Ռափայել Պատկանյան
Ռափայել Պատկանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 8 (20), 1830 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1892 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Սուրբ Խաչ |
Գրական անուն | Քամառ Քաթիպա |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և հասարակական գործիչ |
Լեզու | հայերեն[2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1849) |
Աշխատավայր | Ներսիսեան դպրոց, Դորպատի կայսերական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
Ռափայել Պատկանյան Վիքիքաղվածքում | |
Ռափայել Պատկանյան Վիքիդարանում | |
Raphael Patkanian Վիքիպահեստում |
Ռափայել Գաբրիելի Պատկանյան (նոյեմբերի 8 (20), 1830, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1892, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), հայ գրող և մտավորական։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 8-ին, Նոր Նախիջևանում, գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Պատկանյանների գերդաստանը շատ հայտնի էր ոչ միայն իրենց քաղաքում, այլև ամբողջ Կովկասում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում։ Ճեմարանը չավարտած՝ մեկնում է Թիֆլիս և Ներսիսյան դպրոցում դասավանդում ռուսերեն։ Բարձրագույն կրթություն ստանում է 1851 թվականին Դորպատի համալսարանում, ինչի ճանապարհը նրա առաջ բացել էր Խաչատուր Աբովյանը։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 8, 1892 թվականին Նոր Նախիջևանում։
Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին ստեղծագործությունները եղել են՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն լույս են տեսել 1850-1851 թվականներին «Արարատ» շաբաթաթերթում։
1852 թվականին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քաթիպա ընկերությունը։ 1855 թվականին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով։ Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում։ Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։ Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նաև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծութիւնք, Մոսկուա, 1864, 128 էջ:
- Մանկական երգեր, Թիֆլիս, 1880, 109 էջ:
- Բանաստեղծութիւնք, Մոսկուա, 1881, 180 էջ:
- Մանկական ոտանաւորներ եւ երգեր, Տփղիս, 1881, 32 էջ:
- Բանաստեղծութիւններ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 264 էջ:
- Բանաստեղծութիւններ, Սանկտ Պետերբուրգ, 1895, 264 էջ:
- Ընտիր երկասիրութիւններ, հատ. 1. Ոտանաւորներ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 360 էջ:
- Ընտիր երկասիրութիւններ, հատ. 2. Արձակ գրուածներ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 480 էջ:
- Ընտիր երկասիրութիւններ, հատ. 3, Սանկտ Պետերբուրգ, 1904:
- Ազատութեան երգեր, Պէյրութ, 1933, 60 էջ:
- Երկերի ժողովածու (Արձակ), Երևան, 1946, 284 էջ:
- Ընտիր երկեր, Երևան, 1950, 748 էջ:
- Երկեր (չափածո և արձակ), Երևան, 1955, 780 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 1963, 344 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 2, Երևան, 1964, 384 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 3, Երևան, 1966, 664 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 4, Երևան, 1966, 620 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 5, Երևան, 1968, 612 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 6, Երևան, 1970, 656 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 7, Երևան, 1973, 384 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 8, Երևան, 1974, 484 էջ:
- Նոր-Նախիջևանյան պատմվածքներ, Երևան, 1973, 352 էջ:
- Երկեր. Բանաստեղծություններ, Պոեմներ, Ես նշանած էի, Փառասեր, Տիկին և Նաժիշտ, Մոնթեն մինչև վեր, Թոմաս Բոցարիս, Նոր Նախիջևանի պատմվածքներ, Հոդվածներ, Հուշեր, Ճառեր, Նամակներ, Երևան, 1980, 664 էջ:
- Երկեր, Երևան, 1984, 336 էջ:
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 332 էջ:
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազգասիրական հանդեսք: «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 18։
- Առավոտյան երգ շինականաց: «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 23։
- Երեկոյան երգ շինականաց: «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 24։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխայիլ Լոմոնոսով, Համակերպություն Հոբա (պոեմ): «Արարատ», 1851, № 21, փետրվարի 3։ Թարգմ.՝ ռուսերենից աշխարհաբար։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռափայել Պատկանյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
Ռափայել Պատկանյանի հուշարձանը Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շենքի գլխավոր ճակատի առջև, քանդակագործ՝ Անդրեաս Տեր-Մարուքյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Патканян Рафаэл Габриэлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1830 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 1892 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 19-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 19-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Անձինք նամականիշերի վրա
- Դորպատի համալսարանի ուսանողներ
- Ռուսահայ արձակագիրներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ