Անտոնիս վան Դեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Անտոնիս վան Դեյք
Anthony van Dyck
Anthonis van Dyck 034.jpg
Ծնվել է մարտի 22, 1599({{padleft:1599|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2]
Ծննդավայր Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]
Վախճանվել է դեկտեմբերի 9, 1641({{padleft:1641|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2] (42 տարեկանում)
Մահվան վայր Լոնդոն, Անգլիայի թագավորություն[3]
Քաղաքացիություն Հյուսիսային Նիդերլանդներ
Flag of Belgium.svg Բելգիա[4]
Մասնագիտություն նկարիչ և օֆորտանկարիչ
Ոճ բարոկկո
Ժանր դիմանկար
Ուշագրավ աշխատանքներ Jupiter and Antiope, Charles I at the Hunt և Charles I in Three Positions
Ուսուցիչ Պիտեր Պաուլ Ռուբենս
Անդամակցություն Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
Ամուսին Mary Ruthven[5]
Anthony van Dyck Վիքիպահեստում

Անտոնիս վան Դեյք (գերմ.՝ Antoine van Dyck, մարտի 22, 1599({{padleft:1599|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3] - դեկտեմբերի 9, 1641({{padleft:1641|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[3]), Բարոկկոյի հոլանդացի նկարիչ է, (հատկապես դիմանկարիչ), գրաֆիկ, Ռուբենսի աշակերտը։1609 թվականից սովորել է Հ. Վան Բալենի մոտ, 1615-1616 թվականներին արդեն ունեցել է սեփական արհեստանոց, ուր երիտասարդ նկարիչների հետ ստեղծել է <<Առաքյալների գլուխներ>> նկարաշարը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի հասակից ստեղծել է դիմանկարներ (Յա. Վերմյոլենի դիմանկարը, 1616, Պետ. թանգարան, Վադուց), ինչպես և կրոն և դիցաբանական թեմաներով նկարներ(<<Ս. Պետրոսի խաչելիությունը>> մոտ 1615-1617, հին արվեստի թանգարան, Բրյուսել):Մոտ 1618-1620-ին, արպես օգնական աշխատել է Պ.Պ. Ռուբենսի մոտ, կրել նրա արվեստի ուժեղ ազդեցությունը:1620 թվականի վերջին- 1621 թվականի սկզբին Դեյքը եղել է Անգլիայի Հակոբ I թագավորի պալատական նկարիչը, ապա վերադարձել է Անտվերպեն:Այդ շրջանի գործերում նկարիչը ձգտել է կերպարների վեհաշունչ նրբագեղության, մարդու հուզական և մտավոր առանձնահատկությունների շեշտադրման:1621 թվականի վերջից Դեյքը ապրել է Իտալիայում (հիմնականում՝ Ջենովայում):Նա այստեղ կատարելության է հասցրել բարոկկոյի շքահանդեսային դիմանկարը:Մոտիկից ծանոթանալով կոլորիտի ասպարեզում Վենետիկի դպրոցի նվաճումներին՝ Դեյքը ստեղծել է ջենովացի ազնվականների շքահանդեսային դիմանկարներ:1627-ի վերջից 1632-ը Դեյքը նորից ապրել է Անտվերպենում, 1630-ին դարձել էրցհերցոգուհի Իզաբելայի պալատական նկարիչը:Դա Դեյքի ստեղծագործական ներ վերելքի շրջանն էր, երբ հաջողվել է շքահանդեսային դիմանկարներում օրգանապես միահյուսել կերպարի հոգեբանական անհատականությունն ու հանդիսավորությունը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]