Ալեքսանդր Պուշկինի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պուշկինի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՕրեստ Կիպրենսկի
տարի1827
բարձրություն63 սանտիմետր
լայնություն54 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
հիմնական թեմաԱլեքսանդր Պուշկին
Ծանոթագրություններ
 Portrait of Alexander Pushkin (Orest Kiprensky, 1827) Վիքիպահեստում

Ալեքսանդր Պուշկինի դիմանկար (ռուս.՝ Портрет А. С. Пушкина), նկարիչ Օրեստ Կիպրենսկու նկարը։ Պուշկինի դիմանկարը Կիպրենսկին նկարել է նույն տարում (1827), ինչ գրողի մեկ այլ հայտնի դիմանկար, որի հեղինակը Տրոպինինն է։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգիզմունդ Լիբրովիչը հայտնում է, որ դիմանկարը պատվիրել է Պուշկինի ընկերը՝ Անտոն Դելվիգը։ Պուշկինը Կիպրենսկու մոտ եղել է 1827 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ շերեմետևյան պալատում[1]։

Առաջին անգամ նկարն իր ստեղծման տարում ցուցադրվել է Գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի վրա Պուշկինը ներկայացված է դեպի ձախ գլուխը շրջված և կրծքավանդակի վրա խաչված ձեռքերով։ Բանաստեղծի աջ ուսին փաթաթված է շոտլանդական պլեդ. այս դետալով նկարիչը ցույց է տալիս Պուշկինի կապը ռոմանտիզմի դարաշրջանի կուռքի՝ Բայրոնի հետ։ Այդ հուշ ընդունելությունը նկարիչը բազմիցս է կիրառել։ Այսպես, նախկինում արված Շվալբեի և Ավդուլինայի դիմանկարներում Կիպրենսկին մեջբերում է Ռեմբրանդտին և Լեոնարդո դա Վինչիին, իսկ այստեղ նա միավորում է երկու բանաստեղծների անունները[2]։ Խորքում պատկերված է Մուսայի արձանը լիրայով։

Դիմանկարն արված է «առավելագույն ավարտով», դետալների մանրակրկիտ մշակմամբ, ինչն ընդհանուր առմամբ բնորոշ էր Կիպենսկու աշխատանքի վերջին տարիների համար։ Գունային գամման խիստ հավասարակշռված է։ Նկարիչը հանդիսավոր լռության զգացողություն է հաղորդում, որն ընդգծում է բանաստեղծի հետ հանդիպման նշանակությունը[3]։

Պուշկինը այս առիթով գրել է «Կիպրենսկուն» բանաստեղծությունը։ Ժամանակակիցներից ոմանք կարծում էին, որ դիմանկարը ճիշտ փոխանցում է բանաստեղծի դիմագծերը, մյուսները քննադատում էին Կիպրենսկու աշխատանքը, որը, նրանց կարծիքով, չկարողացավ փոխանցել «դեմքի փոփոխական արտահայտությունը», Պուշկինին բնորոշ էներգիան, կենսունակությունը։ Բրյուլովը, Շևչենկոյի խոսքով, քննադատել է Կիպրենսկուն, որը Պուշկինին պատկերել է ոչ թե բանաստեղծ, «այլ ինչ-որ Դենդի»։ Ինքը՝ Բրյուլովը, գերադասում էր ստեղծել արվեստի մարդկանց կերպարներ ռոմանտիկ պոռթկման պահին, կառուցելով արտահայտիչ գունային լուծմամբ դինամիկ տպավորիչ կոմպոզիցիա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]