Իվան Կռիլով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կռիլով (այլ կիրառումներ)
Իվան Կռիլով ռուս.՝ Ива́н Андре́евич Крыло́в | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2 (13), 1769[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…] |
Վախճանվել է | նոյեմբերի 9 (21), 1844[1][2][4][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][5] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Գրական անուն | Navi Volyrk |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, լրագրող, առակագիր, դրամատուրգ, հրատարակիչ, թարգմանիչ և մանկագիր |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | առակ, պիես, պոեզիա և արձակ |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
Իվան Կռիլով Վիքիքաղվածքում | |
Իվան Կռիլով Վիքիդարանում | |
![]() |

Իվան Անդրեևիչ Կռիլով (ռուս.՝ Ива́н Андре́евич Крыло́в, փետրվարի 2 (13), 1769[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…] - նոյեմբերի 9 (21), 1844[1][2][4][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][5]), ռուս բանաստեղծ, առակագիր, թարգմանիչ։ Կռիլովը ավելի քան 200 առակների հեղինակ է, որոնք լույս են տեսել 1809 առ 1843 թվականները։ Կռիլովի առակները («Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցը», «Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և այլն) օժտված են ժողովրդական ոգով, երգիծանքով, սուր ու դիպուկ լեզվով, որի պատճառով էլ առ այսօր լայն ժողովրդայնություն են վայելում։ Կռիլովի առակներից մի քանիսը թարգմանվել են նաև հայերեն տարբեր հեղինակների կողմից։
Գրել է զվարճալի պիեսներ, համարձակ ամսագրերի հեղինակ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուս գրող է, առակագիր, Պետերբուրգի Գիտությունունների Ակադեմիայի ակադեմիկոս։
Ծնվել է 1769 թվականի փետրվարի 13-ին Մոսկվայում՝ բանակի հրամանատարի աղքատիկ ընտանիքում։ Շատ է սիրել կարդալ, մանկուց զբաղվել է ինքնակրթությամբ։ Համարվել է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը։ Հոր մահից հետո Իվանը մոր հետ տեղափոխվում է Պետերբուրգ։
Մայրաքաղաքը Կռիլովի համար դառնում է գրականությամբ զբաղվելու լավագույն միջավայրը։ «Կլեոպատրա», «Ֆիլոմելա» ողբերգություններն ու «Կատաղած ընտանիքը» կատակերգությունը երիտասարդ Իվանին մեծ ճանաչում են բերում թատերական և գրական միջավայրում։
Աշխարհում հրաշալի առակագիրներ քիչ չեն եղել։ Ռուսաստանում այդպիսի առակագիր էր Կռիլովը։ Կռիլովը միշտ գրում էր իր ժամանակների համար ամենակարևոր թեմաներով։ Նրա առակների հերոսներն են ագահ գայլերը, անպաշտպան գառները, խորամանկ ու կեղծավոր աղվեսները, հիմար սագերն ու ամենահզոր առյուծը։ Իսկ մեծ առակագրի ժամանակակիցները այդ կերպարների շնորհիվ հեշտությամբ ճանաչում էին ցարական անիրավ անգետներին, պարծենկոտներին։
Պարզ ու հասկանալի են նրա առակները։ «Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցը», «Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և մյուս առակները սիրելի են բոլորի համար։
Գրել է զվարճալի պիեսներ, համարձակ ամսագրերի հեղինակ է։
Մահացել է 1844 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գառն և գայլ»։ Ռուսերենից գրաբար թարգմանությունը՝ Երեմիա Իսահակյանցի։ [Արարատ (շաբաթաթերթ, Թիֆլիս)|«Արարատ
»]], 1851, № 18։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դմիտրի Բլագոյ, Ժողովրդական իմաստության գիրքը (Ի. Ա. Կռիլովի 200-ամյակի առթիվ)։ «Գրական թերթ», 1969, № 7։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Степанов Н. Л. Крылов И. А. // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Русский биографический словарь (ռուս.) / под ред. А. А. Половцов, Н. П. Чулков, Н. Д. Чечулин, В. В. Мусселиус, М. Г. Курдюмов, Ф. А. Витберг, И. А. Кубасов, С. А. Адрианов, Б. Л. Модзалевский, Е. С. Шумигорский — СПб., М..
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1907.
- ↑ 5,0 5,1 5,2 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեր-Գրիգորյան, Ռ. Ա. (2006) Գաբրիել արքեպիսկոպոս Այվազովսկին Ի. Կռիլովի առակների թարգմանիչ. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 3, էջ 94-105 Archived 2016-03-05 at the Wayback Machine.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 667)։ ![]() |
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1769 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1844 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս առակագիրներ
- Ռուս բանաստեղծներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս լեզվաբաններ
- Ռուս լրագրողներ
- Ռուս դրամատուրգներ
- Ռուս հրատարակիչներ
- Ռուս մանկագիրներ