Դենիս Դավիդով
Դենիս Դավիդով | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 16 (27), 1784[1][2] |
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3] |
| Վախճանվել է | ապրիլի 22 (մայիսի 4), 1839 (54 տարեկան) |
| Վախճանի վայր | Վերին Մազա, Q4333267?, Ռադիշչևսկի շրջան |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Մասնագիտություն | բանաստեղծ, ինքնակենսագիր, գրող, ռազմական գործիչ և սպա |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | Արզամաս |
| Պարգևներ | |
| Ամուսին | Sofia Nikolaevna Davydova (nee Chirkova)? |
| Զավակներ | Yuliya Zasetskaya?[4], Vadim Davydov? և Q133836731? |
Դենիս Վասիլևիչ Դավիդով (ռուս.՝ Денис Васильевич Давыдов, հուլիսի 16 (27), 1784[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3] - ապրիլի 22 (մայիսի 4), 1839, Վերին Մազա, Q4333267?, Ռադիշչևսկի շրջան), 1812 թվականի Ռուս-ֆրանսիական պատերազմի մասնակից, ռազմական գրող, բանաստեղծ, գեներալ-լեյտենանտ (1831)։ Ծագումով ազնվական։
1813–1814 թվականներին (որպես գեներալ Պյոտր Բագրատիոնի համհարզ) մասնակցել է Ֆրանսիայի (1806-1807), Շվեդիայի (1808-1809) և Թուրքիայի (1809-1812) դեմ պատերազմներին։ 1812 թվականի պատերազմի սկզբին եղել է գումարտակի հրամանատար, ապա որպես պարտիզանական ջոկատի հրամանատար հաջողությամբ գործել է նապոլեոնյան բանակի թիկունքում։ Մասնակցել է ռուսական բանակի 1813–1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ 1826-1827 թվականներին ծառայել է Կովկասում (1826 թվականի սեպտեմբերին՝ Լոռի-Փամբակում և Շիրակում պարսկական բանակի դեմ գործող ռուսական զորքերի հրամանատար)։ Մասնակցել է 1830-1831 թվականների լեհական ապստամբության ճնշմանը։ Գրել է ռազմապատմական աշխատություններ («1812 թվականի պատերազմական գործողությունների օրագիր», «Պարտիզանական գործողության տեսության փորձ», 1821)։ Դավիդովը առաջինն է հերքել Նապոլեոնի պարտությունը ռուսական սառնամանիքներով պատճառաբանելու մեկնակերպը, թողել է Ա․ Վ․ Սուվորովի, Մ․ Ի․ Կուտուզովի, Պ․ Ի․ Բագրատիոնի և ուրիշների ցայտուն բնութագրեր։ Դավիդովը այսպես կոչված՝ «հուսարական քնարերգության» հիմնադիրն է («Հուսարական խնջույք», «Բորոդինոյի դաշտը» և այլն), գրել է նաև հակացարական բանաստեղծություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Давыдов, Денис Васильевич (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1905. — Т. 6. — С. 15—23.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Давыдов Денис Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Засецкая, Юлия Денисьевна (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1916. — Т. 7. — С. 265—266.
| ||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Դավիդով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 300)։ |
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1784 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 4 մահեր
- 1839 մահեր
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Ռուս գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս գեներալներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս-պարսկական պատերազմի (1826-1828) մասնակիցներ
- Ռուս հուշավիպագիրներ
- Ռուս դրամատուրգներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուսական կայսրության բանաստեղծներ
- Ռուս զինվորականներ