին Հուդը քչերից մեկն է, Արթուր Արքայի հետ միասին, անգլիական բալլադների առասպելական հերոսներից, որոնք դուրս են եկել բանահյուսության շրջանակից և դարձել են կարևոր մշակութային իրականություն։ Նրա մասին բալլադների հիման վրա գրվում են գրական ստեղծագործություններ, բեմադրվում են ներկայացումներ, նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր և այլն։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Robin Hood Hotel sign - geograph.org.uk - 665733.jpg

«Հուդ» (անգլ. «hood») բառը անգլերենից թագմանաբար նշանակում է «թիկնոց» (ռուս. капюшон) և ցույց է տալիս Ռոբին Հուդի հագուստի տարրերից մեկը և ըստ սխալ ռուսերեն ծագումնաբանության, անգլ. «good»՝ «լավ», կապված է միայն նման հնչեղությամբ։ Ընդհանրապես «hood»-ը ոչ միայն թիկնոց է, այլ նաև մի շարք նման գլխի պարագաներ՝ գլխաշոր, գլխարկ, վանական վեղար, մարդու կամ ձիու սաղավարտ (կարևորը, որ այն ծածկի կամ պաշտպանի գլուխը)։ Ռոբին Հուդը և նրա մրցակից Գայ Գիզբորնը կրում են գլխի պարագաներ, որոնք անվանվում են միևնույն ձևով՝ թիկնոց և ասպետական սաղավարտ։ Նաև «hood» բառը ունի փոխաբերական նշանակություն՝ «թաքցնել (ծածկել թիկնոցով)»։

«Ռոբին» (անգլ. «robin») բառը թարգմանվում է որպես «շիկահավ», բայց հավանական է, որ հերոսի անունը «Rob in hood» (Ռոբը (Ռոբերտը) («rob», «robber» նաև նշանակում է «ավազակ», «թալանիչ») թիկնոցով) արտահայտության վերաիմաստավորման արդյունք է։ Այդպես Ռոբինին անվանում է Մերիանը, երբ նա հաղթում է նետաձիգների մրցաշարում և նրան հայտարարում մրցաշարի թագուհի։

Երկու նշված նշանակությունն էլ՝ hood-թիկնոց և robin-շիկահավ, խաղարկվում են «Ռոբինը Շերվուդից» («Robin of Sherwood», Մեծ Բրիտանիա, 1984—1986 թվականներ) հանրաճանաչ հեռուստասերիալում, որտեղ գլխավոր հերոսը հաճախ անվանվում է «Թիկնոցով Ռոբինը»։

Հայտնի է նաև Ռոբին Հուդի զուգորդումը Փոքրիկ Բարի Ռոբինի (Պակի) հետ։

Նաև, համաձայն Սթիվեն Ռ. Լոուհեդի «Ռոբին Հուդ» գրքի, «հուդ» բառը կելտերեն լեզվով նշանակում է «կախարդ»։

Նմանատիպ անձնավորություններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Հուդը և Զորրոն
Ռոբին Հուդը և Քլորինդան

«Ռոբին Հուդ»-ը ածական է դարձել այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք կողպտում էին հարուստներին և ավարը տալիս էին աղքատներին և այդ կապակցությամբ մեծ հեղինակություն էին վայելում ժողովուրդի մոտ։ Պատմության մեջ գոյություն ունեն մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում արժանացել են նմանատիպ փառքի.

Խուան Չաո - չինացի, աղի առևտրականի որդի, որը ծառայում էր չինական բանակում և 874 թվականին ապստամբություն է բարձրացնում Տան դինաստիայի դեմ։ Ժամանակավորապես դառնում է կայսր, սակայն պարտություն կրելով իր կողմից նախկինում արտաքսված կայսր զորքից, ինքնասպան է լինում։

Հոն Գիլդոն — կորեական յանբանի (կորեացի ազնվական) արտամուսնական որդի, որը XVI-XVII դարերի վերջին փախստականների ավազակախմբի հետ հեռանում է անտառ և պայքարում աղքատների իրավունքների համար։ Դարձել է Հո Գյունի կորեական դասական միջնադարյան «Ասք Հոն Գիլդոնի մասին» վեպի կերպար։

Իսիկավա Գոեմոն — Ադզուտի Մոմոյամայի (1568-1603 թվականներ) դարաշրջանի ճապոնացի ավազակ, որն իբր թե թալանում են սամուրայներին և ավարը բաժանում գյուղացիներին։ Կառավարիչ (սիկեն) Տոյոտոմի Հիդայոսիի վրա հերթական անհաջող մահափորձից հետո նրան կենդանի այրում են 1594 թվականի օգոստոսի 10-ին։ Չնայած, որ ոչ մի հավաստի պատմական փաստեր չեն պահպանվել նրա կյանքի մասին, այնուամենայնիվ նա դարձել է ժողովրդական ավանդազրույցների հերոս։

Միխայել Կոլհաս (Միխել Կոլհաուզե) — գերմանացի բյուրգեր (ձիերի առևտրական), XVI դարի կեսերին պայքարում էր Դրեզդենի շրջակայքում ասպետների բռնությունների և ծանր հարկերի դեմ և, հանրահայտ անգլիացու նմանությամբ, նույնպես թաքնվում էր անտառում։

Դարդո Բարտոլիլոմբարդացի հանրահայտ ապստամբ, որը XII դարում պայքարում էր գերմանացի կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի նշանակած նահանգապետի դեմ։

Սալվատորե Ջուլիանո (Գիլյանո) (իտալ. Salvatore Giuliano) — XX դարի կեսերի սիցիլիացի ավազակ և անջատողական, Իտալիայից Սիցիլիայի անկախության պայքարի հանրահայտ մարտիկ։ Սիցիլիայում հսկայական ճանաչում է ձեռք բերել թալանված ավարը, սննդամթերքը և դրամը բնակչությանը բաժանելու համար։ Մարիո Պյուզոյի «Սիցիլիացին» գրքի գլխավոր հերոսներից մեկն է։

Նեդ Կելլի — ավստրալացի ավազակ, հայտնի է բանկերի հանդուգն կողոպուտներով և ոստիկանների սպանություններով։ Նեդ Կելլիի «հերոսությունների» մասին ավանդույթները և բալլադները, որտեղ նա ներկայանում է որպես «ազնիվ ավազակ», հայտնվել են դեռ նրա կենդանության օրոք և դարձել են ավստրալական բանահյուսության անքակտելի մասը։ Երկրում Նեդ Կելիի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Ավստրալացիների մի մասը նրան համարում են անխիղճ մարդասպան, իսկ մյուս մասը՝ գաղութարար կառավարության դեմ դիմադրության պայքարի խորհրդանիշ և ազգային բնավորության մարմնացում։

Սմիթ Սքոթի — շոտլանդացի կողոպտիչ Հարավային Աֆրիկայից, մարտաֆիլմերի հերոս։ Ինչպես նշվում է ազգային կենսագրությունների հարավաֆրիկյան բառարանում, «խառնվածքով հիշեցնում էր Ռոբին Հուդին»։

Մաշեկա — բելառուսական ավանդությունների հերոս։ Ըստ լեգենդի, ապրում էր այնտեղ, որտեղ այժմ տեղակայված է Մոգիլյով քաղաքը։ Սկզբնապես համարվում էր բացասական կերպար, սակայն աստիճանաբար գրականությունում ձեռք է բերում «ազնիվ ավազակի» հատկանիշներ։ Դարձել է Յանկա Կուպալայի «Առյուծի գերեզմանը» պոեմի և համանուն ֆիլմի հերոսը։

Յուրայ Յանոշիկսլովակ ավազակ, գործել է XVIII դարի սկզբին Տատրայում, որը, համաձայն լեգենդի, «հարուստներից խլում էր, աղքատներին տալիս»

Պինտյա Խիզախ (Գրիգոր Պինտյա) — Անդրկարպատներում օպրիշյան շարժման լեգենդար առաջնորդ՝ ռումինական ծագումով, գործել է այժմյան Ուկրաինայի և Ռումինիայի տարածքում XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին։

Օլեկսա Դովբուշ (1700—1745 թվականներ) — օպրիշկ-գուցուլների իրական պատմական առաջնորդ, որը պայքարել է լեհական և հունգարական ֆեոդալների դեմ Մերձկարպատներում, Բուկովինայում և Կոլոմոյշինայում։

Ուստիմ Կարմելյուկ — Պոդալյեում 1813-1835 թվականների ուկրաինական հակաֆեոդալական և ազգային-ազատագրական շարժման առաջնորդ։

Գրիգորի Իվանովիչ ԿոտովսկիՌուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, ճանաչում է ձեռք բերել նրանում, որ XX դարի սկզբին հրկիզել է կալվածատիրական կալվածքներ Բեսարաբիայում և օգտվում էր գյուղացիների աջակցությունից, որոնք նրան թաքցնում էին ժանդարմներից։ «Արգելված թմբկահարներ» խմբի երգում Կոտովսկուն համեմատում են Ռոբին Հուդի հետ։

Վասիլի Ֆյոդորով կամ Մանչաարի (1805 թվականի հունիս - 1870 թվականի նոյեմբերի 8) — յակուտական ազգային հերոս, որը հանդես էր գալիս տեղական ֆեոդալների լուծի դեմ։ Լայնորեն հայտնի հեքիաթասաց և երգիչ, իմպրովիզացիայի վարպետ։ Մանչաարի կերպարը բազմակի անգամներ լուսաբանվել է ռուսական, յակուտական և խորհրդային գրականությունում։

Ռոբին Հուդի կերպարը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Հուդի արձանը Նոթնգհեմ քաղաքում
  • Վալտեր Սքոթ, «Այվենհո» - Այստեղ Ռոբին Հուդը առաջին անգամ մտնում է Նորագույն ժամանակների եվրոպական գրականության մեջ (որպես երկրորդական, բայց շատ կարևոր գործող անձ)։
  • Ալեքսանդր Դյումա, «Ավազակների արքա Ռոբին Հուդը»։
  • Ալեքսանդր Դյումա, «Աքսորյալ Ռոբին Հուդը»։
  • Դոնալդ Էնգուս, «Ռոբին Հուդ. Ավազակ»։
  • Սթիվեն Լոուհեդ, «Ռոբին Հուդ. Ագռավ Արքա»։
  • Դիանա Քինգ, «Ռոբին Հուդ»։
  • Էսկոտ Լին, «Ռոբին Հուդը և նրա ուրախ ընկերները»։
  • Միխաիլ Գերշենզոն, «Ռոբին Հուդ»։
  • Լեոնիդ Ֆիլատով, «Ռոբին Հուդի մեծ սերը»։
  • Ելենա Խաեցկայա (Մեդելայն Սիմոնս կեղծանվան տակ), «Սուր և Ծիածան».
  • Սոֆյա Ռադզիևսկայա, «Հազար տարվա գիշեր»։
  • Իրինա Տոկմակովա, «Ռոբին Հուդ»։
  • Աննա Օվչիննիկովա, «Ռոբին Հուդի ընկերը և լեյտենանտը» (պատմական ֆենտեզի ոճի գիրք մեր ժամանակակցի մասին, որը, պատահականության կամոք, հայտնվում է միջնադարյան Անգլիայում և դառնում Ռոբին Հուդի մերձավոր համախոհը՝ հետագայում հանրահայտ Փոքրիկ Ջոնը)։
  • Քեթրին Լասկի, «Աղջիկ-Բազե» (պատմական ֆենտեզի ոճի գիրք, որտեղ գլխավոր գործող անձ է հանդիսանում Կույս Մերիանը, որը հասկանում է թռչունների լեզուն և ունակ է վերափոխվելու թռչունի)։
  • Թադեուշ Կրաշևսկի, «Ռոբին Հուդ», «Ռոբին Հուդի կին Մարիաննան» — Ռոբին Հուդը ներկայանում է անգլոսաքսոնական ազնվականի որդի, որի կալվածքը ավերվում է, իսկ ինքը սպանվում է նորմանդական լուծի ժամանակաշրջանում։ Հալածողների կերպարը ընգծված հատկացվում է Անգլիայում իշխող նորմաններին, այն ժամանակ, երբ անգլոսաքսոնական ազնվականության մնացորդները վարում են նահապետական ապրելակերպ և հասարակ մարդկանց հետ հավասար տառապում են կամայականություններից։

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռոբին Հուդ - անտառային ավազակ» - Սեմյոն Զայաիցկու պիեսը, Վիկտոր Դուբրովսկու թատերացված պատմվածքը, երաժշտությունը Մարկ Կարմինսկու, խոսքերը Ռ. Բերնսի, թարգմանությունը Ս. Մարշակի։
  • «Ռոբին Հուդի նետը» - Ս. Պրոկոֆևայի և Ի. Տոկմակովայի պիեսը, բեմադրվել է 1981 թվականին, Խորհրդային Բանակի կենտրոնական թատրոնում (ռեժիսոր Ս. Արցիբաշև և Ա. Բուրդոնսկի։ Դերերում. Ռոբին Հուդ — Նիկոլայ Սախարով, Ասպետ Գայ Գիզբորն — Ալեքսանդի Բալուև)։ 1984 թվականին ռեժիսոր Մ. Մուատի կողմից ներկայացումը նկարահենվել է հեռուստատեսության համար։

Կինոֆիլմեր և հեռուստաֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Dick Gautier Misty Rowe When Things Were Rotten 1975.JPG
  • «Ռոբին Հուդ» (Robin Hood) (ԱՄՆ, 1922 թվական)։ Ռոբին Հուդի դերում՝ Դուգլաս Ֆերբենկս։
  • «Ռոբին Հուդի արկածները» (The Adventures of Robin Hood) (ԱՄՆ, 1938 թվական)։ Գլխավոր դերում՝ Էրրոլ Ֆլին։ Ֆիլմը ստացել է երեք «Օսկար» մրցանակ և մեկ անվանակարգում։
  • «Ավազակը և արքայադուստրը» (The Bandit of Sherwood Forest) (ԱՄՆ, 1946 թվական)։ Գլխավոր դերում՝ Ռասսել Հիկս (Russell Hicks)։
  • «Ռոբին Հուդի վրեժը» (Rogues of Sherwood Forest) (ԱՄՆ, 1950 թվական)։ Գլխավոր դերում՝ Ջոն Դերեք (John Derek).
  • «Պատմություն Ռոբին Հուդի և նրա Մերիան կնոջ մասին» (The Story of Robin Hood and His Merrie Men) (ԱՄՆ, 1952 թվական). Գլխավոր դերում՝ Ռիչարդ Թոդ (Richard Todd)։
  • «Այվենհո» (Ivanhoe) (ԱՄՆ, 1952 թվական)։ Գլխավոր դերում՝ Հարոլդ Ուորենդեր։
  • «Շերվուդյան անտառի սուրը» (Sword of Sherwood Forest) (Մեծ Բրիտանիա, 1960 թվական)։ Գլխավոր դերում՝ Ռիչարդ Գրին (Richard Greene)։ Նույն դերասանն է 1955-1960 թվականներին նկարահանվել բրիտանական «Ռոբին Հուդի արկածները» հեռուստասերիալում։
  • «Լեգենդ Ռոբին Հուդի մասին» (Magnifico Robin Hood, Il) (Իսպանիա, Իտալիա, 1970 թվական)։ Գլխավոր դերում՝ Ջորջ Մարտին (George Martin)։
  • «Ռոբին Հուդի նետերը» (Стрелы Робин Гуда) (ԽՍՀՄ, 1975 թվական)։ Ռեժիսոր Սերգեյ Տարասով։ Գլխավոր դերում՝ Բորիս Խմելնիցկի։
  • «Ռոբինը և Մերիանը» (Robin and Marian) (ԱՄՆ, 1976 թվական)։ Ֆիլմը նկարահանվել է «Columbia Pictures» ընկերության կողմից։ Ռոբինի դերում Շոն Քոնների, Մերիանի դերում՝ Օդրի Հեփբերն։ Խորհրդային կինովարձույթում ցուցադրվում էր «Ռոբին Հուդի վերադարձը» անվանումով։
  • «Այվենհո» (Ivanhoe) (ԱՄՆ, 1982 թվական)։ Գլխավոր դերում՝ Դևիդ Ռոբ։
  • «Բալլադ անվեհեր ասպետ Այվենհոյի մասին» (Баллада о доблестном рыцаре Айвенго) (ԽՍՀՄ, 1983 թվական)։ Ռեժիսոր Սերգեյ Տարասով։ Ռոբին Հուդի դերում՝ Բորիս Խմելնիցկի։
  • «Ռոբին Հուդ» (Robin Hood) (Կանադա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 1991 թվական)։ Գլխավոր դերերում՝ Պատրիկ Բերդջին (Patrick Bergin), Ումա Թուրման (Uma Thurman)։
  • «Ռոբին Հուդ. Ավազակների արքայազն» (Robin Hood։ Prince of Thieves) (ԱՄՆ, 1991 թվական)։ Գլխավոր դերում՝ Քևին Քոսթներ (Kevin Costner)։
  • «Ռոբին Հուդ. Մարդը տրիկոյով» (Robin Hood։ Men in Tights) (Ֆրանսիա, ԱՄՆ, 1993 թվական)։ Կատակերգական ծաղրերգություն։ Գլխավոր դերում՝ Քերի Էլվես (Cary Elwes)։
  • «Ռոբին Հուդի դուստրը. Ավազակների արքայադուստրը» (Princess of thieves) (ԱՄՆ, 2001 թվական)։ Ռոբին Հուդի դստեր պատմությունը։ Գլխավոր դերում Քիրա Նայթլի (Keira Knightley)։
  • «Շերվուդյան անտառ» (Beyond Sherwood Forest) (Կանադա, 2009 թվական)։ Ռոբին Հուդի դերում Ռոբին Դան (Robin Dann)։
  • «Ռոբին Հուդ» (Robin Hood) (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2010 թվական)։ Ռեժիսոր Ռիդլի Սքոթ։ Գլխավոր դերում՝ Ռասսել Քրոու (Russell Crowe)։
  • «Ռոբին Հուդ. Շերվուդի ուրվականները» (Robin Hood։ Ghosts of Sherwood) (Գերմանիա, 2012 թվական)։ Օլիվեր Կրեկելի սարսափ ոճով ֆիլմը։ Գլխավոր դերում Մարտին Տոն։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ROBIN HOOD (Ship) (c112-02-21).jpg
  • «Ռոբին Հուդի արկածները» (The Adventures of Robin Hood) (1955-1960 թվականներ)։ 4 եթերաշրջան, 143 մաս։ Գլխավոր դերում Ռիչարդ Գրին։
  • «Ռոբինը Շերվուդից» (Մեծ Բրիտանիա, 1983-1985 թվականներ)։ 3 եթերաշրջան, 26 մաս։ Գլխավոր դերերում՝ Մայքլ Փրեյդ, Ջեյսոն Քոնների։
  • «Ռոբին Հուդի նոր արկածները» (The New Adventures of Robin Hood) (1997-1999 թվականներ)։ 4 եթերաշրջան, յուրաքանչյուրը 13 մասից։ Ռոբին Հուդի դերում Մեթյու Պորետտա։
  • «Հետ Շերվուդ» (Back to Sherwood) (1999 թվական)։ Գլխավոր դերում Էյմի Կասլ (Aimée Castle)։
  • «Ռոբին Հուդ» (Robin Hood) (2006-2009 թվականներ)։ 3 եթերաշրջան, յուրաքանչյուրը 13 մասից։ Սերիալը նկարահանվել է ВВС հեռուստաընկերության կողմից։ Ռոբին Հուդի դերում Ջոնաս Արմսթրոնգ։
  • «Մի անգամ հեքիաթում» (Once Upon a Time) (2011 թվական)։ Սերիալը նկարահանվել է ABC հեռուստաընկերությունում։ Ռոբին Հուդի դերում Շոն Մագուայր, նաև Թոմ Էլլիս։
  • «Դոկտոր Ով» (Doctor Who) (2005 թվական)։ 8 եթերաշրջան, 3 մաս։ Սերիալը նկարահանվել է BBC հեռուստաընկերության կողմից։ Ռոբին Հուդի դերում Թոմ Ռայլի։

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արագընթաց Ռոբին Հուդը» (մուլիսերիալ) (Rocket Robin Hood) (Կանադա, ԱՄՆ, 1966-1969 թվականներ)։ Գործողությունների իրականանում են 3000 թվականին՝ Շերվուդյան աստերոիդում, որտեղ Ռոբին Հուդը և նրա «ուրախ աստղագնացների» խումբը պայքարում են չար շերիֆի դեմ։
  • «Խիզախ Ռոբին Հուդը» (Отважный Робин Гуд) (ԽՍՀՄ, 1970 թվական)։
  • «Ռոբին Հուդ» (Robin Hood) (ԱՄՆ, 1973 թվական)։ Մուլտֆիլմը, որը ստեղծվել է Ուոլթ Դիսնեյ ընկերությունում, վերապատմում է Ռոբին Հուդի մասին լեգենդները, որպես գործող անձեր ներկայացնելով մարդակերպ կենդանիների (Ռոբին Հուդը և նրա սիրալի Մերիանը ներկայացված են աղվեսի կերպարով, Փոքրիկ Ջոնը՝ արջի, Նոթինգհեմի շերիֆը՝ գայլի, արքայազն Ջոնը՝ առյուծի և այլն)։
  • «Ռոբին Հուդի արկածները» (The Adventures of Robin Good) (Ավստրալիա, 1985 թվական)։
  • «Ռոբին Հուդ» (Ճապոնիա, 1990 թվական)։

Փաստագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմության գաղտնիքների բացահայտումը Օլլի Սթիդսի հետ. Ռոբին Հուդ (անգլ. Solving History with Olly Steeds. Robin Hood) — փաստագրական ֆիլմ, նկարահանված է 2010 թվականին Discovery-ի կողմից։

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robin of the Wood (1985 թվական) — որոնողական խաղ մարտական տարրերով։
  • Super Robin Hood (1985 թվական) — մարտախաղ։
  • Defender of the Crown (1986 թվական) — ռազմավարական խաղ, նվիրված է Անգլիայի քաղաքացիական պատերազմին։ Խաղում Ռոբին Հուդը պատությունների միավորման գործում խաղացողի համախոհն է։
  • The Amazing Adventures of Robin Hood (1993 թվական) — մարտախաղ։
  • Conquest of the Longbow (1990 թվական) — որոնողական խաղ։
  • Robin Hood։ The Legend of Sherwood (2002 թվական) — տակտիկական խաղ, նման Commandos-ին։
  • Robin Hood։ Defender of the Crown (2003 թվական) — խաղ, որը պատմում է Ռոբին Հուդի և Արքայազն Ջոնի գահի համար պայքարի մասին, հանուն իրական արքայի։ Խաղը պարունակում է ստրատեգիական և հրաձգային տարրեր։ Հանդիսանում է 1986 թվականի խաղի վերաձևավորումը։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիսոցկի Վլադիմիր - «Բալլադ ազատ նետաձիգների մասին» («Баллада о вольных стрелках»)
  • «Ռոբին Հուդը և մորթեգործը» (Robin Hood and the Tanner), «Sherwood» խումբ, «Խորամանկ Ջոաննա» ալբոմ, լեյբլ «Խաչմերուկ», 2010 թվական։
  • «Կար Մեն» խումբ - «Ռոբին Հուդ»։
  • «Robin Hood» երգը գերմանական «Edguy» փաուեր-մեթալ խմբի «Age of Joker» ալբոմից։
  • «Կենդանիների տնակ» - «Carmen Horrendum»։

Լրացուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Taunton carnival 2009 Gemini CC To the Trees cart.jpg
  • «Ռոբին Հուդ» ձայնասկավառակ, ԽՍՀՄ, 1978 թվական։ Մանկական մյուզիքլ Սեմյոն Զայաիցկու պիեսի հիման վրա։ Երգերը կատարում են ԽՍՀՄ բազմաթիվ առաջատար երգիչներ։
  • «Հմայվածները» («Зачарованные») սերիալի 7-րդ եթերաշրջանի 14-րդ մասում նագկին դեմոն Դրեյկը կախարդանքի պատճառով կարծում է, որ ինքը Ռոբին Հուդն է։ Նույն մասում ծաղրերգվում են Ռոբին Հուդի պատմությունից որոշ դրվագներ։
  • Transformers։ Animated» մուլտսերիալում, բացասական հերոսներից մեկը, «Ահարկու նետաձիգ» անունով դետրոյտցի գողը, հագնվում է Ռոբին Հուդի նմանությամբ և որպես զենք է օգտագործում նետն ու աղեղը։
  • «Շրեկ» մուլտսերիալում հանդես է գալիս Ռոբին Հուդը՝ իր ավազակախմբով, որոնց պատժում է Ֆիոնան։
  • «Սուպերֆանտոցի» կինոֆիլմում սնանկացած Ֆանտոցին հսկայական գումար է ստանում Ռոբին Հուդից, իսկ երբ ուրախանում է իր վրա թափված հարստությունից, նա հետ է վերցնում հրաստությունը։
  • «Ռոբին Հուդ» — SHARP սքինհեդ խումբ Սանկտ Պետերբուրգից։
  • «Ռոբին Հուդ» — արկածներով մանկական ճամբար Կալուգայի մարզի Կրեմենկի քաղաքում։ Հանրահայտ մանկական տուր օպերատոր «Քեմփ Ինդուստրիա»-ի նախագիծը 2006 թվականից, որը հանդիսանում է ամենահետաքրքիր և հանրահայտ մանկական ճամբարներից մեկը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]