Վասիլի Ժուկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վասիլի Ժուկովսկի
Василий Жуковский
Zhukovsky 1815.jpg
Ծնվել է հունվարի 29 (փետրվարի 9), 1783
Ծննդավայր Միշենսկոե, Q4083639?, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է ապրիլի 12 (24), 1852 (69 տարեկանում)
Վախճանի վայր Բադեն-Բադեն, Grand Duchy of Baden, Գերմանական միություն[1]
Մասնագիտություն լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, գրող և գրական քննադատ
Լեզու ռուսերեն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Մոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Անդամակցություն Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Warsaw Society of Friends of Learning
Պարգևներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Արժանիքների շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Ստանիսլավի շքանշան Order of the Iron Crown Կարմիր արծվի շքանշան Civil Order of Saxony Royal Guelphic Order Ֆրիդրիխի շքանշան Order of the Zähringer Lion Սպիտակ բազեյի շքանշան Նիդերլանդական արյուծի շքանշան Բևեռային աստղի շքանշան և Դանեբրոգ շքանշան
Ամուսին Elizabeth Reitern[3][4]
Զավակներ Ալեքսանդրա Ժուկովսկայա
ZhukovskyVASignature.png
Vasily Zhukovsky Վիքիպահեստում

Վասիլի Ժուկովսկի (ռուս.՝ Василий Жуковский, հունվարի 29 (փետրվարի 9), 1783, Միշենսկոե, Q4083639?, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 12 (24), 1852, Բադեն-Բադեն, Grand Duchy of Baden, Գերմանական միություն[1]), ռուս գրող, ռուսական ռոմանտիզմի հիմնադիրներից, թարգմանիչ, քննադատ։ Ռուսական կայսրության ակադեմիայի իսկական անդամ (1841), Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1827-1841), հետագայում ռուսերեն լեզվի բաժնի ակադեմիկոս (1841), գաղտնի խորհրդական (1841

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1783 թվականի հունվարի 29-ին (փետրվարի 9-ին) Տուլայի մարզի Միշենսկի ավանում։ Հողատեր Աֆանասի Բունինի (1716—1791) և թրքուհի Թալխիի[5] (կնունքի ժամանակ՝ Ելիզավետա Դեմենտևնա Տուրչանինա, մահացել է 1811 թվականին) ապօրինի որդին։ Երեխան իր ազգանունը ստացել է Բունինի կալվածքում ապրող աղքատ բելառուս ազնվական Անդրեյ Ժուկովսկուց[6], ով Բունինի խնդրանքով դարձավ նրա կնքահայրը և հետո որդեգրեց նրան։ Վասիլիի ծննդից առաջ Բունինները կորցրեցին իրենց վերջին որդուն՝ Իվանին։ Մարիա Բունինան որոշեց վերցնել նորածնին և դաստիարակել հարազատ որդու պես։

Ժուկովսկու օրինական ծնված քույրերից մեկն ամուսնացավ Գլաֆիրա Ալիմովայի եղբոր հետ, այսպիսով բարեկամանալով Գլաֆիրայի ամուսնու՝ Ռժևսկու ( Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի փոխտնօրեն) հետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուկովսկու դիմանկարը, 1815 Կիպրենսկի
Ժուկովսկու դիմանկարը, Պյետր Սոկոլով, 1820-ականներ

Անզնվականություն ստանալու համար երեխան ֆիկտիվ գրանցվել է Աստրախանի հուսարական գունդ, ստացել պրապորշչիկի պաշտոն, որը իրավունք էր տալիս անձնական ազնվականության համար, 1789 թվականին վեցամյա Ժուկովսկին գրանցվեց Տուլայի մարզի անզնվականների գրքի մեջ, ստացավ թուղթ, հաստատող իր ազնվականությունը, որը հետագայում թույլ տվեց նրան կրթություն ստանալ մասնավոր պանսիոնում, հետո Տուլայի ժողովրդական ուսումնարանում։

1797 թվականին 14-ամյա Ժուկովսկին ընդունվեց Մոսկվայի համալսարանական ուսումնարան և սովորեց այնտեղ 4 տարի։ Ուսման երկրորդ տարում իր ընկերների միջև, որոնց թվում էին Դմիտրիյ Դաշկովը, Ալեքսանդր և Անդրեյ Տուգենևները, ծագեց գրական միություն՝ ժողով, հաստատված կանոնադրությամբ։ Ժուկովսկին դարձավ առաջին նախագահը։

Ժուկովսկու համար դեբյուտային է «Մտքերով գերեզմանի մոտ»-ը (1797), որը գրվել է Ուշկովայի մահվան լուրն իմանալուց հետո։ «-Ես ցայտուն կերպով զգացի, - պատմում է 14 տարեկան հեղինակը, - աշխարհի ամբողջ ոչնչությունը: Տիեզերքը ինձ թվում էր դագաղ: Մահ: Գիշատիչ մահ: Ե՞րբ կհոգնի ձեռքդ, ե՞րբ կբթանա քո սարսափելի գերանդիի սայրը:»

Բանաստեղծական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1802 թվականին սենտիմենտալիզմով հետաքրքվելու ժամանակ ծանոթացել է Կարամզինի հետ։ «Եվրոպական լրատար»-ում տպագրվել է «Գյուղական գերեզմանատուն»-ը, որն անգլիացի սենտիմենտալիստ Գրեի էլեգիայի թարգմանությունն է։ Բանաստեղծությունը գրավեց բոլորի ուշադրությունը։ Հաջորդ տարի հայտնվեց «Վադիմ Նովգորոդցի» պատմությունը, որը գրվել է Կարամզինի պատմություններն ընդօրինակելով։

1805-1806 թվականներին աճում է Ժուկովսկու բանաստեղծական ուժը, հասնելով իր գագաթնակետին 1808-1809 թվականներին։ Այս ընթացքում Ժուկովսկին աշխատում էր «Եվրոպական լրատար»-ում, 1808-1809 թվականներին նրա խմբագիրն էր։

1808 թվականին հայտնեց նրա «Լյուդմիլան», Բյուրգերի «Լենորայի» վերամշակումը։ Այս բալլադայով ռուսական գրականության մեջ մտավ նոր յուրահատուկ բովանդակություն՝ ռոմանտիզմ։ Ժուկովսկին հետաքրքրվեց միջին դարերով, ավանդություններով և ավանդազրույցներով։ «Լյուդմիլայի» հաջողությունը ներշնչեց Ժուկովսկուն։

1812 թվականին Ժուկովսկին մտավ աշխարհազոր։ Տարուտինի մոտ գտնվող ճամբարում նա գրեց «Երգիչը ռուս զինվորների մեջ», որը միանգամից դարձրեց նրան հանրաճանաչ։ Հազարավոր օրինակներով այն տարածվեց ամբողջ բանակում, Ռուսաստանում։

1815 թվականին Ժուկովսկին դարձավ «Արզամաս» գրական միության գլխավոր անդամներից մեկը, ով կատակով պայքարում էր կլասիցիզմի դեմ։ Այնտեղ նա ծանոթանում է վոլոգդացի գրող Կոնստանտին Բատյուշկովի հետ և դառնում նրա ընկերներից մեկը։

1816 թվականին Ժուկովսկին դառնում է Ռուսաստանի առաջին պաշտոնական օրհներգ՝ «Ռուսների աղոթքը»[7] երգի հեղինակը։ Այն անգլիական «God save the King»[8] օրհներգի թարգմանությունն էր (ճիշտ է՝ փոփոխված)։ Երաժշտությունը նույնպես վերցված էր անգլիական օրհներգից (ինչը այդ ժամանակ արել էին 20 երկրներ)[9]

1817 թվականին դարձավ արքայադուստր Շարլոտայի, ապագա Ալեքսանդրա կայսրուհու ռուսերենի ուսուցիչը, իսկ 1826 թվականին դարձավ գահի ժառանգորդի՝ Ալեքսանդր II-ի «դաստիարակը»։

Ժուկովսկին 1837-1839 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ալեքսանդր Պուշկին

Ժուկովսկին լավ ծանոթ էր Պուշկինի հետ։ Երբ 1837 թվականի հունվարի 28-ին ( փետրվարի 8-ին) տեղի ունեցավ Պուշկինի և Դանտեսի մահացու մենամարտը, Ժուկովսկին փոխանցում էր Նիկոլայ I-ի և Պուշկինի նամակները։ Այս հարցում նրան օգնում էր Պուշկինի բժիշկը՝ Նիկոլայ Արենդտը։

Պուշկինի մահից հետո, 1837 թվականին, Ժուկովսկին Ալեքսանդր II-ի հետ շրջեց Ռուսաստանով և Սիբիրի մի մասով։ Դրանից հետո, 1838-1839 թվականներին, Ժուկովսկին ճանապարհորդեց նրա հետ Արևմտյան Եվրոպայով։ Հռոմում նա ընկերացավ Գոգոլի հետ։

Կյանքի վերջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Ժուկովսկի, 1902 թվական, մայիս, «Եվրոպայի լրատար»

1841 թվականին Ժուկովսկին դուրս եկավ աշխատանքից, կապված թագաժառանգի չափահաս դառնալու հետ։ Նույն թվականին Դյուսելդորֆում տեղի ունեցավ 58-ամյա գրողի և 19-ամյա Ելիզավետա Ռեյտերնի (1821—1856) հարսանիքը։

Կյանքի վերջին 12 տարիներն անց է կացրել Գերմանիայում, նոր բարեկամների շրջապատում՝ սկզբում Դյուսելդորֆում, հետո Ֆրանֆուրկտում։ Ամեն տարի ուզում էր գալ Ռուսաստան, բայց կնոջ հիվանդության պատճառով չէր կարողանում։

1842 թվականի սկզբին սկսում է թարգմանել «Օդիսսեյան»։ «Օդիսսեայի» առաջին գիրքը տպագրվել է 1848 թվականին, իսկ երկրորդը 1849 թվականին։

Մահացել է 1852 թվականի ապրիլի 24-ին (12) Բադեն-Բադենում։ Դիակը տեղափոխվել է Ռուսաստան և հուղարկավորվել Պետերբուրգում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռուսականներ[10]։

  • Սուրբ Աննայի 2-րդ կարգի շքանշան (06.11.1812)
  • Արծաթե մեդալ, որպես հիշատակ (1812 թվական)
  • Ադամանդե նշաններ (06.04.1824)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ կարգի շքանշան (12.07.1825)
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին կարգի շքանշան (30.08.1833)
  • Գերազանցության նշան 20 տարվա անթերի աշխատանքի համար (22.08.1835)
  • Սուրբ Աննայի 1-ին կարգի շքանշան, թագաժառանգ՝ Ալեքսանդր II դաստիարակելու համար, (22.08.1835)
  • Սուրբ Վլադիմիրի 1-ին կարգի շքանշան (01.07.1839)
  • Գերազանցության նշան 25 տարվա անթերի աշխատանքի համար (22.08.1839)
  • Սպիտակ Արծվի Շքանշան (30.08.1849)

օտարերկրյա

  • Պրուսական, Կարմիր Արծվի 2-րդ աստիճանի շքանշան (30.08.1829)
  • Շվեդական, Բևեռային աստղի 1-ին աստիճանի շքանշան (01.01.1838)
  • Դանիական, Դանեբրոգի 1-ին աստիճանի շքանշան (11.07.1838)
  • Պրուսական, Կարմիր Արծվի 1-ին աստիճանի շքանշան աստղով (11.07.1838)
  • Ավստրիական, Երկաթե թագի 1-ին աստիճանի շքանշան (12.03.1839)
  • Հոլանդական, Հոլանդական առյուծի 2-րդ աստիճանի շքանշան (03.05.1839)
  • Պրուսական Pour le Mérite շքանշան (31.05.1842)

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդրա Ժուկովսկայա (1842—1912), ամուսնությունից հետո Վերման։ Ֆրեյլինա։ Նրա ամուսնությունը Ալեքսեյ իշխանի հետ (Ալեքսանդր II-ի 4-րդ որդին) դադարեցրել է Սինոդը։ Նրա որդի Ալեքսեյը՝ առաջին Բելեվսկի-Ժուկովսկի իշխանն է։ Նրանց հետնորդները ապրում են Ամերիկայում։
  • Պավել Ժուկովսկի (1844/5 — 1912), շտալմեյստեր, սիրողական նկարիչ։ Մոսկվայի Կրեմլում գտնվող Ալեքսանդր II-ի արձանի հեղինակը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ-Պետերբուրգ, արձան Ալեքսանդրովական այգում՝ բացվել է 1887 թվականի հունիսի 4-ին գրողի 100-ամյակի կապակցությամբ։ 2007 թվականին ենթարկվել է վանդալիզմի[11]։
  • Վելիկի Նովգորոդում «Ռուսաստանի 1000-ամյակին» ռուսական պատմության ամենաականավոր մարդկանց արձանների մեջ կա Ժուկովսկու արձանը (ընդամենը՝129)։

Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ստեղծագործություններ հանդիսանում են թարգմանություններ ուրիշ հեղինակներից, այդ թվում՝ Գյոթեից, Շիլլերից, Բայրոնից, Սկոթից։

Էլեգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գյուղական գերեզմանատուն» (1802)
  • «Սլավոնուհի» (1816)
  • «Երեկո» (1806)
  • «Ծով» (1822)
  • «Երգիչը ռուս զինվորների մեջ» (1812)

Երգեր և ռոմանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օրիորդի հոգու օղակը...» (1816)
  • Նամակներ («Տուրգենևին, ի պատասխան նրա նամակներին» 1813)

Հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քնած դշխուհին»
  • «Հեքիաթ Իվան արքայազնի և գայլի մասին»
  • «Կոշկավոր կատուն»

Բալլադաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լյուդմիլա» (1808)
  • «Սվետլանա» (1808—1812)
  • «Կասսանդրա» (1809)
  • «Անտառի արքա» (1818)
  • «Ձկնորս» (1818)
  • «Ասպետ Տորենբուրգ» (1818)
  • «Գավաթ» (1825—1831)
  • «Լենորա» (1831)
  • «Վարվիկ»
  • «Ախիլլ»

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նրա մոտ» (1811, տպագրվել է 1827)
  • «Երգիչը ռուս զինվորների մեջ» (1812)
  • «Լուսնի մոտ» (1817)
  • «Գիշերային դիտում» (1836)
  • «Հայրենիքին այս գավաթը, ընկերներ»

Չափածո պոեմներ և պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շիլյոնի կալանավորը» (1822) (Բայրոնի թարգմանություն)
  • «Ունդինա» (1837)
  • «Նալ ու Դամայանտի» (1844) (Հնդկական «Մահաբհարատա» էպոսի մի մասի թարգմանություն, Ռյուկկերտի ընդօրինակություն)
  • «Ռուստամ ու Զոհրապ» (1849)
  • «Օդիսսեյա» (1849) (Հոմերոս)

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարիայի պուրակը» (1809)

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրողը հասարակության մեջ» (1808)
  • «Կռիլովի առակի և առակների մասին» (1809)
  • «Կանտեմիրայի երգիծանքի մասին» (1810)

Վասիլի Ժուկովսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զինակիր Ռոլանդը (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1937, 15 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հ. Տեր-Ավագյան: Նկարիչ՝ Պ. Ալյակրինսկի:
  • Աքիլլես (պոեմ), Ե., Պետհրատ, 1938, 8 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հովհաննես Թումանյան:
  • Գավաթը (բալլադ Շիլլերից), Ե., Պետհրատ, 1938, 12 էջ: Թարգմ. ռուս.: Նկարիչ՝ Լ. Զուսման:
  • Քնած արքայադուստրը (հեքիաթ), Ե., Հայպետհրատ, 1948, 16 էջ: Ռուսերենից փոխադրեց՝ Խնկո-Ապեր:
  • Հեքիաթ Իվան արքայազնի և գորշ գայլի մասին, Ե., Հայպետհրատ, 1958, 44 էջ: Ռուս. փոխադրեց՝ Հ. Հայրյան: Նկարիչ՝ Ռ. Մանուշյան:

Կենսակա հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Жуковский Василий Андреевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. http://data.bnf.fr/ark:/12148/cb125748289
  3. Майков П. М. Рейтерн, Евграф (Гергард) Романович // Русский биографический словарь СПб.: 1913. — Т. 16. — С. 1–4.
  4. Жуковский, Василий Андреевич // Русский биографический словарь СПб.: 1916. — Т. 7. — С. 60–117.
  5. 1770 թվականին Բունինի ճորտերը, որոնք մասնակցել են ռուս-թուրքական պատերազմին, բերել են Բենդերայի բերդից:
  6. Василий Андреевич Жуковский. 1783—1852 // Русские деятели в портретах, изданных редакцией исторического журнала «Русская старина». 2-е собрание. СПб., 1886. С. 23.
  7. Ռուսաստանի օրհներգեր
  8. Русская линия / Библиотека периодической печати / Российский гимн: от молитвы до отречения и…
  9. Ռուսական կայսրության օրհներգեր
  10. Ֆորմուլային ցանկ 1850 թվական
  11. Ժուկովսկու արձանը կվերականգնվի միայն մյուս տարի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]