Օրեստ Կիպրենսկի
Օրեստ Կիպրենսկի ռուս.՝ Орест Кипренский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 13 (24), 1782 |
Ծննդավայր | Nezhnovo, Կինգիսեպսկի շրջան, Լենինգրադի մարզ |
Վախճանվել է | հոկտեմբերի 5 (17), 1836 (54 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1803) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի դիմանկար |
Պարգևներ | Large gold medal of the Imperial Academy of Arts? |
Orest Kiprensky Վիքիպահեստում |
Օրեստ Ադամովիչ Կիպրենսկի (մարտի 13 (24), 1782, Nezhnovo, Կինգիսեպսկի շրջան, Լենինգրադի մարզ - հոկտեմբերի 5 (17), 1836, Հռոմ, Պապական մարզ[1]), ռուս նկարիչ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1788-1803 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1805 թվականին «Դմիտրի Դոնսկոյը Կուլիկովյան դաշտում» նկարի համար արժանացել է ոսկե մեդալի։ Հայտնի է որպես դիմանկարի վարպետ։ Աշխատել է Մոսկվայում, Տվերում, Պետերբուրգում, Իտալիայում։ Կիպրենսկու կերպարներն աչքի են ընկնում շեշտված անհատականությամբ և ռոմանտիկ հուզաշխարհով։ Հանրահայտ են «Ինքնանկար», Անդրեյ Չելիշչևի, Ալեքսանդր Պուշկինի, Եվգրաֆ Դավիդովի, Դ. Խվոստովայի և այլոց դիմանկարները։ Աշխատել է նաև գրաֆիկայի բնագավառում։ Նրա՝ Դմիտրի Ֆիլոսոֆովի դիմանկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դ. Ն. Ֆիլոսոֆովի դիմանկարը Հայաստանի ազգային պատկերասրահում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Кипренский Орест Адамович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Կիպրենսկի Օրեստ Ադամովիչ | Դ. Ն. Ֆիլոսոֆովի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-05-06
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 440)։ ![]() |