Նիկիտա Մուրավյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուրավյով Նիկիտա Միխայլովիչ
Муравьев Никита Михайлович
P.F. Sokolov 033.jpg
Ծնվել է հուլիսի 30 (օգոստոսի 10), 1795
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է մայիսի 10 (22), 1843 (47 տարեկանում)
Մահվան վայր Իրկուտսկի նահանգ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգություն Ռուս
Կրոն Քրիստոնեա
Կրթություն Faculty of Physics and Mathematics of Moscow Imperial University
Մասնագիտություն դեկաբրիստ
Ամուսին Alexandra Muravieva
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
Nikita Mikhailovich Muraviev Վիքիպահեստում

Մուրավյով Նիկիտա Միխայլովիչ (հուլիսի 30 (օգոստոսի 10), 1795, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 10 (22), 1843, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ), դեկաբրիստ, գվարդիայի կապիտան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի համալսարանում։ Մասնակցել է ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ Մուրավյովը դեկաբրիստների «Փրկության միության» (1816) կազմակերպիչներից էր։ 1820թվականին «Բարօրության միությունում» հանդես է եկել Ռուսաստանում հանրապետական կառավարման օգտին։ 1821 թվականից դեկաբրիստների Հյուսիսային միության ղեկավարն էր։ Միաժամանակ ընտրվել է դեկաբրիստների Հարավային ընկերության դիրեկտորիայի անդամ։ Կազմել է ապագա ռուսական պետության սահմանադրության նախագիծ, ապացուցել բռնապետության դեմ ապստամբության անհրաժեշտությունը։ 1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբությանը չի մասնակցել՝ գյուղում լինելու պատճառով, սակայն ձերբակալվել է (1825 թվականի դեկտեմբերին) և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։ Դատպարտվել է սկզբում գնդակահարության, որը փոխարինվել է 20 տարվա տաժանակրությամբ (Սիբիր, Ներչինսկի հանքեր)։ 1835 թվականին փոխադրվել է Իրկուտսկի նահանգ (որտեղ և մահացել է)։ Հայտնի է որպես պատմաբան, քննադատել է Կարամզինի «Ռուսական պետության պատմություն»-ը, գրել ռազմական պատմության վերաբերյալ աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 96 CC-BY-SA-icon-80x15.png