Մատյան ողբերգության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Մատյան ողբերգության
Миниатюра. Васпуракан. 1391 г.jpg
Գրիգոր Նարեկացին և պատվիատու Սիմեոնը: Վարպետ Ծերունի մանրանկար, Վասպուրական, 1391 թվական
Հեղինակ Գրիգոր Նարեկացի
Անվանվել է Նարեկ
Տեսակ պոեմ
Ժանր քնարա-միստիկական
Բնօրինակ լեզու հայերեն (գրաբար)
Ստեղծման տարեթիվ 1002 թվական
Թվային տարբերակ ovanitas

Մատյան ողբերգության, Գրիգոր Նարեկացու պոեմը։ Ավարտին է հասցվել 1002 թվականին և կազմված է ավելի քան 10 000 տողից[1]: Ամենավաղ պահպանված ցանկերը թվագրվում են 1173 թվականով[2]: Հատվածները լույս են տեսել դեռևս 1513 թվականին Վենետիկում, ամբողջությամբ հրատարակվել է 1673 թվականին Մարսելում։

Առաջին հայտնի փորձը թարգմանել «Մատյան ողբերգության» պոեմը ռուսերեն վերաբերում է 19-րդ դարի սկզբին. 1810 թվականին Իոսիֆ Իոանեսովը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» թարգմանիչը (1809 թվական), մի հատված թարգմանեց «Մատյան ողբերգության» պոեմից (12-րդ գլխի երրորդ՝ եզրափակիչ մասը) և հրատարակեց Սանկտ-Պետերբուրգում՝ «Աղոթք ընդդեմ գիշերային սարսափների» խորագրով։

1985 թվականի կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն Գրիգոր Նարեկացու խոսքերով (թարգմանությամբ Նաում Գրեբևի) գրեց «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը»:

2001 թվականին ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ «Մատյան Ողբերգության», فغان نامه گرگوار թարգմանել է պասկերենի Ազատ Մաթյանը։ Թարգմանությունը լայն արձագանք է գտել իրանական մամուլում: Նարեկացին համեմատական ուսումնասիրության նյութ է դարձել Սպահանի պետ. Համալսարանում, համաշխարհային հինգ մեծագույն միստիկների շարքում, որը արժանացել է տարվա լավագույն ուսումնասիրություն և ընդունվել որպես դասագիրք:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История всемирной литературы. — М.: Наука, 1984. — Т. 2. — С. 299—308.
  2. 1173 թվականի թիվ 1568 ձեռագիր, էջ 7б: Մ. Մաշտոցի անվան Հնագույն ձեռագրերի մատենադարան (Մատենադարան), Երևան