Ռափայել Պատկանյանի հուշարձան (Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ռափայել Պատկանյանի հուշարձան
Rapayel Patkanyan bust 1.jpg
Ռափայել Պատկանյանի հուշարձանը Վաղարշապատում
Գտնվում էՀայաստան Արմավիրի մարզ, Վաղարշապատ
Կառուցվել է1902
Շինության ձևըհուշարձան 4.2/28.1
Կառուցել էՔանդակագործ` Անդրեաս Տեր-Մարուքյան
Ներկա վիճակըԿանգուն

Ռափայել Պատկանյանի հուշարձան, գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շենքի գլխավոր ճակատի առջև։ Բրոնզե հուշարձանը տեղադրվել է 1902 թվականի դեկտեմբերի 15-ին։ Ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրող և մտավորական Ռափայել Պատկանյանի բրոնզե կիսանդրին Անդրեաս Տեր-Մարուքյանի՝ 1901 թվականի սեպտեմբերի 23-ին Նոր Նախիջևանում տեղադրված հուշարձանի կրկնությունն էր՝ դրված նոր պատվանդանի վրա։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել մեծ հանդիսավորությամբ։ Հուշարձանը բացվել է Կոմիտասի գլխավորությամբ քառաձայն երգեցիկ խմբի երգից հետո։ Բացումից հետո ճեմարանի դահլիճում տեղի է ունեցել հանդես, որտեղ ճառ է ասել և բանաստեղծություն կարդացել ճեմարանի ուսուցիչ և բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը[1]։ Հուշարձանի պատվիրատուն է եղել նախիջևանցի Ավետիք Պողոսյանը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մինաս Սարգսյան, «Անդրեաս Տեր-Մարուքյան», Հայպետհրատ, 1960, Երևան 
  2. ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարան(չաշխատող հղում)