Պէյրութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պէյրութ
Զինանշան
BlasonBeyrouth4.jpg

Beirutcity.jpg
Կոորդինատներ: 33°53′13″ հս․ լ. 35°30′47″ ավ. ե. / 33.88694° հս․. լ. 35.51306° ավ. ե. / 33.88694; 35.51306
Երկիր

{{Դրոշավորում/Լիբանան | Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ =

}}
Ղեկավար Ապտիւլ Մընէպ Արիս
Մակերես 85 կմ²
Խոսվող լեզուներ Արաբերէն, Հայերէն, Անգլերէն, Ֆրանսերէն
Ազգային կազմ Լիբանանցիներ, հայեր
Տեղաբնականուն պէյրութցի
Պաշտոնական կայք City of Beirut
##Պէյրութ (Աշխարհ)
Red pog.png

Պէյրութը (արաբերէն՝ بيروت) Լիբանանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է։ Կը գտնուի Միջերկրական ծովու արեւելեան ափին։

Օգտակարութիւններ Եւ Փոխադրամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր նաւահանգիստ է, երկաթուղային եւ խճուղային ճանապարհներու հանգոյց, միջազգային օդանակայան։ Արդիւնաբերական, առեւտրա-ֆինանսական եւ զբօսաշրջութեան կեդրոն է։ Զարգացած են թեթեւ սնունդի եւ մետաղամշակման արդիւնաբերութիւնը։ Կ'արտահանէ լիմոն, խնձոր, ձիթապտուղի իւղ, մետաքսի հումք, բրդեղէն։

Պատմական Տեղեկանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պէյրութ, Պէրութա կամ Պէրիթ անունով յայտնի է ք․ա․18-րդ դարէն (այլ տուեալներով՝ ք․ա․ 15-րդ դարէն), որպէս փիւնիկեան քաղաք։ Մինչև ք․ա․ 3րդ դար Պէյրութը ենթարկուած է եգիպտական, խեթական, ասորական եւ այլ տիրակալներու։ Հելլենա-հռոմէական շրջանին (ք․ա․ 3-րդ դար- ք.ե․ 4-րդ դար) եղած է արհեստներու եւ առեւտուրի մեծ կեդրոն՝ ինքնավարութեան եւ սեփական դրամ կտրելու իրաւունքով։ Մեր թուարկութեան 635 թուականին Պէյրութը մտած է արաբական խալիֆայութեան մէջ։ 12-րդ դարու սկիզբէն մինչեւ 13-րդ դարու (ոչ մեծ ընդհատումներով) ենթարկուած է խաչակիրներուն, իսկ 14-15-րդ դարերուն՝ եգիպտական մեմլուքներուն։ 1516 թուականին Պէյրութը նուաճած են թուրքերը, 17-18-րդ դարերուն քաղաքը կառավարած են լիբանանեան ամիրները կամ թրքական նահանգապետը։ 1887-էն Պէյրութը Օսմանեան կայսրութեան համանուն վիլայէթի կեդրոնն էր։ 1918 թուականի Հոկտեմբերին Անթանթի զօրքերը գրաւեցին Պէյրութը։ 1920-26-ին Պէյրութը ֆրանսական ենթամանդատային «Մեծ Լիբանանի պետութեան», 1926-1943-ին Լիբանանի Հանրապետութեան, իսկ 1943 թուականի Նոյեմբերէն անկախ Լիբանանի Հանրապետութեան մայրաքաղաքն է։ 20-րդ դարու 20-ական թուականներէն Պէյրութը ազգային-ազատագրական եւ յեղափոխական շարժումներու կեդրոն է (յայտնի են 1930-ական թուականներու, 1943 թուականի, 1958 թուականի ժողովրդական հակաիմպերիալիստական ելոյթները)։

Ճարտարապետութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պէյրութի մէջ պահպանուած են փիւնիկեան, հռոմէական եւ բիւզանդական կառոյցներու մնացորդներ, Զամի ալ-Օմարի մզկիթը (վերակառուցուած է քրիստոնէական եկեղեցիէ, 1291-ին), «Պալատական մզկիթը» (16րդ դարու սկիզբ)։

Ժամանակակից Պէյրութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պէյրութը հիմնականօրէն ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնեակով, բազմայարկ տուներով, հիւրանոցներով, դրամատուներով, վիլլաներով։ Կեդրոնը կը գտնուին 3 գլխաւոր հրապարակները (ալ-Պուրժ, ան-Նեժմա եւ Ասսուր), որոնցմէ հարաւ, հարաւ-արեւելք եւ արեւելք |կը բացուին լայն փողոցներ՝ փոխարկուելով դէպի այլ քաղաքներ տանող խճուղիներու։ Ճարտարապետութեան մէջ կը գերակշռեն ժամանակակից պարզ ծաւալներն ու ձեւերը, հարթ պատերուն համադրուած ապակիի առատութիւնը, տափակ կտուրները՝ յաճախ օգտագործուած սրճարաններու, ճաշարաններու համար։ 1950-1960-ական թուականներուն կառոյցներէն են՝ դրամատան շէնքը (ճարտ․ Ա․ Սալամ), «Ազարիա» գրասենեակներու շէնքը (ճարտ․ Մ․ Էկոշար), «աս-Սայատ պրեսս» (ճարտ․ Բ․ Հ․ Մաքտիսի), Արդարադատութեան պալատը (ճարտ․ Ֆ․ Թրատ), «Փիւնիկիա» հիւրանոցը (ճարտ․ Է․ Սթոուն, Ռ․ Էլիաս), բազմաբնակարանանոց տուներ (ճարտ․ Է․ Թապէթ եւ ուրիշներ)։

Յուշարձաններ Եւ Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուշարձաններէն են՝ թրքական տիրապետութեան զօհերու յուշարձանը ալ-Պուրժ հրապարակին վրայ եւ Ռիատ աս-Սոլհի յուշարձանը Ասսուր հրապարակին վրայ։ Պէյրութը ունի Լիբանանի պետական, ամերիկեան, ֆրանսական եւ արաբական համալսարաններ, Հնագիտական թանգարան, Լիբանանի արուեստի պատմութեան ազգային թանգարան, Մուրսոկ (ժամանակակից արուեստի) թանգարան։

Լիբանանի Ազգային գրադարանը, որ կը գործէր 1921 թուականին փակուած է 1979 թուականին քաղաքացիական պատերազմի պատճառով, 2000 թուականէն սկսած են միջոցառումներ զայն վերաբանալու համար։

Հայերը Պէյրութի Մէջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Լիբանանի Հայերը 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրէին Պէյրութ քաղաքին մէջ ապրած են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ատանայէ, Մարաշէն, Եդեսիայէն, Տիարպեքիրէն, Ակնէն, Կ.Պոլիսէն, Պաղտատէն եւ այլ վայրերէ գաղթածներ էին։ Հայոց Ցեղասպանութեան վերապրողներու լայն զանգուած հաստատուեցաւ այստեղ եւ Պէյրութը դարձաւ Սփիւռքի ամենակարեւոր կեդրոնը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը քանդեց Պէյրութը։ Բնականաբար տուժեց նաեւ տեղի հայ գաղութը երբ մեծ թիւով պէյրութահայեր փոխադրուեցան ԱՄՆ, Եւրոպա, Աւստրալիա եւ այլ երկիրներ։ 1939 թուականին (Ալեքսանդրետի սանճախէն) բռնի տեղահանուած եւ արտաքսուած հայերը բնակեցան Պէյրութի մէջ։

Պէյրութի մէջ կը բնակէր շուրջ 180 հազար հայ (1973), հիմնականին՝ արհեստաւորներ (կօշկակարներ, դերձակներ, ոսկերիչներ եւն), բանուորներ եւ մանր առեւտրականներ, կան մեծ առեւտրականներ, ձեռնարկատեր արդիւնաբերողներ, մեծ թիւով մտաւորականներ (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ եւն)։ Պէյրութի առաջին հայկական եկեղեցին՝ Սբ․ Նշանը, սկսած է գործել 19-րդ դարու 2-րդ կիսուն, իսկ առաջին հայկական դպրոցը՝ 1902 թուականին։ Այժմ (1973) Պէյրութի մէջ կը գործեն 50-էն աւելի վեցամեայ, թերի միջնակարգ եւ միջնակարգ հայկական դպրոցներ (Սուրէն Խանամիրեան քոլէճ՝ նախկին Սբ․ Նշան վարժարան, Տայ Աւետարանական կեդրոնական բարձրագոյն վարժարան, Սբ․ Գրիգոր Լուսաւորիչ ճեմարան, Վիեննական Մխիթարեան երկրորդական վարժարան, Սահակեան լիսէ, Ն․ Փալանճեան ճեմարան, ՀԲԸ Միութեան Դարուհի Յակոբեան վարժարան, ՀԲԸ Միութեան Յովակիմեան-Մանուկեան վարժարան, Նոր Բարձրագոյն վարժարան եւն), բարձրագոյնի մակարդակի մէկ ուսումնական հաստատութիւն՝ Հայկազեան համալսարանը, ուր հայերէն բացի կրթութիւն կը ստանան արաբ եւ այլազգի երիտասարդներ։ Հայագիտական ամպիոն ունի Հայկազեան համալսարանը։ Պէյրութի առաջին հայերէն թերթի հրապարակումէն (1921) մինչեւ 1973 թուականը լոյս տեսած է շուրջ 150 անուն պարբերական։ Այժմ կը հրատարակուի աւելի քան 20 անուն պարբերական։ Քաղաքի շուրջ 20 հայկական տպարաններուն մէջ կը տպագրուին հայերէն պարբերականներ, դպրոցական դասագիրքեր, գեղարուեստական, գիտական եւ այլ գրականութիւն։ Կը գործեն 100-էն աւելի հայկական մշակութային («Թեքէեան», «Նոր սերունդ», «Լիբանանահայ գրական շրջանակ», «Համազգային» եւն), երիտասարդական-մարզական («Հայ մարմնամարզական միութիւն», «Արարատ», «Հայ երիտասարդաց ընկերակցութիւն», «Հայ մարմնամարզական ընդհանուր միութիւն» եւն), բարեգործական (ՀԲԸՄ Պէյրութի մասնաճիւղը հիմնուած է 1910-ին), հայրենակցական միութիւններ, քաղաքական, կրօնական, կրթական եւ այլ կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ թատերախումբեր («Վահրամ Փափազեան», «Գասպար Իփեկեան», «Վարդան Աճեմեան», «Թատրոն-67» եւն) ու երգչախումբեր («Գարուն», «Կոմիտաս»)։ Արմենպրեսը 1967 թուականէն ուղղակի հեռատիպային կապ ունի Պէյրութի հետ։ Խորհրդային տարիներուն կը գործէր Երեւան-Պէյրութ օդային գիծ։

Պէյրութի մէջ եղած են Սբ.Նշան եկեղեցին (1851-էն), անոր կից հոգետուն, փոխանորդարան, դպրոց եւ գերեզմանատուն։ Կաթողիկէ համայնքը Պէյրութի մէջ ունեցած Սբ. Եղիա եկեղեցին (1890-էն), Սբ. Յայտնութեան մատուռը եւ այլ գերեզմանատուն մը։

Յայտնի Հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքաշինութեան ասպարեզին մէջ Մուհանտիզը (Մանուկ Մանուկեան, 1841-1925) շուրջ 50 տարի գլխաւորած է Դամասկոսի եւ Պէյրութի ճարտարագիտա-ճարտարապետական վարչութիւններ, Պէյրութի մէջ կառուցած է ճանապարհներ եւ հասարակական օգտագործման շէնքեր։

Կլիմայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձարեւադարձային է, շոգ ու չոր ամառով։ Յունուարի միջին ջերմաստիճանը 14 °C է, Օգոստոսինը՝ մօտ 28 °C, տարեկան տեղումները՝ մօտ 900 մմ։

Պէյրութի Միջազգային Օդակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 27.9
(82.2)
30.5
(86.9)
36.6
(97.9)
39.3
(102.7)
39.0
(102.2)
40.0
(104)
40.4
(104.7)
39.5
(103.1)
37.5
(99.5)
37.0
(98.6)
33.1
(91.6)
30.0
(86)
40.4
(104.7)
Միջին բարձր °C (°F) 17.4
(63.3)
17.5
(63.5)
19.6
(67.3)
22.6
(72.7)
25.4
(77.7)
27.9
(82.2)
30.0
(86)
30.7
(87.3)
29.8
(85.6)
27.5
(81.5)
23.2
(73.8)
19.4
(66.9)
24.25
(75.65)
Միջին օրական °C (°F) 14.0
(57.2)
14.0
(57.2)
16.0
(60.8)
18.7
(65.7)
21.7
(71.1)
24.9
(76.8)
27.1
(80.8)
27.8
(82)
26.8
(80.2)
24.1
(75.4)
19.5
(67.1)
15.8
(60.4)
20.87
(69.56)
Միջին ցածր °C (°F) 11.2
(52.2)
11.0
(51.8)
12.6
(54.7)
15.2
(59.4)
18.2
(64.8)
21.6
(70.9)
24.0
(75.2)
24.8
(76.6)
23.7
(74.7)
21.0
(69.8)
16.3
(61.3)
12.9
(55.2)
17.71
(63.88)
Ռեկորդային ցածր °C (°F) 0.8
(33.4)
3.0
(37.4)
0.2
(32.4)
7.6
(45.7)
10.0
(50)
15.0
(59)
18.0
(64.4)
19.0
(66.2)
17.0
(62.6)
11.1
(52)
7.0
(44.6)
4.6
(40.3)
0.2
(32.4)
Տեղումներ մմ (դյույմ) 190.9
(7.516)
133.4
(5.252)
110.8
(4.362)
46.3
(1.823)
15.0
(0.591)
1.5
(0.059)
0.3
(0.012)
0.4
(0.016)
2.3
(0.091)
60.2
(2.37)
100.6
(3.961)
163.8
(6.449)
825.5
(32.5)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 15 12 9 5 2 0 0 0 1 4 8 12 68
 % խոնավություն 69 68 67 69 71 71 73 73 69 68 66 68 69
Միջին ամսական արևային ժամ 131 143 191 243 310 348 360 334 288 245 200 147 2940
Աղբյուր #1: Pogodaiklimat.ru[1]
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun and relative humidity)[2]

Քոյր Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Climate of Beirut» (Russian)։ Weather and Climate (Погода и климат)։ Վերցված է հոկտեմբերի 8, 2014 
  2. Cappelen John, Jensen Jens։ «Libanon - Beyrouth»։ Climate Data for Selected Stations (1931-1960) (Danish)։ Danish Meteorological Institute։ էջ 167։ Վերցված է մարտի 2, 2013