Արարատ (շաբաթաթերթ, Թիֆլիս)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արարատ | |
---|---|
Լեզու | հայերեն |
Խմբագիր | Գաբրիել Պատկանյան |
Երկիր | Թիֆլիս |
Հրատարակության պատմություն | 1850-1851 |
Հաճախականություն | շաբաթաթերթ |
«Արարատ», քաղաքական, առևտրային և բանասիրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1850-1851-ին Թիֆլիսում։ Խմբագիր՝ Գաբրիել Պատկանյան։ Աշխարհաբար առաջին պարբերականն է Կովկասում։
Տպագրել է Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի, Մսեր Մսերյանի և ուրիշների բանաստեղծություններից, առակներ, հանելուկներ, նյութեր՝ հայկական տպագրության և մամուլի պատմությունից, հոդվածներ՝ պատմական, մանկավարժական թեմաներով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան, Ե., 2015, էջ 139։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 695)։ ![]() |