Խնկո Ապեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Խնկո Ապեր
Khnko aper 1.jpeg
Ծնվել է հոկտեմբերի 19, 1870({{padleft:1870|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:19|2|0}})
Ծննդավայր Խնկոյան, Լոռու մարզ, Հայաստան
Վախճանվել է հոկտեմբերի 8, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:8|2|0}}) (64 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող և մանկագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Խնկո Ապեր Վիքիքաղվածքում
Խնկո Ապեր Վիքիդարանում
Khnko Aper Վիքիպահեստում

Խնկո Ապեր (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, հոկտեմբերի 19, 1870, Սպիտակի շրջանի Ղարաբոյահոկտեմբերի 8, 1935, Երևան), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910 թվականներին եղել է ուսուցիչ։ 1911 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։

Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890 թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր «Մեր դպրոցը», «Կարմիր արև»։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ[1], լեգենդներ, առակներ։

Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները[2]։

Խնկո Ապոր փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնկոյանը մահացել է 1935 թվական, Երևանում[3]։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Խնկո-ապոր գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առակներ, Յերեւան, 1930, 147 էջ:
  • Ընտիր երկեր, Երևան, 1940, 487 էջ:
  • Ժողովածու, Երևան, 1945, 191 էջ:
  • Հատընտիր, Երևան, 1950, 256 էջ:
  • Ընտիր էջեր, Երևան, 1961, 276 էջ:
  • Հեքիաթներ և պատմվածքներ, Երևան, 1967, 144 էջ:
  • Ծաղկանց ծովը, Երևան, 1970, 256 էջ:
  • Երկեր, Երևան, 1980, 236 էջ:
  • Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, Երևան, 2010, 232 էջ:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ և փոխադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնկո Ապոր անունով են կոչվում Երևանի մանկական գրադարանը[4], Գյումրիի դպրոցներից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԵՔԻԱԹՆԵՐ - Խնկո Ապեր - ABCD.AM»։ www.abcd.am։ Վերցված է 2016-10-19 
  2. «Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան) | Առակներ»։ Տարընթերցում։ Վերցված է 2016-10-19 
  3. «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2016-10-19 
  4. «Գրադարան > home»։ Գրադարան > home։ Վերցված է 2016-10-19 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Խնկո Ապեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png