Ժիրայր Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ժիրայր Անանյան
Жирайр ананян.jpeg
Ծնվել է հուլիսի 14, 1934({{padleft:1934|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}})
Ծննդավայր Բերդ, Հայաստան
Վախճանվել է ապրիլի 24, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:24|2|0}})[1] (69 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Մասնագիտություն դրամատուրգ և գրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ժիրայր Անանյան Վիքիդարանում

Ժիրայր Հրայրի Անանյան (Տեր-Անանյան) (հուլիսի 14, 1934({{padleft:1934|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}}), Բերդ, Հայաստան - ապրիլի 24, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:24|2|0}})[1], Երևան, Հայաստան), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում (այժմ՝ քաղաք)։ 1952 թվականին ավարտել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1959-1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։

Անանյանի «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը բեմադրվել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան (1973), Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան, Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան (1974), Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (1978), Ղափանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան (1983) պետական թատրոններում։ Նույն դրաման տեղ է գտել «Տեատր» հանդեսի 1973 թվականի Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում։

1978 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացնում է նրա կատակերգությունները։ 1979 թվականին Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Անծանոթ ամուսիններ» կատակերգությունը։ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» («Հեռախոսային զանգ», «Բնակարանամուտ») պիեսը բեմադրել է Լենինականի Ա. Մռավյանի անվան, Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական (1983) պետական թատրոններում։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի՝ 1989-1990 թվականների խաղացանկում միաժամանակ ներկայացվել են նրա երեք պիեսներ՝ «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել»։ «Կարուսել» և «Տաքսի, տաքսի» կատակերգությունները 1989 թվականին հյուրախաղերի ժամանակ ներկայացվել են ԱՄՆ-ում։ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը երկրորդ անգամ «Տաքսի, տաքսին» ԱՄՆ-ում ներկայացրել է 1994 թվականին, իսկ «Ես եմ, եկել եմ» («Կարուսել») կատակերգությունը՝ 2001 թվականին Իրանում։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992 թվականին տեղի է ունեցել դրամատուրգի «Իմ տունը քո տունը չէ» պիեսի 500-րդ ներկայացումը, իսկ «Տաքսի, տաքսի» կատակերգության 500-րդ ներկայացումը 1993 թվականին կայացել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997 թվականին։[2][3]

Ժ. Անանյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Ժ. Անանյանի «Հայրիկ, ու՞ր...» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971, 419 էջ։
  • Գևորգ Հարությունյան (դրամատուրգի ստեղծագործությունը), Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1981, 75 էջ։
  • Սվետլանա Գրիգորյան (բեմական գործունեությունը), Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1985, 79 էջ։
  • Թռչող ափսեից իջած մարդը (պիեսներ), Երևան, «Անահիտ», 1992, 400 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ժիրայր Անանյանի կենսագրությունը
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 45-46. 
  3. Ժիրայր Անանյանի կենսագրականը