Ռուսաստանի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի ազգային գրադարան
Logo of NLR.jpg
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեսակ ազգային գրադարան
Տեղադրություն Սանկտ Պետերբուրգ
Կոորդինատներ: 59°56′0.60000010000798″ հս․ լ. 30°20′8.1996001000004″ ավ. ե. / 59.9335000000277773324° հս․. լ. 30.335611000027778772° ավ. ե. / 59.9335000000277773324; 30.335611000027778772
Այլ տվյալներ
Կայք nlr.ru
Russian National Library Վիքիպահեստում

Մ․ Սալտիկով-Շչեդրինի անվան պետական հանրային գրադարան, Լենինգրադում, երկրի հնագույն հանրամատչելի ունիվերսալ գրադարանը, երկրորդը՝ Վ. Ի. Լենինի անվան ԽՍՀՄ պետական գրադարանից հետո։ Իր գրքային ֆոնդի հարստությամբ աշխարհի խոշորագույն գրադարաններից է։ Հիմնադրվել է 1795 թվականին, որպես Հանրային գրադարան բացվել է 1814 թվականին։ 1811 թվականից ստանում է հայրենական տպագիր արտադրանքի անվճար պարտադիր օրինակ։ 1914 թվականին գրադարանի ֆոնդում կար ավելի քան 3 միլիոն տպագիր արտադրանք։ 1932 թվականին գրադարանը կոչվել է Մ․ Սալտիկով-Շչեդրինի անվամբ, 1939 թվականին, 125-ամյակի առթիվ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1970 թվականին գրադարանում եղել է 16,9 միլիոն պահպանման միավոր, այդ թվում 1 միլիոն 104 հզ.՝ ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով։ Կան հայերեն ձեռագրեր, գրքեր (այդ թվում՝ հնատիպ) և պարբերական մամուլ։ Գրադարանում պահվում են «Ռուսական ազատ մամուլ» հավաքածուն, մի շարք պարբերական հրատարակությունների լրիվ հավաքածուները։ Հազվագյուտ գրքերի ֆոնդում են Կարլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Վլադիմիր Իլյիչ Լենինի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները, Վոլտերի անձնական գրադարանը (մոտ 7 հզ. հ.), 4 հզ. ինկունաբուլա։ Արտասահմանյան ֆոնդում է Rossica հավաքածուն (Ռուսաստանի մասին օտար լեզուներով տպագիր արտադրանքի միակ լրիվ հավաքածուն), ինչպես նաև ռուս գրողների ստեղծագործությունների թարգմանությունները օտար լեզուներով։ Մեծ համբավ ունի գրադարանի ձեռագրերի հավաքածուն (ավելի քան 300 հզ.)։ Այստեղ պահվում են ռուս, մատենագրության առաջին գրավոր հուշարձանը՝ «Օստրոմիրովի Ավետարանը» (1056-1057), Նեստորի տարեգրության հնագույն արտագրությունը (1377), 11-12-րդ դարերի ձեռագիր գրքեր, Պետրոս I-ի, Ա. Աուվորովի, Մ. Կուտուզովի, Գ. Դերժավինի, Մ. Լերմոնտովի, Լ. Տոլստոյի, Մ. Գլինկայի, Մ. Մուսորգսկու, Ի. Բախի, Վ. Մոցարտի, Լ. Բեթհովենի և այլոց թղթերն ու ինքնագրերը, Գ. Պլեխանովի արխիվը։ Գրադարանում կան ավելի քան 112 հզ. հայրենական և արտասահմանյան աշխարհագրական և աստղագիտական քարտեզներ, պլաններ և ատլասներ՝ սկսած 15-րդ դարից, նոտային ֆոնդում՝ 245 հզ. հատոր և տետր ռուս, և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, մասնագիտական ֆոնդում առանձնացված են էստամպները (ավելի քան 675 հզ. թերթ և ալբոմ)։ Գրադարանը գրքափոխանակություն է կատարում ավելի քան 100 երկրների շուրջ 3000 կազմակերպությունների հետ։ Ունի 28 մասնագիտացված ընթերցասրահ, տեղեկատու մատենագիտական կետեր, կենտրոնական տեղեկատու գրադարան։ Գիտամեթոդական և գիտահետազոտական մեծ աշխատանք է կատարում գրադարանագիտության և մատենագիտության, գրքերի պատմության բնագավառում։ Հրատարակում է նոր ստացված գրքերի վերաբերյալ ինֆորմացիոն բյուլետեններ, զրացուցակներ, մատենագիտական ձեռնարկներ, մեթոդական ժողովածուներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 226 CC-BY-SA-icon-80x15.png