Պյոտր Վյազեմսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Վյազեմսկի
P.F. Sokolov 007.jpg
Ծնվել էհուլիսի 12 (23), 1792[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 10 (22), 1878[1][2] (86 տարեկանում) կամ 1878[3]
Վախճանի վայրԲադեն-Բադեն, Grand Duchy of Baden, Գերմանական կայսրություն[1][3]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, գրող, լրագրող, գրական քննադատ, պատմաբան և մեմուարագիր
Լեզուռուսերեն[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԺանրերՄակագիր, երգիծանք և կենսագրություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ՊարգևներՍուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան
ԱմուսինՎերա Վյազեմսկայա
ԶավակներՊավել Վյազեմսկի[4]
Pyotr Vyazemsky Վիքիպահեստում

Պյոտր Անդրեևիչ Վյազեմսկի, (ռուս.՝ Пëтр Андреевич Вяземский, հուլիսի 12 (23), 1792[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10 (22), 1878[1][2] կամ 1878[3], Բադեն-Բադեն, Grand Duchy of Baden, Գերմանական կայսրություն[1][3]), ռուս բանաստեղծ, գրաքննադատ, իշխան։

1812 թվականին մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին։ Ծառայությունից հեռացվել է օպոզիցիոն տրամադրությունների համար։ «Ռուսական աստված» (1828) երգիծանքը, որ հրատարակել է Ա. Գերցենը Լոնդոնում (1854), ուղղված էր «ցարական բյուրոկրատիայի» դեմ։ Ավելի ուշ Վյազեմսկին մոտ է եղել արքունիքին։ 1856-1858 թվականներին գլխավորել է գրաքննությունը։ 1863 թվականից, գրեթե մշտապես, ապրել է արտասահմանում։ Քաղաքացիական քնարերգության և երգիծքանի ժանրով գրել է բանաստեղծություններ, որոնք մոտ են դեկաբրիստների պոեզիային («Պետերբուրգ», 1818, «Զայրույթ», 1820, և այլն)։ Եղել է «Արզամաս» գրական խմբակի անդամ։ 1825-1828 թվականներին մասնակցել է «Մոսկովսկի տելեգրաֆ» («Московский телеграф») ամսագրի հրատարակությանը, հանդես եկել որպես գրաքննադատ, պաշտպանել ռոմանտիզմը։ Եղել է Պուշկինի ընկերը և նրա հետ աշխատակցել է «Լիտերատուրնայա գազետա» («Литературная газета») թերթին և «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:ԱՆձ-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 480 CC-BY-SA-icon-80x15.png