Իսպանական Նիդերլանդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Իսպանական Նիդերլանդներ
Spaanse Nederlanden
Pays-Bas espagnols
 Հաբսբուրգյան Նիդերլանդներ 1581 - 1714 Ավստրիական Նիդերլանդներ 
Bandera cruz de Borgoña 2.svg Coat of Arms of Archduke Albert of Austria as Governor-Monarch of the Low Countries.svg
Քարտեզ

Low Countries 1700.png
(1700)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բրյուսել
Լեզու Հոլանդերեն, Ֆրանսերեն, Լատիներեն
Կրոն Կաթոլիկ, Բողոքականություն

Իսպանական Նիդերլանդներ (իսպ.՝ Países Bajos españoles; հոլ.՝ Spaanse Nederlanden), այսպես են անվանել Սրբազան Հռոմի կայսրության այն մարզերի ամբողջությունը, որոնք գտնվել են պատմական Նիդերլանդների տարածքում և միության մեջ գտնվել Իսպանիայի հետ (Հաբսբուրգյան Իսպանիա) 1581-ից 1714 թվականներին։ Այս տարածաշրջանը գտնվում էր ներկայիս Բելգիայի և Լյուքսեմբուրգի տարածքում, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի որոշ հատվածներում։ Մայրաքաղաքը Բրյուսելն էր։

Բուրգունդյան Նիդերլանդների նախկին տարածքները ժառանգեցին ավստրիացի Հաբսբուրգները Բուրգունդյան և Վալուայի տոհմերի միավորումից հետ, որը տեղի ունեցավ Մարի Բուրգունդացու մահից հետո՝ 1482 թվականին։ Տասնյոթ պրովինցիաներից ստեղծվեց Հաբսբուրգյան Նիդերլանդները, որը 1556 թվականին կայսր Կառլ V-ը հանձնեց իսպանացի Հաբսբուրգներին։ Նիդերլանդների մի մասը անկախացավ 1581 թվականին և կոչվեց Հոլանդիայի հանրապետություն, մնացած մասը մնաց իսպանացիների տիրապետության տակ մինչև Իսպանական ժառանգության համար պատերազմը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Իսպանիայի տիրպատության տակ ընկնելը Նիդերլանդները գտնվում էր Բրաբանտի դքսության տիրապետության տակ, որը կառավարում էր Բուրգունդյան դուքս Ֆիլիպ Բարեպաշտը, որը նշանակվել էր Սրբազան Հռոմի կայսրության կողմից 1437 թվականին։ Նրա թոռնուհու՝ Մարի Բուրգունդացու կառավարման ժամանակ՝ 1477 թվականին տարածաշրջանին տրվեցին մեծ առավելություններ։ Նրա ամուսնու՝ Մաքսիմիլիան I Ավստրիացու իշխանության գալուց հետո, տարածաշրջանը հաստատեց իր առավելությունները։ Մաքսիմիլիանը մի քանի ապստամբություններ ճնշելուց հետո 1493 թվականին կարողացավ տիրապետություն հաստատել Հաբսբուրգյան Նիդերլանդների ամբողջ տարածքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Demographics of the Netherlands, Jan Lahmeyer. Retrieved on 20 February 2014.